We Dem Boyz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«We Dem Boyz»
«We Dem Boyz» սինգլի շապիկը (Վիզ Խալիֆայ, )
Վիզ Խալիֆայի սինգլը
«Blacc Hollywood» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 11, 2014 (2014-02-11)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3։46
ԼեյբլRostrum Records, Atlantic Records
ՊրոդյուսերDetail
Վիզ Խալիֆայի սինգլների ժամանակագրություն
«Party Girls»
(2014)
«We Dem Boyz»
(2014)
«KK»
(2014)

«We Dem Boyz», ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին որպես նրա «Blacc Hollywood» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Վիզ Խալիֆայի և Detail-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 6-ին Վիզ Խալիֆան համացանցում տեղադրում է երգից 15 վայրկյան և նշում է, որ այն ամբողջովին կթողարկվի մի քանի օրից[1][2]։ Փետրվարի 10-ին կայանում է երգի պրեմիերան[3], իսկ հաջորդ օրը այն թողարկվում է որպես Վիզի «Blacc Hollywood» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[4]։ Վիզ Խալիֆան մեկնաբանելով այն մասին, թե ինչու է երգը թողարկել որպես սինգլ, նշում է․ «We Dem Boyz»-ը որպես առաջին սինգլ ինձ դուր է գալիս իր էներգիայի պատճառով։ Այն հասնում է շատ այլ լսարանների քան պարզապես ռեփ լսարանին»[5]։ Երգում ռեփերը մոտավորապես 70 անգամ կրկնում է «hol' up» բառը[6]։

Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 3-ին[7]։ Ռեմիքսում իրենց մասնակցությունն են ունեցել ամերիկացի ռեփերներ Ռիք Ռոսը, Սքուլբոյ Քյուն և Նեսը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի մարտի 11-ին Ատլանտայում, Ջորջիա[8]։ Այն թողարկվել է մեկ ամսին անց՝ ապրիլի 14-ին, 2014։ Տեսահոլովակի մի քանի կադրում երևում են ռեփերներ B.o.B-ը, Ty Dolla Sign-ը, Յանգ Թագը, Չևի Վուդսը, Big K.R.I.T.-ը և Rich Homie Quan-ը[8][8]։ Երգի տեսահոլովակը առաջադրվել է «Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ» մրցանակին MTV Video Music Awards 2014-ում, սակայն չի հաղթել[9]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «We Dem Boyz»  Վիզ Խալիֆա, DetailDetail 3։46

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
Բելգիա (Ultratip Flanders) 27
Բելգիա (Ultratop Urban Flanders) 22
Ֆրանսիա (SNEP) 63
Գերմանիա (Deutsche Black Charts) 10
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 193
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) 26
ԱՄՆ (Billboard Hot 100) 43
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 10
ԱՄՆ (Billboard Rhythmic) 20

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փետրվարի 11, 2014[4] Թվային ներբեռնում Rostrum Records, Atlantic Records
Փետրվարի 13, 2014[10] Mainstream urban radio
Հունիսի 3, 2014[11] Rhythmic contemporary radio
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հուլիսի 28, 2014[12] Urban contemporary radio

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Music: Wiz Khalifa – 'We Dem Boyz' [Snippet]». Rap-Up.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  2. Stacy-Ann Ellis (2014 թ․ փետրվարի 6). «Listen: Wiz Khalifa Shares A Snippet Of New Single 'We Dem Boyz'». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  3. John Kennedy (2014 թ․ փետրվարի 10). «Wiz Khalifa To Drop Full 'We Dem Boyz' Single Today Via Shazam». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 «iTunes – Music – We Dem Boyz – Single by Wiz Khalifa». Itunes.apple.com. 2014 թ․ փետրվարի 11. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  5. Chris Payne. «Wiz Khalifa Talks 'Blacc Hollywood' & Hanging with Miley Cyrus: Watch». Billboard. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  6. «Wiz Khalifa - We Dem Boyz Lyrics». MetroLyrics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «Wiz Khalifa f. Rick Ross, ScHoolboy Q & Nas – We Dem Boyz (Remix)». HipHop DX. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 Emmanuel C.M. (2014 թ․ մարտի 12). «Young Thug And RIch Homie Quan Are Putting Out A Joint Mixtape – XXL». Xxlmag.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  9. «2014 MTV Video Music Awards Nominations: Get The Full List». MTV. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  10. «Frequency News». Frequency News. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  11. «Top 40/Rhythmic-Crossover Future Releases». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  12. «BBC 1xtra Playlist». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]