Woodkid

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Լեմուան (Woodkid)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունYoann Lemoine
Նաև հայտնի է որպեսWoodkid
Ծնվել էմարտի 16, 1983
Լիոն, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրերնեոֆոլկ, բարոկկո-փոփ, էքսպերիմենտալ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, ստուդիական երաժիշտ և Computer graphics designer
Գործիքներվոկալ[1]
ԼեյբլGreen United Music
Կայքwoodkid.com
 Woodkid Վիքիպահեստում

Յոհան Լեմուան (ֆր.՝ Yoann Lemine, մարտի 16, 1983(1983-03-16), Tassin-la-Demi-Lune), ֆրանսիացի ռեժիսոր, դիզայներ և երաժիշտ։ Ավելի հայտնի է իր բեմական մականունով՝ Woodkid: Ճանաչում է ձեռք բերել իր երաժշտական կարիերայի, «Run Boy Run» «Iron» սինգլների և նրանց տեսահոլովակների շնորհիվ։ Բացի երաժշտությունից նաև ռեժիսոր է աշխատում, զբաղվում է շելկոգրաֆիայով, քանդակագործությամբ, ձևավորումով և լուսանկարչությամբ։ Նա այնպիսի կատարողների տեսահոլովակների հեղինակն է ինչպիսիք են՝ Քեթի Փերրին, Թեյլոր Սվիֆթը, Լանա Դել Ռեյը և ուրիշներ։ 2013 թվականին թողարկել է իր դեբյուտային The Golden Age ալբոմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Լեմուանը ծնվել է Լիոնում, Ֆրանսիայում։ Նա սովորել է պատկերազարդում և անիմացիա Emile Cohl School-ում, որն ավարտել է գերազանց։ Այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ Swindon College քոլեջում շելկոգրաֆիա է սովորել։ Վերադառնալով Փարիզ որոշ ժամանակ աշխատել է H5 գրաֆիկական ընկերությունում, հետո միացել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի խմբին և աշխատել է նրա Արթուրը և մինիպուտները ֆիլմի վրա։

Լեմուանը իր ուսուցիչներին համարում է Վիմ Վենդերսին, Էլյա Կազանին, Միշել Գոնդրիին և Թերենս Մալիկին։

Նրա դեբյուտային «Iron» սինգլը թողարկվել է 2011 թվականի մարտին։ 2012 թվականի մայիսին Յոհանը թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Run Boy Run», իսկ ավելի ուշ՝ 2013 թվականի մարտի 18-ին թողարկել է «The Golden Age» ալբոմը։

Ստեղծագործությունների կատարումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականի հունիսին «Run Boy Run» սինգլը կատարվել է Dying Light համակարգչային խաղի թրեյլերում, որը ցուցադրել է E3-ում։
  • Ubisoft ընկերությունը «Iron» երգը օգտագործել է հայտնի Assassin's Creed: Revelations համակարգչային խաղի թրեյլերում։
  • «The Golden Age» ստեղծագործությունը օգտագործվել է Assassin's Creed: Unity խաղի ֆիլմագրային թրեյլերում։
  • Dior Homme դիզայներ Քրիս Վան Աշը իր հավաքածուն անվանել է «A Soldier on My Own»` «Iron» երգի բառերով։
  • «Run Boy Run» ստեղծագործությունը կատարվել է «Դիվերգենտ» ֆիլմում, նաև սաունդթրեքի կարգավիճակում է հայտնվել։
  • «The 100» հեռուստասերիալի առաջին սեզոնի վերջին սերիայում կատարվել է «The Other Side» երգը։
  • «Run Boy Run» ստեղծագործությունը «Հիմա դու ինձ տեսնում ես» ֆիլմի սաունդթրեքն է։
  • «Boat Song» կատարվել է «Թագավորությունը» սերիալի առաջին սեզոնի վերջին սերիայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Woodkid-ի համերգը Ցյուրիխում (2013 թվական)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Iron» (2011)
  • «Run Boy Run» (2012)
  • «I Love You» (2013)
  • «The Golden Age» (2013)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Iron» (2011)
  • «Run Boy Run» (2012)
  • «I Love You» (2013)
  • «The Golden Age» (2014)

Ռեժիսորային տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Երգ
2008 Yelle «Ce Jeu»[2]
2009 Նոլվեն Լերուա «Faut-il, faut-il pas ?»
2009 Մոբի «Mistake»
2010 Քեթի Փերրի «Teenage Dream»[3]
2011 Թեյլոր Սվիֆթ «Back to December»[4]
2011 The Shoes[5] «Wastin Time»[6]
2011 Լանա Դել Ռեյ «Born to Die»[7]
2012 Դրեյք, Ռիհաննա «Take Care»[8]
2012 Լանա Դել Ռեյ «Blue Jeans»
2014 Black Atlass Jewels

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009, «Կանայան առյուծներ» փառատոն, «Tiji» - արծաթե մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[9]
  • 2010, Eurobest փառատոն, «Aides Graffiti» - բրոնզե մրցանակ «Լավագույն ֆիլմ»[10]
  • 2010, «Կանայան առյուծներ» փառատոն, «Aides Graffiti» - ոսկե մրցանակ «Լավագույն ֆիլմ։ Լավագույն վեբ-բաններներ» անվանակարգում, բրոնզե մրցանակ «Լավագույն ֆիլմ։ Լավագույն երաժշտություն» անվանակարգում[11]
  • 2012, UK Music Video Awards, «Born to Die» - հաղթել է «Լավագույն միջազգային փոփ տեսահոլովակ» անվանակարգում։ Նույն ժամանակ անվանակարգվել է որպես Լանա Դել Ռեյի «Blue Jeans» տեսահոլովակի ռեժիսոր[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreux Jazz Festival Database
  2. «Interview with Yelle». Aural States. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  3. «Katy Perry Talks 'Gorgeous' Video For 'Teenage Dream'». MTv. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  4. «Taylor Swift Breaks A Heart In Her 'Back To December' Video». MTv. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  5. THE SHOES | Gratis muziek, tourneedata, foto’s, video’s. Myspace.com (2011-12-08). Retrieved on 2012-01-22.
  6. The Shoes - Wastin Time On Vimeo. Vimeo.com. Retrieved on 2012-01-22.
  7. Թվիթթեր
  8. By JJ lyfe. «Music Video News: IN PRODUCTION: Drake f/ Rihanna - Yoann Lemoine, dir». Video Static. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  9. «Cannes Lions Advertising Festival Award List». DDB Paris. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. «Awards won by Aides Graffiti». Aides. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  12. 2012 UK MVA Nominations Արխիվացված 2016-03-13 Wayback Machine. ukmva.com. Retrieved October 8, 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Woodkid» հոդվածին։