Հոլանդերենի բառարան (1863-1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Woordenboek der Nederlandsche Taalից)
Բառարանի խմբագրությունը 1906 թ.

Հոլանդերենի բառարան (1863-1998) (հոլ.՝ Woordenboek der Nederlandsche Taal), հոլանդերենի բացատրական, ուղղագրական և ստուգաբանական բառարան, էջերի քանակով աշխարհի խոշորագույն տպագիր բառարանը[1]։ Ընդգրկում է 1500-1976 թթ. հոլանդերենի բառապաշարը։ Կազմման վրա շուրջ 150 տարի աշխատել է խմբագիրների հինգ սերունդ. առաջին հատորը հրատարակվել է 1863 թ., իսկ վերջինը՝ 1998 թ. հունիսի 16-ին։

Բառարանն ընդգրկում է շուրջ 95.000 գլխավոր բառահոդված և 400.000 ենթաբառահոդված։ Բառահոդվածները, բացատրությունից բացի, պարունակում են շուրջ 1.700.000 մեջբերում գրեթե հինգդարյա հոլանդական և ֆլամանդական գրականությունից։ Բառարանը զետեղված է 43 հատորում, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 49.255 էջ։

1995 թվականին թողարկվել է սկավառակային, իսկ 2007 թվականին՝ օնլայն տարբերակները։

Այլ հայտնի ծավալուն բառարաններ են Գրիմ եղբայրներ գերմաներեն բառարանը և Ջեյմս Մարրիի Օքսֆորդյան անգլերեն բառարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Taaluniversum.org Wat is het grootste woordenboek ter wereld? («Ո՞րն է աշխարհի ամենամեծ բառարանը») (նիդեր.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]