Ալեքսանդր Բուտլերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բուտլերով
Александр Бутлеров
Ծնվել էսեպտեմբերի 15, 1828(1828-09-15)[1][2]
Չիստոպոլ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել էօգոստոսի 17, 1886(1886-08-17)[1][2] (57 տարեկան)
Բուտլերովկա, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] կամ Բիարրից
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Կազանի կայսերական համալսարան[2][1] և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[2][1]
Գործունեության ոլորտքիմիա[4][4], օրգանական քիմիա[4][4], Մեղվաբուծություն[4][4], լեպիդոպտերոլոգիա[4][4] և սպիրիտիզմ[4][4]
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿազանի Դաշնային համալսարան (1849)[1][2]
Գիտական աստիճանuniversity candidate?[2] (1849), Master in Chemistry?[2][1] (1851) և գիտությունների դոկտոր[2][1] (1854)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][4], գերմաներեն[4][4] և ֆրանսերեն[4][4]
Գիտական ղեկավարՆիկոլայ Զինին[1] և Karl Ernst Claus?[1]
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Զայցև և Դմիտրի Կոնովալով
Հայտնի աշակերտներMikhail Dmitrievich Lvov?[5], Վլադիմիր Մարկովնիկով, Aleksandr Popov?, Ալեքսանդր Զայցև, Ալեքսեյ Ֆավորսկի, Ivan Kondakov?, Եգոր Վագներ, Դմիտրի Կոնովալով, Flavian Flavitsky?, Aleksandr Aleksandrovich Krakau? և Pyotr Rubtsov?
Պարգևներ
Երեխա(ներ)Q110414872?
Ստորագրություն
Изображение автографа
 Aleksandr Michajlovič Butlerov Վիքիպահեստում

Ալեքսանդր Բուտլերով (ռուս.՝ Александр Михайлович Бутлеров, սեպտեմբերի 15, 1828(1828-09-15)[1][2], Չիստոպոլ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 17, 1886(1886-08-17)[1][2], Բուտլերովկա, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] և Բիարրից), ռուս քիմիկոս։

Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը, առաջինը բացատրել իզոմերիայի երևույթը, հիմնադրել ռուսական քիմիական դպրոցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թ. ավարտել է Կազանի համալսարանը։ Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում։ Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել են առաջին արհեստական շաքարանման նյութը։ 1861 թ. «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ. վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները։

Ըստ այդ տեսության՝ օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով։ Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները։ Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը։

Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ։

Իզոմերիան նույն բաղադրությամբ և մոլեկուլային միևնույն զանգվածով տարբեր նյութերի գոյության երևույթն է, որոնք միմյանցից տարբերվում են և՛ կառուցվածքով (խմբերի տարածական դասավորությամբ), և՛ ֆիզիկական ու քիմիական հատկություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան, 2008, էջ 195։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 617
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բուտլերով» հոդվածին։