Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Տեսակլոբբիստական խումբ և Արհեստակցական միություն
ՀապավումԱԱՄԿ
(ICFTU)
Կարգախոս«Հանուն հացի, ազատության ու խաղաղության»
ՀաջորդողԱրհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Հիմնադրվածդեկտեմբերի 7, 1949
Լուծարվածհոկտեմբերի 31, 2006
Գլխադասային գրասենյակԲրյուսել, Բելգիա
Պարգևներ

Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա, ԱԱՄԿ (անգլ.՝ International Confederation of Free Trade Unions, ICFTU), միջազգային արհմիութենական միավորում 1949-2006 թվականներին։

Հիմնվել է 1949 թվավանին, Լոնդոնում՝ Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի պառակտումից հետո։

Ընդգրկել է մոտ 148 երկրների 225 կազմակերպություն՝ շուրջ 157 միլիոն անդամով։ Ունեցել է նաև 2 տարածաշրջանային կազմակերպություն՝ Ասիական և Միջամերիկյան։ Կենտրոնական վարչությունը գտնվում էր Բրյուսելում, ղեկավար մարմիններն էին՝ կոնգրեսը (հրավիրվում էր 3 տարին մեկ անգամ), ընտրովի գործադիր կոմիտեն, գլխավոր քարտուղարը և նախագահը։

Հրատարակել է «Ազատ արհմիութենական աշխարհ» ամսագիրը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով։

Լուծարվել է 2006 թվականի հոկտեմբերի 31-ին, Աշխատանքի համաշխարհային կոնֆեդերացիայի հետ ձուլվելով կազմել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96