Ալեքսանդր Վինոգրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վինոգրադով
Александр Виноградов
Ծնվել էօգոստոսի 9 (21), 1895
Q21342475?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 1975(1975-11-16) (80 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունքիմիկոս, երկրաքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտԵրկրաքիմիա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1924) և Saint Petersburg State University Department of Chemistry? (1925)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՎլադիմիր Վերնադսկի
Եղել է գիտական ղեկավարValeri Barsukov?, Inessa Mineyeva?, Dmitry Mineyev?, Vladimir Khalkin? և Q28823139?
Պարգևներ
 Alexander Vinogradov Վիքիպահեստում

Ալեքսանդր Պավլովիչ Վինոգրադով (ռուս.՝ Александр Павлович Виноградов, օգոստոսի 9 (21), 1895, Q21342475?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1975(1975-11-16), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երկրաքիմիկոս։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թվական), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1949, 1975 թվականներ)։

Ավարտել է Ռազմա–բժշկական ակադեմիան և Լենինգրադի համալսարանի քիմիական ֆակուլտետը (1924 թվական)։ Եղել է Վերնադսկու աշակերտը և մերձավոր աշխատակիցը։ ԽՍՀՄ ԳԱ Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտի տնօրեն (1947 թվականից), Մոսկվայի համալսարանի երկրաքիմիայի ամբիոնի վարիչ (1953 թվականից), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1967 թվականից)։ Վինոգրադովի հետազոտություններն ունեն լայն ընդգրկում՝ կենսաերկրաքիմիայից մինչև տիեզերաքիմիա։ Ուսումնասիրել է օրգանիզմների քիմիական կազմի փոփոխությունները, գիտության մեջ է մտցրել կենսաերկրաքիմիայի պրովինցիաներ հասկացությունը։ Երկրաքիմիայի բնագավառում առաջ է քաշել երկրաբանական պրոցեսների ֆիզիկաքիմիայի տեսության ստեղծման գաղափարը։ Մշակել է Երկրի քիմիական զարգացմանը, իզոտոպների երկրաքիմիային վերաբերող և մի շարք այլ հարցեր։ ԽՍՀՄ գիտության մեջ ստեղծել է իզոտոպների երկրաքիմիա գիտական ուղղությունը։ Նրա ղեկավարությամբ է կատարվել Լուսնից «Լուսին—Т6» ապարատով երկիր բերված բնահողի նմուշի ուսումնասիրությունը։ Կատարել է ռադիոքիմիական հետազոտություններ և անմիջականորեն մասնակցել ատոմային արդյունաբերության ստեղծմանը։ Վինոգրադովը միջազգային Պագուոշյան կոնֆերանսների անդամ էր, մի շարք արտասահմանյան ԳԱ-ների անդամ, ամերիկյան և ֆրանսիական երկրաբանական ընկերությունների պատվավոր անդամ, երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ։ Լենինի անվան մրցանակ (1934 թվական), ԽՍՀՄ 3 պետական և լենինյան մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վինոգրադով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 456