Աբդուլ Մեջիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլ Մեջիդ
Սուլթան
Աբդուլ Մեջիդ
Իշխանությունհուլիսի 2, 1839հունիսի 2, 1861
Ծնվել է՝ապրիլի 25, 1823(1823-04-25)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել է՝հունիսի 25, 1861(1861-06-25)[3][4][5] (38 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Q55698719?
Երկիր Օսմանյան կայսրություն
ՆախորդՄահմուդ II
ՀաջորդողԱբդուլ Ազիզ
ՏոհմՕսմանյան
կառավարիչ
ՀայրՄահմուդ II
ՄայրԲեզմիալեմ
ԵրեխաներՄուհամմեդ V, Աբդուլ Համիդ Բ, Մուհամմեդ VI, Մուրադ V, Մեհմեդ Բուրհանեդդին, Ահմեֆ Քեմալեդդին, Նադիլե Սուլթան, Ջեմիլե Սուլթան, Սենիհա Սուլթան, Մեդիհա Սուլթան, Ռեֆիա Սուլթան, Ֆաթմա Սուլթան, Մյունրե Սուլթան, Բեհիցե Սուլթան, Զուլյուֆլյու Իսմայիլ փաշա և Սուլեյման Սելիմ
Հավատքիսլամ
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Աբդուլ Մեջիդ I (օսմ. عبد المجيد اول‎ — Abd ül-Mecîd-i evvel, թուրքերեն՝ Birinci Abdülmecit) (ապրիլի 25, 1823(1823-04-25)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - հունիսի 25, 1861(1861-06-25)[3][4][5], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]), Օսմանյան կայսրության սուլթան 1839 - 1861 թվականներին։

Մահմուդ II-ի առաջին որդին է։

Իշխանության գլուխ անցավ, երբ Եգիպտոսի փոխարքա Մուհամմադ Ալիի ապստամբ զորքերը ծանր պարտության էին մատնել թուրքական բանակին։ Լիբերալ շրջանների և եվրոպական դիվանագիտության դրդմամբ 1839 թվականի նոյեմբերի 3-ին Աբդուլ Մեջիդը վավերացրեց Մուստաֆա Ռեշիդ փաշայի բարեփոխումների ծրագիրը՝ Հաթթը Շերիֆը, որով սկսվեց այսպես կոչված Թանզիմաթի շրջանը, ապա 1856 թվականի փետրվարի 18-ին՝ Հաթթը Հումայունը։ Այդ «բարեփոխումները», սակայն, չշոշափեցին ֆեոդալական Թուրքիայի բռնակալական վարչակարգի բուն էությունը։ Ոչ մուսուլման բնակչության իրավազրկությունը պահպանվեց, հպատակ ժողովուրդների, մասնավորապես՝ արևմտահայության վիճակը չբարելավվեց։ Արտաքին քաղաքականության մեջ Աբդուլ Մեջիդը հակված էր դեպի Անգլիան և Ֆրանսիան, որոնք պաշտպանում էին Օսմանյան կայսրությանն ընդդեմ Ռուսաստանի։ Հետևանքը եղավ երեք երկրների դաշինքը և պատերազմը Ռուսաստանի դեմ (Ղրիմի պատերազմՓարիզի հաշտության պայմանագիրը (1856) ամրապնդեց եվրոպական տերությունների դիրքերը Օսմանյան կայսրությունում։ Փարիզի հաշտության պայմանագիրը (1856) ի արտաքին փոխառությունները, պալատական ծախսերը, անձնական շվայտությունը, առևտրական ստրկական պայմանագրերը և օտարերկրյա կապիտալի գերիշխանությունը երկիրը հասցրին քայքայման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 20
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Մեջիդ» հոդվածին։