Windows XP
Windows XP - ն Microsoft կորպորացիայի, Windows NT ընտանիքի, (ОС)-օպերացիոն համակարգ է (մշակման ընթացքում կոդային անվանումն էր – Whistrel; ներքին վարկածը - Windows NT): Այն թողարկվել է 2001 թվի հոկտեմբերի 25-ին և իրենից ներկայացնում է Windows 2000 Professional –ի կատարելացործման շարունակությունը: XP անվանումը առաջացել է անգլերեն eXPerience (փորձ) բառից:
Ի տարբերություն նախկին Windows 2000 համակարգի, որը սպառման համար ներկայացված է և’ սերվերի և’ վստահորդի տարբերակներով, Windows XP –ն բացառապես վստահորդային համակարգ է: Սրա սերվերային տարբերակը Windows Server 2003 – ն է: Չնայած որ Windows Server 2003 – ի կառուցման հիմքում դրված է նույն կոդային հիմքը ինչ որ Windows XP-ն և ամբողջովին ժառանգել է սրա օգտվողական մասի միջերեսը կամ ինչը նույն է ինտերֆեյսը, այնուհանդերձ Windows Server 2003-ում կիրառվում է NT 5.2 միջուկի առավել նոր և կատարելագործված տարբերակը: Առավել ուշ առաջ եկած Windows XP Professional x64 Edition – ը ունի նույն միջուկը ինչ որ Windows Server 2003 – ը և ստացել է անվտանգության նույն բարենորոգումները: Այսպիսով կարելի է ասել որ սրանց զարգացումները ընթացել են զուգահեռ: 2009թվի ապրիլի 14-ից Microsoft-ը դադարեցրել է Windows XP օպերացիոն համակարգի անվճար օժանդակությունը և այս պարագայում Windows XP-ի օգտվողները չեն կարող դիմել Microsoft-ÇÝ որևէ պատահարի, դիզայնի փոփոխման կամ այլ պարագաների դեպքում անվճար տեխնիկաան օժանդակություն ստանալու նպատակով: Այժմ նրանք ստիպված կլինեն օգտվել այսպես ասած §երկարացված օժանդակության¦ ծառայություններից, ինչը նշանակում է որ բոլոր առաջարկները դառնում են վճարովի: 2003թ.-ի սեպտեմբերից մինչև 2011թվի հուլիս ժամանակշրջանում, ըստ W3Schools (անգլերեն W3Schools) վեբ-վերլուծողի տվյալների աշխարհում Ինտերնետ ցանց մուտք գործելու համար ամենա օգտագործվող օպերացիոն համակարգը եղել է Windows XP օպերացիոն համակարգը: 2011թվի օգոստոսին Windows XP-ն 38,0% բաժնեմասով զիճել է առաջնությունը Windows 7-ին: Իսկ ըստ 2011թ.-ի հոկտեմբերի տվյալների Windows XP-ն գտնվում է երկրորդ տեղում 33,4% բաժնեմասով: Այս ցուցանիշի նվազագույնը կազմում է 76,1% և նշվել է 2007 թվին:
Windows XP-ն թողարկվել է բազմաթիվ տարբերակներով;
- Windows XP Professional Edition – մշակված է ձեռնարկությունների համար ու պարունակում է այնպիսի ֆունկցիաներ ինչպիսիք են` հեռացված մուտք դեպի համակարգչի աշխատանքային սեÕանը, ֆայլերի կոդավորում (Encrypting File System-ի օգնությամբ), մուտքի իրավունքով կենտրոնացված կառավարում և բազմապրոցեսորային համակարգի աջակցություն:
- Windows XP Home Edition – նախատեսված է տնային կիրառման համար: Թողարկվում է որպես Professional Edition-ի կրճատ տարբերակ, բայց հիմնված է նույն միջուկի վրա:
- Windows XP Tablet Edition – մշակված է Professional Edition-ի հիմքի վրա և պարունակում է հատուկ հավելվածներ, որոնք օպտիմացված են պլանշետային անհատական համակարգիչներ ստիլուսային տվյալների մուտքի համար: Սրա կարևորագույն հատկությունն է ձեռագիր տեքստերի ընկալումը և գրաֆիկական ինտերֆեյսի հարմարեցվածությունը դիսփլեյ շրջադարձերին: Այս տարբերակը վաճառվում է միայն համապատասխան համակարգչի հետ միասին:
Օգտվողների գրաֆիկական ինտերֆեյսը Windows Explorer-ը նշումը իրականացվում է թափանցիկ կապույտ ուղղանկյունով. Աշխատանքային սեղանին երևում է պիտակի ստվերը. Առաջադրանքների կատարման կողմնային օժանդակ վահանակ (common tasks) պատուհանում. Միևնույն հավելվածների կոճակների խմբավորումը մեկում խնդիրների վահանակի վրա, որոշակի քանակությամբ տարբեր հավելվածների աշխատանքի դեպքում, ինչը հաճախ ազատում է դրա կրկնության անհրաժեշտությունից. Հնարավորություն է ստեղծվել արգելափակել խնդիչների և օժանդակ վահանակները, դրանք պատահաբար չշփոթելու համար. §Ընթացք¦ տարրը գունավորված է. Մենյուն ստվերավորած է (Windows 2000-ում ստվերը տալիս է մկնիկի ինդեքսը, բայց ոչ մենյուի տարրերը). Windows XP – ն վերլուծում է համակարգի արտադրողականությունը տարբեր տեսողական էֆեկտներով և դրանից կախված ակտիվացնում է դրանք կամ ոչ, հաշվի առնելով դրանց արտադրողականության աճը կամ անկումը: Օգտվողները, կիրառելով կարգավորիչների դիալոգային պատուհանները, կարող են փոփոխել տրված չափորոշիչները և այս դեպքում կարելի է ընտրել այս կամ այն վիզուալ եֆեկտների ակտիվությունը, կամ էլ հանձնել այն համակարգի կառավարմանը, կամ էլ ընտրել առավելագույն արտադրողականությունը, կամ գրաֆիկական իներֆեյսի առավել հաջող պատկերը: Որոշ եֆեկտները, որոնք են կիսաթափանցիկությունը և այլն պահանջում են համապատասխան գրաֆիկական ենթահամակարգ, հին տեսաքարտերի արտադրողականությունը կարող է կտրուկ ընկրել, այդ դեպքում Microsoft-ն առաջարկում է անջատել այդ ծառայությունները:
Windows XP – ում “Visual Styles” – ի օգտագործման հնարավորություն կա, որը թույլ է տալիս փոփոխել գրաֆիկական իներֆեյսը: Luna- ն գրաֆիկական իներֆեյսի նոր ոճ է, որը XP մատուցման մասն է և ПК – ի իներֆեյսն է, որը պարունակում է 64 մեգաբայթ RAM: Հնարավոր է կիրառել և ուրիշ “Visual Styles” – ր, բայց դրանք պիտի թվայնացրած լինեն Microsoft-ին համապատասխան, քանի որ կարևոր նշանակություն ունեն համակարգի աշխատանքում: Հրահանգային գծի իներֆեյս Windows XP –ն ունի հրահանգային տողի իներֆեյս նույնպես (CLI) cmd. exe կոնսոլից ելած հրահանգները համակարգի կառավարման, կամ սցենարների թողարկման համար, վերջիններս կոչվում են հրահանգային ֆայլեր: cmd-ընդլայնվածն է, որոնք հիմնված են “փաթեթային” (batch) ֆայլերի MS-DOS . Windows XP CLI շարահյուսությունը բավականին հաջող փաստագրված է օգնության համակարգում,( տեղեկատու ֆայլ ntcmds.chm) առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ “help” հրահանգի միջոցով և ստանալ ընդհանուր տվյալներ հնարավոր հրամանների ինչպես նաև “հրամանի ամում ?/”: Հրահանգի իներֆեյսը մատչելի է և պատուհանի և էկրանի տեսքով: Փոփոխությունը ցանցի միջև կատարվում է (“Alt+Enter” սեխակով), նախընտրելի տեսքը կարելի է նշել համապատասխան կարգավորման դիալոգում, այնպիսի չափանիշների ինչպիսիքն է չափը, ձևը, շրիֆտը:Տվյալ ռեժիմում աշխատանքի ժամանակ օգտվողը կարող է վերադարձնել նախորդ հրահանգները ( այդպես “վեր” սեխմակը վերադարձնում է նախորդ հրահանգը և F7 սեղմակը ցույց է տալիս ներմուծվող հրահանգների ցուցակը), օգտագործել ֆայլերի, կատալոգների և հրահանգների ինքնալրացումը: Օպերացիոն համակարգի շատ գործողություններ կարելի է կատարել կիրառելով CLI իներֆեյսը: Առավել կարևորն են հետևյալ հրահանգները. Windows 2000-ի նկատմամբ նորություններ Windows XP-ն Windows 2000-ի համեմատությամբ կրում է որոշ նշանակալի բարելավումներ, որոնք են Գրաֆիկական իներֆեյսի նոր ձևավորում, ներառելով առավել ողորկ ձևերը և սահուն գույները և լրացուցիչ ֆունկցիոնալ բարելավումները, որոնք են ֆոլդերը ներկայացնում են սլայդի տեսքով Clear Type տեքստի սրբագրման ձևը, որը լավացնում է տեքստի տեսքը ЖК էկրանի վրա: Օգտվողների արագ անցման հնարավորություն, որը թույլ է տալիս ընդհատել մի օգտվողի աշխատանքը և մի այլի մուտքը համակարգ, թողնելով այդ ընթացքում աշխատող հավելվածները միացված: “Հեռացված օգնական” ֆունկցիան թույլ է տալիս փորձառու օգտվողներին և տեխնիկական անձնակազմին միանալ Windows XP սիստեմով համակարգչին` ծագած խնդիրների կարգավորման համար: Այս դեպքում օժանդակող օգտվողը կարող է տեսնել էկրանի պարունակությունը, քննարկել և ( Հեռավոր օգտվողի թույլտվությամբ) կառավարումը վերցնել իր վրա: Համակարգի վերականգման ծրագիրը նախատեսված է որոշակի նախնական վիճակ համակարգի վերադարձի համար (այս ֆունկցիան նմանատիպ ծրագրի զարգացումն է, որը առկա է Windows me), և այլ միջոցներով համակարգի վերականգնումը նույնպես: Այսպես օրինակ վերջին հաջող կոնֆիգուրացիայի ներմուծման դեպքում ներմուծվում է նաև դրայվերի նախորդ տարբերակը, սա թույլ է տալիս մի շարք դեպքերում հեշտ վերականգնել համակարգը դրայվերի տեղադրման արդյունքում առաջացած խնդիրների դեպքում: Դրայվերի նախնական աշխատացման հնարավորություն և այլն: Հնարաորություն է տալիս հեռավոր աշխատող կայանին միանալ ի շնորհիվ փոքրաչափ տերմինալ սերվերի միացմանը համակարգում (միայն Professional տարբերակում): Համակարգի կառավարման առավել զարգացած ֆունկցիաները հրահանգների տողում: Windows թվային ֆոտոֆորմատների և աուդիոֆայլերի օժանդակություն (աուդիոֆայլի մետատվյալների ավտոմատ ներկայացում), օրինակ MP3 ֆայլերի համար ID3 տեգերը:
Windows XP-ն ընդգրկում է Roxi ֆիրմայի մշակված տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս իրականացնել CD ուղղակի գրանցումը համակարգից, առանց լրացուցիչ սարքավորումների, իսկ կոմպակտ-սկավառակների վերաձայնագրման աշխատանքը նմանվում է դիսկետների կամ կոշտ սկավառակների աշխատանքին: Media Player –ը հնարավորություն ունի ձայնագրում կատարել աուդիո ձայնային սկավառակներից: Նախատեսված չեն սկավառակների պատկերների աշխատանքի հնարավորությունը: