Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ
գերմ.՝ Adolf Hildebrand
Ծնվել էհոկտեմբերի 6, 1847(1847-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրՄարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[4]
Մահացել էհունվարի 18, 1921(1921-01-18)[1][2][5][…] (73 տարեկան)
Վախճանի վայրըՄյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՆյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս և ճարտարապետ
ԱշխատավայրՎրոցլավի համալսարան, Ենայի համալսարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Ծնողներհայր՝ Բրունո Հիլդեբրանդ
Պարգևներ և
մրցանակներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամությունԲեռլինի սեցեսիոն[6]
ԵրեխաներDietrich von Hildebrand?
 Adolf von Hildebrand Վիքիպահեստում

Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ (հոկտեմբերի 6, 1847(1847-10-06)[1][2][3][…], Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[4] - հունվարի 18, 1921(1921-01-18)[1][2][5][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի քանդակագործ, գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ և արվեստի տեսաբան։ Փիլիսոփա Դիտրիխ ֆոն Հիլդեբրանդի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մարբուրգում, տնտեսագետ Բրունո Հիլդեբրանդի ընտանիքում։ Ուսանել է Նյուրնբերգի (1864—66), ապա՝ Մյունխենի գեղարվեստի դպրոցում (1866—67):

Նրա վրա մեծ ազդեցություն է գործել 1867 թվականին Իտալիայում կատարած ճամփորդությունն ու ծանոթությունը անտիկ և Վերածննդի դարաշրջանների արվեստի գործերին, որոնց խորաքնին ուսումնասիրության հիման վրա մշակել է իր ինքնատիպ ստեղծագործական մեթոդը, դարձել գերմանացի նկարիչների «Հռոմեական խմբակի» հիմնադիրներից մեկը։

Հիլդեբրանդն ստեղծագործել է եվրոպական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Մյունխենում, Վիեննայում, Փարիզում՝ իր ուժերը փորձելով կերպարվեստի տարբեր տեսակներում (քանդակագործություն, գեղանկարչություն, գծանկարչություն...): 1873 թվականից բնակություն է հաստատել Ֆլորենցիայում։ 1889 թվականին սկսել է աշխատել իր գլուխործոցներից մեկի՝ Մյունխենի Վիտելսբախյան շատրվանի արձանախմբի ստեղծման վրա, որը հետագայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ավերվել է ռմբակոծության հետևանքով։ Ստեղծագործելու հետ մեկտեղ՝ Ադոլֆ Հիլդեբրանդն արվեստի հմուտ ու խորագիտակ տեսաբանի համբավ է ձեռք բերել և, բացի այդ, զբաղվել է մանկավարժական աշխատանքով. դասախոսել է Վրոցլավի (Բրեսլաուի), Ենայի, Մարբուրգի համալսարաններում։

1891 թվականին պարգևատրվել է պրուսական Pour le Mérite շքանշանով։ 1904 թվականին Բավարիայի արքան նրան ասպետական տիտղոս ու պատիվներ է շնորհել։

Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդը մահացել է 74 տարեկան հասակում, Մյունխենում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրել է գեղանկարիչ Հ. ֆոն Մարեի և իդեալիստ գեղագետ Կ. Ֆիդլերի ազդեցությունը։ Նրա արվեստին բնորոշ է ներքին ինքնամփոփություն, կերպարների որոշ սառնություն, պլաստիկություն, ձևերի ստատիկություն և կոմպոզիցիայի արխիտեկտոնիկ հստակություն («Ադամ», 1878, Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ, «Գունդ խաղացողը» («Պատանի»), 1884, Ազգային պատկերասրահ, Բեռլին, երկուսն էլ՝ մարմար)։ Արվեստում ձևերի և տարածական պատկերացումների փոխներգործության հիմնական օրինաչափությունները բացարձակացնող Հիլդեբրանդի իդեալիստական կոնցեպցիաները զարգացրել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արվեստաբաններ Հ. Վյոլֆլինը, Ա. Ռիգլը և ուրիշներ։ Հայտնի է Հիլդեբրանդիի «Ձևի պրոբլեմը կերպարվեստում» (1893) աշխատությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Das Problem der Form in der Bildenden Kunst. Straßburg 1893.
  • Henning Bock (Kunsthistoriker)|Henning Bock (Hrsg.): Gesammelte Schriften zur Kunst. Köln/Opladen 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 404
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ» հոդվածին։