Ալեքսանդր Ռիբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռիբակ
Ի ծնե անունAlexander Igorevich Rybak
Նաև հայտնի է որպեսAlexander Rybak
Ծնվել է1986 մայիսի 13
Բելառուս, Մինսկ
ԵրկիրՆորվեգիա
Ժանրերփոփ, դասական երաժշտություն, ինդի փոփ[1], բարոկո փոփ[1], քրոսովեր[2] և adult contemporary music?[3]
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնլիրիկական տենոր
ԳործիքներՖիդլ, դաշնամուր, կիթառ, ջութակ և վոկալ
Գործունեություն2009-ից սկսած
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունԲարատ Դյուի երաժշտական ինստիտուտ և Columbia College Chicago?[4]
Պարգևներ
Կայքwww.alexanderrybak.com
 Alexander Rybak Վիքիպահեստում

Ալեքսանդր Իգորևիչ Ռիբակ (բելառուս․՝ Алякса́ндр І́гаравіч Рыба́к, նորվ.՝ Alexander Rybak, մայիսի 13, 1986(1986-05-13)[5], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[6]), բելառուսական ծագումով նորվեգացի երգիչ, երաժիշտ և ջութակահար[7], Մոսկվայում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթող։ Ստացել է 387 միավոր, որը մինչև 2016 թվականը համարվում էր մրցույթի բոլոր ժամանակների ռեկորդ։ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում կրկին ներկայացնելու է Նորվեգիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ծնվել է երաժիշտների ընտանիքում. մայրը՝ Նատալյա Վալենտինովնա Ռիբակը (ծնված 1959 թվականին), դաշնակահար է, հայրը՝ Իգոր Ալեքսանդրևիչ Ռիբակը (ծնված 1954 թվականին), ջութակահար է։ Հայրը եղել է Ալեքսանդրի առաջին ուսուցիչը, աշխատել է Վիտեբսկի երաժշտական համույթում, Մինսկի կամերային նվագախմբում, մայրը՝ Բելառուսի հեռուստաալիքի երաժշտական ծրագրերի խմբագրությունում։

Վաղ տարիքում Ալեքսանդրը դաստիարակվել է բանահյուսական և դասական երաժշտությամբ, մանկության տարիքից նա հիշում է «Կուպալինկան» և այլ բելառուսական ազգային երգեր։ Նրա տատիկը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Բորիսովնա Սավիցկայան, 2-ամյա թոռներին սովորեցրել է առաջին մեղեդիները[8]։ Հայրը նույնպես ժամանակ է հատկացրել Ալեքսանդրին, որ զբաղվի նրա հետ երաժշտությամբ։ Ըստ հոր հիշողությունների, երբ որդին եղել է 3 տարեկան, մի անգամ անտառում զբոսնելու ժամանակ նա երգել է իր հորինած երգը։ 5 տարեկանից սկսել է նվագել ջութակ և դաշնամուր, պարել, գրել է երգեր և երգել։

4 տարեկանից Ալեքսանդրը ծնողների հետ տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ նրա հորը հրավիրել էին աշխատելու, հետո կես տարուց վերադարձել է Մինսկ, որտեղ սկսել է սովորել Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայում։ Նորվեգիայում ընտանիքը բնակություն է հաստատել Օսլոյի արվարձանում՝ Նեսոդեն քաղաքում (Աքերսհուս ֆյուլքե)։ Այնտեղ սկսվել է զբաղվել երաժշտությամբ և զուգահեռ սովորել է տարրական դպրոցում։ 17 տարեկանում նա Meadowmount երաժշտական դպրոցում ստացել է կրթաթոշակ, որը տարեկան կտրվածքով ստացել են ամենաշատը երեք թեկնածու ամբողջ աշխարհի[9]։ Նա ստացել է միջնակարգ կրթություն երաժշտական, պարի և դրամատիկ արվեստի Videregående RUD դպրոցում։ 2012 թվականի հունիսին ավարտել է Օսլոյի Barratt Due երաժշտական ակադեմիայի ջութակի բաժինը (բակալավրի դիպլոմով)։ Նա իր թալիսմանն է համարում ճարմանդները, որոնց վրա պատկերված է իր ջութակը[10]։

Երաժշտական գործունեությունը մինչև «Եվրատեսիլ 2009»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր հետ Ալեքսանդրը, որպես երաժիշտ համագործակցել է նորվեգական "a-ha" խմբի վոկալիստ Մ. Հարքեթի մյուզիքլում։ Այս մյուզիքլով շրջագայել է Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում։ Հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Արվե Տելեսենը, Հաննե Կրոգը, Քնուսթեն և Լյուդվիգեն։ 2006 թվականին Նորվեգիայում իր ստեղծագործած «Foolin'» երգով դարձել է «Kjempesjansen» երիտասարդ տաղանդների մրցույթի հաղթող։ Հանդես է եկել աշխարհում ամենահայտնի ջութակահարներից մեկի՝ Պ. Ցուկերմանի հետ։

Նա Նորվեգիայի խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբում՝ «Ունգ սիմֆոնիայում» (Ung Symfoni) աշխատել է որպես կոնցերտմեյստեր։ Պատմել է, որ ունեցել են պայմանագրեր եվրոպական ավելի քան 20 երկրներում։ Երգիչը իր երաժշտական կուռքերն է համարում Մոցարտին, «Բիթլզ» խմբին և Սթինգին։ Մշակույթի ոլորտում Անդերս Յարես հիմնադրամի մրցանակի տերը։

Իր հարցազրույցներից մեկում Ալեքսանդր Ռիբակը ասել է, որ գրեթե չի կարդում գրքեր[11]։

Եվրատեսիլյան ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռիբակը եվրատեսիլյան պրես կոնֆերանսի ժամանակ

Հանդես գալով «Fairytale» երգով՝ Ա. Ռիբակը «Եվրատեսիլ 2009» նորվեգական ազգային փուլում հեռուստալսարանից ստացել է 700 հազար ձայն։ 2009 թվականի մայիսի 16-ին Մոսկվայում դարձել է «Եվրատեսիլ 2009» երաժշտական մրցույթի հաղթող, հավաքել է ռեկորդային 387 միավոր։ Մրցույթը տեղի է ունեցել Նորվեգիայի ազգային տոնի նախօրեին[12]։ Նախորդ ռեկորդը՝ 292 միավոր, 2006 թվականին էր և պատկանում էր «Lordi» խմբին։

Ալեքսանդր Ռիբակը հաստատում է, որ «Fairytale» երգը նա նվիրել է իր նախկին ընկերուհուն՝ Ինգրիդ Բերգ Մեխուսին։ Նա Մոսկվայում «Եվրատեսիլ» կազմակերպությունից եղել է այնքան տպավորված, որ ափսոսանքով նշել է. «Նորվեգիայում այսպիսի շոու չեն կարող ստանալ»[13]։

Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլում» իր ֆենոմենալ հաջողությունից հետո հերքել է կարծրատիպերը, որ այս մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հսկայական բյուջե, տեսանյութի համար հայտնի ռեժիսոր, հրաշալի ղեկավար, փոխակերպվող հագուստ և աճպարարի զգեստապահարան[14]։
- Ս. Մալինովսկայա, «Եվրատեսիլի» ժյուրիի անդամ

Երաժշտական գործունեությունը «Եվրատեսիլ 2009» մրցույթից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռիբակը 2012 թվականին Բաքվում

2009 թվականի մայիս 29-ին Ալեքսանդր Ռիբակը որպես ժյուրի մասկացել է Մինսկում տեղի ունեցող «Բելառուսի նոր ձայնը» մրցույթում։ Նրան հրավիրել են Վիտեբսկում տեղի ունեցող «Славянский базар» 18 միջազգային արվեստի փառատոնին (2009 թվականի հուլիսի 10—16), և երաժիշտը համաձայնել է[15]։ Բելառուսում իր ճանապարհորդության ժամանակ Ալեքսանդրը ասել է, որ ավելի լավ է ելույթ ուենանալ փոքր երկրում, ուր քեզ բոլորը սիրում են ու սպասում, քան մեծում, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչում[16]։

2009 թվականի սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Ռիբակը ընդունել է մասնակցել Առաջին ալիքի «Փառքի րոպե» ծրագրին։ Նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Առաջին ալիքում՝ Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ առաջին անգամ երգել է «Հեքիաթ» երգը ռուսերենով։

Նոյեմբերի 24-ից նոյեմբերի 29-ը հանդես է եկել ելույթներով Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Նոյեմբերի 30-ին հանդես է եկել Մոսկվայի Կարմիր հրապարակում Ալեքսեյ Յագուդինի հետ 2014 թվականին Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի նոր խորհրդանիշների ներկայացմանը։

Նա նկարահանել է «Սև կայծակ» ֆիլմի համար նկարահանված «Ես չեմ հավատում հրաշքների» տեսահոլովակում։

2009 թվականի դեկտեմբերի 11-ին հանդես է եկել Օլսոյում տեղի ունեցող Նոբելյան համերգին, որտեղ կատարել է «Fairytale» երգը սիմֆոնիկ նվագախմբի հետ նոր հնչյունավորմամբ։

Դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ուկրաինայում «Աստղաձուլարան» ծրագրին (Նոր ալիք հեռուստաալիք)։

2010 թվականի սկզբին Ալեքսանդր Ռիբակը աշխատել է նոր սկավառակի ձայնագրման վրա, ինչպես նաև հնչյունավորել է «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի նորվեգական տարբերակի գլխավոր հերոսին։

Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի Եվրատեսիլի ընտրական փուլերում մասնակցել է որպես պատվավոր հյուր և հանդես է եկել իր նոր «Небеса Европы» երգով։

2010 թվականի մարտի 8-ին Ալեքսանդրը մեծ համերգով հանդես է եկել Տալլինում[17]։

2010 թվականին Նորվեգիայում տեղի ունենալիք Եվրատեսիլ երգի մրցույթում ԶԼՄ-ները հայտնվել էր տեղեկություն երգչի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ[18]։ Սակայն հետագայում երգիչը հերքել է այդ տեղեկությունը։

2010 թվականի հունիսի թողարկել է արտիստի երկրորդ ալբոմը` «No Boundaries»-ը[19]։

2010 թվականիի հոկտեմբերի կեսերին Ալեքսանդր Ռիբակը Ֆինլանդիայում հանդես է եկել «Ռուսական ռոմանս» փառատոնում[20]։

Թողարկել է «Небеса Европы» երգի տեսահոլովակը[21]։

Թողարկել է «Небеса Европы» ստուդիական ալբոմը։

Շվեդ հեղինակների հետ համագործակցության արդյունքում թողարկել է «Visa Vid Vindens ÄnDar» ալբոմը։

Ձայնագրել է «Небеса Европы» երգի բելառուսական տարբերակը[22] и выпущен видеоклип[23]:

2012 թվականի հունիսի 19-ին Ալեքսանդր Ռիբակը ելույթ է ունեցել Յուրմալայում (Լատվիա) Ջինտարիի հայտնի համերգային դահլիճում, իր հոր՝ Իգոր Ռիբակի հետ, ինչպես նաև հայտնի արվեստաբան, ջութակահար Միխայիլ Կազինիկի և նրա որդու՝ Բորիս Կազինիկի հետ[24]։ Նաև Բալթյան երկրներում, 2013 թվականի սեպտեմբերին Վիլնյուսում (Լիտվա), տեղի է ունեցել մեծ սոլո համերգ իր երգերերի և հայտնի դասական երաժշտության ծրագրով[25]։

2013 թվականին շարունակել է համագործակցությունը Ռումինիայի և Թուրքիայի երաժիշտների հետ, բացի այդ, Ռիբակը մասնակցել է Նորվեգիայի հեռուստատեսության երաժշտական նախագծի ձայնագրությանը, աշխատում է «Тролль» կոչվող երաժշտական ստեղծագործության վրա, անցկացրել ՝ վարպետության դասեր և համերգներ Սկանդինավյան երաժշտական դպրոցների աշակերտների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ում։ Եվրատեսիլ 2007-ի հաղթող Մարիա Շերիֆովիչի (Սերբիա) նոր երգի՝ «Gorka Hrabrost» ձայնագրման ժամանակ ջութակի հատվածը նվագել է նա[26]։ Ժյուրիի կազմում մասնակցել է Բելառուսի «Поющие города» մրցույթին։

2014 թվականի սկզբին Ռիբակը «Ինչպես ընտելացնել վիշապին 2» մուլտֆիլմի ստեղծման համար Նորվեգիայում նկարահանել է իր «Into A Fantasy» երգի տեսահոլովակը[27]։ Նույն թվականին Նորվեգիայում տեղի է ունեցել ևս երկու երգի պրեմիերա. հեռուստատեսային հաղորդման մեջ հնչել է «What A Long For» պարային հիթը[28], իսկ մենակատար Էմիլ Սոլի Տանգենը (Emil Solli-Tangen) հանդես է եկել «I Dine Hender» դասական ոճով[29]։ Բելառուսում համատեղ աշխատանքի արդյունքն էր «Accent» նոր երգի ներկայացնելը[30], որով Եվրատեսիլ 2015 մրցույթի երկրի նախընտրական փուլում հանդես է եկել «Milki» խումբը, արդյունքում զբաղեցրել են չորրորդ տեղը։ Նաև 2014 թվականին մասնակից Մալթա Ֆրանկլին Գալեջայի (Franklin Galleja) համար Ռիբակը «Still Here» երգը գրել է Եվրատեսիլի համար[31]։

2015 թվականին մասնակցել է «Один в один!» վերամարմնավորման ռուսական շոուին, որտեղ եզրափակչում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ թողարկման ժամանակ ծաղրերգել է Ռուսլան Ալեխնոյին։

Հայրենիքի հետ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ալեքսանդրը շեշտել է իր կապը հայրենիքի հետ.

«Եթե բոլոր բելառուսցիները համաձայն են, ապա ես շատ ուրախ եմ ասել, եթե ես դառնամ հաղթող, ուրեմն իմ հաղթանակի կեսը Բելառուսինն է»։
- 2009 թվականի մայիսի 9-ին Ալեքսանդր Ռիբակի հետ հարցազրույցից, Եվրատեսիլի եզրափակչի նախաշեմին[32]

Ալեքսանդր Ռիբակը և իր ծնողները պահում են իրենց կապը Բելառուսի և ընդհանրապես նախկին Խորհրդային Միության պետությունների հետ։ Մինսկում ապրում է մայրական կողմից տատիկը՝ Զինաիդա Եգորովնա Ֆուրինան և հորաքույրը՝ Յուլիան, աղջկա՝ Ուլյանայի հետ։ Հայրական կողմի տատիկը՝ Մարիա Բորիսովնա Սավիցկայան ապրում է Վիտեբսկում, հոր կողմից պապիկը՝ Ալեքսանդր Ռիբակը, եղել է պաշտոնական դեսանտավոր։ Հորական կողմից պապիկը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռիբակը, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռազմական դիրիժորների ֆակուլտետը, ղեկավարել է ռազմական նվագախումբը, թոշակի է անցել գնդապետի կոչումով, հիմա լրագրող է, ապրում է Մոսկվայում։ Ալեքսանդրը խոստովանել է, որ Մինսկի նկատմամբ ջերմ զգացումներ է մնացել, նա համարում է, որ հայրենի մշակույթը ազդել է իր երաժշտական նախասիրությունների ձևավորման վրա[33]։

Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթանակից հետո Ալեքսանդրը երկու անգամ այցելել է Վիտեբսկի «Սլավյանսկի շուկա» երաժշտական մրցույթին։ 2013 թվականի հոկտեմբերին նրան հրավիրել են Մինսկ «Поющие города» հեռուստածրագրի եզրափակչին մասնակցելու՝ որպես հսկիչ[34], իսկ ապրիլին նա արժանացել է «Մինսկի ամենահաջողակ 50 մարդ» բարեգործական ծրագրի մրցանակին։ ctv.by ալիքի հետ հարցազրույցում Ռիբակը նշել է, որ հայրենիքում զգում է իրեն հարմարավետ (անգլ.՝ safe)[35]:

2014 թվականին Ալեքսանդրը սկսել է ակտիվ համագործակցություն «Գրանդ երաժշտություն» պրոդյուսերական կենտրոնի հետ[36], որի տնօրենը Անդրեյ Գուզելն է։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսանյութ Ռեժիսոր Ալբոմ
2006 «Foolin Սինգլ
2009 «Fairytale» «Fairytales»
2009 «Roll With The Wind» «Fairytales»
2009 «Funny Little World» «Fairytales»
2009 «Я не верю в чудеса (Супергерой)» Ալեքսանդր Վոյիտինսկի OST «Սև Կայծակ»
2010 «Fela Igjen» (feat. Opptur) TBA
2010 «Oah» Լարս Քրիստիան Ֆլեմեն «No Boundaries»
2010 «Europe’s Skies» / «Небеса Европы» / «Небасхіл Еўропы» Ալեքսանդր Ֆիլատովիչ «No Boundaries»
2012 «Стрела Амура» Ալեքսանդր Ֆիլատովիչ TBA
2012 «Leave Me Alone» / «Достала» Ալեքսանդր Ֆիլատովիչ TBA
2013 «5 To 7 Years»[37] Ալեքսանդր Ռիբակ
2015 «Котик»[38] Ռուստամ Ռոմանով
2016 «Люблю тебя как раньше» Ռուստամ Ռոմանով
2016 «Ambrazame»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Կեղտոտ բադիկը» — Լիս
  • 2010 — Ինչպես ընտելացնել վիշապին — Իկինգ (նորվեգական կրկնօրինակում)
  • 2010 — «Թափառական Յոհանը» / Yohan — Barnevandrer — Լևի
  • 2013 — նկարահանվել է Ալենի Լանսյոյի Solayoh տեսահոլովակում, որով ներկայանալու էին Եվրատեսիլ 2013-ին
  • 2014 — Ինչպես ընտելացնել վիշապին 2 — Իկինգ (նորվեգական կրկնօրինակում)
  • 2015 — «Սավա։ Մարտիկի սիրտը» — Շաման Շի-Շա (նորվեգական կրկնօրինակում)

Մասնակցություն մրցույթներին և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 և 2001 - Երիտասարդ երաժիշտների Sparre Olsen մրցանակ
  • 2003 - Ուսանողի Meadowmount մրցանակը
  • 2004 - Տարվա արդյունքների հիման վրա պարգևատրվել է մշակույթի ոլորտում Անդերս Ժարեսի մրցանակով[39]
  • 2005 - Հասել է Idol մրցույթի նորվեգական տարբերակի կիսաեզրափակչին (Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան) նման օրինակով)
  • 2006 - Հաղթել է NRK Kjempesjansen հեռուստաընկերության մրցույթում իր սեփական «Foolin» երգով[40]
  • 2007 - Պարգևատրվել է «Hedda» մրցանակով՝ Նորվեգիայի Oslo Nye Teater թատրոնի «Թութակը տանիքում» ներկայացման մեջ իր դերի համար[41]։
  • 2009 - Հաղթել է «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի նորվեգական ընտրական փուլում իր սեփական «Fairytale» երգով[42]։
  • 2009 - Հաղթել է Մոսկվայում տեղի ունեցած Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։
  • 2010 - Պարգևատրվել է «Хрустальный глобус» ռուսական ազգային մրցանակով[43]։
  • 2010 - Տարվա արդյունքների հիման վրա Նորվեգիայում պարգևատրվել է Spellemann-ի շրջանակներում Grammy մրցանակով[44]։
  • 2010 - Պարգևատրվել է «Ռադիոհիթում» Бог Эфира մրցանակով «օտարազգի կատարող» անվանակարգում[45]։
  • 2010 - Հաղթել է Muz-TV մրցանակաբաշխությանը՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում[46]։
  • 2011 - Մասնակցել է Կիևի ձայնային հեռուստատեսային շոուին և Ստոկհոլմում հեռուստածրագրի պարային ծրագրին[47]։
  • 2015 - Ռոսիա 1 ալիքի «Один в один!» հեռուստաշոուի մասնակից։

Լրագրողների մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին մեղադրել Ռիբակին կոմպոզիտոր Կիրիլ Մոլչավանովի «Կռունկի երգը» գողանալու մեջ («Abandoned» Ռիբակի կողմից)[48], մինչ երգի վերամշակումը ձևակերպվել է բոլոր կանոնների համաձայն[49]։
  • Ալեքսանդր Ռիբակը դարձել է հաղթող «Серебряная калоша 2010» հակամրցույթում «Տարվա գրագող» անվանակարգում՝ Արկադի Ուկուպինկի «Սև կայծակ» ֆիլմի սաուդնթրեքի «Я не верю в чудеса» երգով, որը հիշեցնում է «Aerosmith» խմբի «I Don't Want to Miss a Thing» հիթը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Հիթ շքերթներում զբաղեցրած դիրք
Նորվեգիա Ռուսաստան
2009 Fairytales
  • Դեբյուտային ստուդիական ալբոմ
  • Ամսաթիվ - 2009 հունիսի 1[50] (Ռուսաստան)
  • Լեյբլ - EMI, Universal Music Group
  • Ժանր - Փոփ
1 1
2010 No Boundaries
  • Երկրորդ ստուդիական ալբոմ
  • Ամսաթիվ - 2010 հունիսի 21
  • Լեյբլ - EMI, Universal
  • Ժանր - Փոփ
7
2010 Небеса Европы
  • Ստուդիական ալբոմ
  • Ամսաթիվ - Դեկտեմբերի 23
  • Լեյբլ - Moon Records
  • Ժանր - Փոփ
2011 Visa Vid Vindens Ängar
  • Ստուդիական ալբոմ
  • Ամսաթիվ - Հունիսի 17
  • Լեյբլ - Lionheart Records
  • Ժանր - Փոփ
7[51]
2012 Christmas Tales[52]
  • Ստուդիական ալբոմ
  • Ամսաթիվ - Նոյեմբերի 23
  • Լեյբլ - Grappa
  • Ժանր - Christian & Gospel

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://oneplaylist.fm/playlists/alexander-rybak
  2. http://www.nicherecords.ro/disc/clasica/crossover/alexander-rybak-no-boundaries-cd.html
  3. http://www.rhapsody.com/artist/alexander-rybak/album/what-i-long-for
  4. ՏիկՏոկ(բազմ․) — 2016.
  5. Dutch Top 40
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #138232644 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Norway wins Eurovision song contest
  8. «Бабушка помогла Александру Рыбаку победить на Евровидении». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  9. Биография
  10. Пресс-конференция Александра Рыбака // Дни. Ру. 17.05.2009.
  11. «Александр Рыбак: «Я — национальный микс»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  12. [«Фоторепортаж с Национального праздника Норвегии в норвежском посольстве в Москве, с участием А. Рыбака. (բելառուս.)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին. Фоторепортаж с Национального праздника Норвегии в норвежском посольстве в Москве, с участием А. Рыбака. (բելառուս.)]
  13. «Александр Рыбак: В Норвегии такое же шоу, как в России, сделать не получится». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  14. «Малиновский С. Нет Рыбака в своем Отечестве». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  15. «Александр Рыбак едет на «Славянский базар в Витебске»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  16. «Александр Рыбак: я очень хочу в Витебск». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  17. «Статья на портале Stolitsa.ee». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  18. «Победитель «Евровидения» Александр Рыбак признался, что он гей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  19. Контент No Boundaies на сайте iTunes
  20. «Последние известия канала 100тв(видео)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  21. Официальное видео «Небеса Европы»
  22. «Небасхіл Эўропы», mp3 на tuzin.fm
  23. Официальное видео «Небасхіл Эўропы»
  24. Видео на YouTube
  25. Видео на Youtube
  26. Видео на YouTube
  27. Видео на YouTube
  28. Видео на YouTube
  29. Видео на YouTube
  30. Видео на YouTube
  31. Видео на YouTube
  32. «Александр Рыбак: «Если выиграю — половина победы принадлежит Беларуси!» // interfax.by 09.05.2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  33. Аляксандр Рыбак: «У маёй песні чуваць, што я з Беларусі!» // ЕРБ. 24.04.2009.
  34. «"Певец и звезда «Евровидения» Александр Рыбак — о Новом годе, подарках и проекте СТВ «Поющие города». «Большой завтрак». Столичное телевидение. 09.12.2013». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  35. «Видеоинтервью каналу CTV.BY». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  36. «Сайт продюсерского центра «Гранд Мьюзик»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  37. Видео на YouTube
  38. Видео на Mover
  39. «Пресс-Ամսաթիվ премии им. А.Яреса». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  40. Foolin ՅուԹյուբում
  41. «Сообщение на сайте театра Oslo Nye Teater». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  42. Fairytale. Официальное видео ՅուԹյուբում
  43. Новости ТВЦ от 11.02.10
  44. Видео ՅուԹյուբում
  45. Сообщение на сайте Международного клуба друзей(չաշխատող հղում)
  46. Видео ՅուԹյուբում
  47. «Блог участника программы «Let's dance»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  48. Александра Рыбака обвиняют в плагиате (ռուս.)
  49. Universal Music: Александр Рыбак — не плагиатор (ռուս.)
  50. «Universal Music Russia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  51. «Топ альбомов на сайте vg.no». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  52. «Alexander Rybak :: "Christmas Tales" – New Album!». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռիբակ» հոդվածին։