Ալեքսանդր Գուչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գուչկով
 
Կուսակցություն՝ Հոկտեմբերի 17 միություն
Կրթություն՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և bretteur
Դավանանք Edinoverie?
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1862(1862-10-26)[1]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 14, 1936(1936-02-14)[2][1] (73 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Թաղված Պեր Լաշեզ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Իվանովիչ Գուչկով (հոկտեմբերի 26, 1862(1862-10-26)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 1936(1936-02-14)[2][1], Փարիզ), ռուս կապիտալիստ, օկտյաբրիստների կուսակցության հիմնադիրն ու պարագլուխը։ Գուչկովը ողջունեց 1905 թվականի դեկտեմբերյան զինված ապստամբության ճնշումն ու ռազմադաշտային դատարանների ստեղծումը։ 1906 թվականին հիմնել է «Գոլոս Մոսկվի» («Голос Москвы») թերթը։

1907 թվականի մայիսին ընտրվել է վաճառականների և արդյունաբերողների ներկայացուցիչ Պետական խորհրդում, նոյեմբերին՝ III Պետական դումայում։ 1910-1911 թվականներին եղել է դումայի նախագահ, 1915-1917 թվականներին՝ Կենտրոնական ռազմա-արդյունաբերական կոմիտեի նախագահ ն Պետական խորհրդի անդամ։ 1917 թվականի Փետրվարյան ևեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության առաջին կազմում (1917 թվականի մարտ-մայիս) ռազմածովային մինիստրն էր։ 1917 թվականի օգոստոսի կոռնիչովշչինայի կազմակերպիչներից էր՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պայքարել է խորհրդային իշխանության դեմ։ 1918 թվականին վտարանդվել է Բեռլին։ Վախճանվել՝ 1936 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գուչկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 253