Ադոլֆ Ադան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Ադան
Բնօրինակ անունֆր.՝ Adolphe Adam
Ի ծնե անունֆր.՝ Adolphe-Charles Adam[1]
Ծնվել էհուլիսի 24, 1803(1803-07-24)[2][3][4][…]
former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3][5][1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմայիսի 3, 1856(1856-05-03)[2][3][6][…] (52 տարեկան)
former 2nd arrondissement of Paris, Փարիզ[3][5][7]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Ժանրերօպերա և դասական երաժշտություն[8]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական քննադատ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինChérie-Louise Couraud?[9]
Պարգևներ
 Adolphe Adam Վիքիպահեստում

Ադոլֆ Շարլ Ադան (Ադամ) (ֆր.՝ Adolphe Charles Adam, հուլիսի 24, 1803(1803-07-24)[2][3][4][…], former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3][5][1] - մայիսի 3, 1856(1856-05-03)[2][3][6][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ[3][5][7]), ֆրանսիացի երգահան, օպերաների («Փոստատարը Լոնժյումոյից», 1836, «Նյուրնբերզյան տիկնիկը», 1852, «Ֆալստաֆ», 1856) և բալետների («Ֆաուստ», 1833, «Ժիզել», 1841, «Կորսար», 1856) հեղինակ։ Առավել հայտնի ստեղծագործություններից են «Ժիզել» բալետը, որը նպաստել է ռոմանտիկ ուղղության հաստատմանը բալետում (Երևանում բեմադրվել է 1960 թվականին), և «Փոստատարը Լոնժյումոյից» օպերան։

Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ Լուի Ադանի որդին է։ 1844 թվականից եղել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին Ադանը հետաքրքրություն չի դրսևորել երաժշտության հանդեպ` պատրաստվելով դառնալ գիտնական։

Սովորել է Փարիզի` Երաժշտության ու պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում` երգեհոնի դասարանում։ Աշակերտել է Ֆրանսուա Ադրիան Բուալադյոյին։ Երիտասարդ կոմպոզիտորի հաջողություններն այնքան նշանակալի էին, որ 1825 թվականին նա ստանում է Հռոմեական մրցանակ։

Իր ուսուցչին օգնել է «Սպիտակ տիկին» օպերայի աշխատանքներում` գրելով ուվերտյուրա, գրել է նաև վոդևիլների երաժշտություն։ 1829 թվականին ստեղծել է ռուսական սյուժեով մեկ գործողությամբ օպերա` «Պյոտր և Եկատերինա» (ֆր.՝ Pierre et Catherine): Սերտորեն համագործակցել է բալետմայստեր Ֆիլիպո Տալիոնիի հետ։

1833 թվականին կայացել է նրա «Ֆաուստ» բալետի պրեիերան։

1830-ական թվականների վերջերին աշխատել է Սանկտ Պետերբուրգում նախ իր «Դանուբի կույսը» բալետի (1838) ներկայացման, ապա հատուկ ռուսական բալետի համար գրված «Ծովային ավազակ» բալետի (1840) պրեմիերայի շուրջ։

Փարիզ վերադառնալով գրել է «Ժիզել» բալետը (1841) Թեոֆիլ Գոթիեի լիբրետոյի հիման վրա։ Այս ստեղծագործությունը ֆրանսիական բալետային արվեստում ամրապնդել է ռոմանտիկ ուղղությունը։

Ադանի բազմաթիվ այլ բալետներից առավել մեծ նշանակություն է ունեցել նրա վերջին աշխատանքներից մեկը` «Կորսարը» (1856)։

«Փոստատարը Լոնժյումոյից», Ադոլֆ Ադանի հուշարձանը Լոնժյումոյում

Ադանը մոտ 20 օպերայի հեղինակ է, որոնցից մեծ ճանաչում են ստացել «Փոստատարը Լոնժյումոյից» (ֆր.՝ Le postillon de Lonjumeau, 1836), «Արքան Իվետոյից» (ֆր.՝ Le Roi d'Yvetôt, 1842), «Կալիոստրո» (ֆր.՝ Cagliostro, 1844), «Ժիրալդա կամ Նոր Փսիխեա» (ֆր.՝ Giralda ou La nouvelle Psychée, 1852), «Եթե ես արքա լինեի» (1852) ստեղծագործությունները[10][11]։

1846 թվականին Ադանը, կոնֆլիկտի մեջ հայտնվելով Փարիզի օպերայի տնօրենի հետ, որոշում է հիմնադրել սեփական քնարական թատրոնը (ֆր.՝ Théâtre-Lyrique), որի համար վարձակալում է Օլիմպիական կրկեսի շենքը։ Իր Ազգային օպերան (ֆր.՝ Opéra-National) կոմպոզիտորն ու թատերական տնօրենը մտադիր էր տրամադրել ֆրանսիական նոր խաղացանկին, սակայն 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո թատրոնը փակվում է, և Ադանը երկար տարիներով հատնվում է պարտքերի մեջ։

1848 թվականի հոկտեմբերի 1-ից Ադոլֆ Ադանը դարձել է դարձել է կոմպոզիցիայի պրոֆեսոր և կոնտրապունկտ իր ալմա մատերում` Երաժշտության կայսերական կոնսերվատորիայում[12]։

1847 թվականին Ադանը Պլասիդ Կապլոյի խոսքերով գրել է «Օ՜, Սուրբ գիշեր» (ֆր.՝ Minuit, chrétiens) ծննդյան երգը , որն առաջին անգամ հնչել է Ռոքմորում Ծննդյան գիշերվա կեսգիշերային պատարագի ժամանակ օպերային երգչուհի Էմիլի Լորեի կատարմամբ։ «Ծննդյան գիշերը» միանգամից ընդունվել է կաթոլիկ եկեղեցու կողմից, և այն շուտով ընդգրկվել է ծննդյան պատարագի մեջ։ Սակայն երբ եկեղեցական իշխանություններն իմանում են, որ երգի հեղինակը հրեա է, արդեն ընդունված երգը միաձայն մերժվում է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Ամեն դեպքում, այն շարունակում են կատարել, իսկ մի քանի տարի անց երգը տարածվում է Ամերիկայում, որտեղ մեծ ճանաչման է արժանանում։

1853 թվականին կոմպոզիտորը 15-րդ դարի ֆրանսիական «Ավինյոնում` կամրջի վրա» երգին երկրորդ կյանք է տալիս` այն օգտագործելով իր «Խուլը» օպերայում։

Ադանն օժտված է եղել նաև գրական ձիրքով։ Մամուլում տպագրվել են նրա հոդվածներն ու ֆելիետոնները։ 1859 թվականին Պետերբուրգում «Երաժշտական ու թատերական լրատուում» հրատարակվել են կոմպոզիտորի հուշերից։

Հատընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորսար» 1856

Երաժշտության թագավորական կաադեմիա, Լե Պելետիե թատրոն
  • «Ժիզել», լիբրետո` Թեոֆիլ Գոթիե, Անրի դե Սեն-Ժորժ և Ժան Կորալի, բեմադրություն` Ժան Կորալի և Ժյուլ Ժոզեֆ Պեռո։ Պրեմիերան կայացել է 1841 թվականի հունիսի 28-ին։
  • «Գենտի գեղեցկուհին», լիբրետո` Անրի դե Սեն-Ժորժ, բալետմայստեր` Ալբեր։ Պրեմիերան կայացել է 1842 թվականի հունիսի 22-ին
  • «Չորսի բաժին սատանան», լիբրետո` Ադոլֆ դե Լյովեն, բալետմայստեր` Ժոզեֆ Մազիլիե։ Պրեմիերան կայացել է 1845 թվականի օգոստոսի 11-ին։
Դրուրի Լեյն թատրոն, Լոնդոն
  • «Մարմարե գեղեցկուհի», բալետմայստեր` Ալբեր։ Պրեմիերան կայացել է 1845 թվականի սեպտեմբերի 27-ին։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խրճիթ (Le chalet; 1834)
  • Փոստատարը Լոնժյումոյից (Le postillon de Lonjumeau; 1836)
  • Արքան Իվետոյից (Le Roi d'Yvetôt; 1842)
  • Կալիոստրո (Cagliostro; 1844)
  • Ցլամարտիկ (Le toréador; 1849)
  • Ժիրալդա կամ Նոր Փսիխեա (Giralda ou La nouvelle Psychée; 1850)
  • Եթե ես արքա լինեի (Si j'étais roi; 1852)
  • Նյուրնբերգյան տիկնիկ (La poupée de Nuremberg; 1852)
  • Ֆալստաֆ (Falstaff; 1856)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 67