WWF WrestleMania: The Arcade Game

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WWF WrestleMania: The Arcade Game
Մշակող Midway
Հրատարակիչ Midway, Sculptured Software
Թողարկման թվական Օգոստոսի 10, 1995թ. (տարբերակ 1.30)
Շարժիչ Արկադային, Sega Mega Drive/Genesis, SNES, PlayStation, Sega Saturn, DOS, Sega 32X
Ժանր Ռեստլինգային խաղ
Խաղի ռեժիմ Երկմասնակցային խաղ

WWF WrestleMania (խաղային պլատֆորմաների համար ստեղծված տարբերակներում` WWF WrestleMania։ The Arcade Game), պրոֆեսիոնալ ըմբշամարտի արկադային խաղ` թողարկված 1995թ.-ին` Midway Games-ի կողմից։ Խաղն հիմնված է World Wrestling Federation (WWF) պրոմոշենի վրա։

Խաղում կան WWF-ի այն ժամանակվա 8 ըմբշամարտիկների թվայնացած տարբերակները` որոնցով խաղացողները կարող են կռվել միմյանց դեմ։ Խաղը ներշընչված է նույն Midway ստուդիայի կողմից թողարկված Mortal Kombat հանրահայտ խաղաշարերից։ Մարտերը վարում են Վինս Մաքմահոնը և Ջերի «քինգ» Լոուլերը։

Խաղացողներն ընտրություն են կատարում Բամ Բամ Բիգելոուի, Բրետ Հարթի, Ծաղրածու Դոյնքի, Լեքս Լուգերի, Ռեյզոր Ռամոնի, Շոն Մայքլզի, Անդերթեյքերի կամ Յոկոդզունայի միջև։

Mortal Kombat-ի նման հաղթողը որոշվում է 2 ռաունդից (կամ հաղթանակների հավասարության դեպքում 3-ից), այստեղ էլ է տրված ժամանակ, որի սպառվելուց հետո խաղը կանգնում է։ Սակայն ի տարբերություն Mortal Kombat-ի` այստեղ հարված ստանալիս արյան փոխարեն դուրս են թռչում ռեստլերների կերպարների հետ կապված «ատրիբուտներ» (օր.` Յոկոզունայից դուրս է թռչում խորովված հնդկահավ` մատնանշելով նրա սումոյական գիրությունը)։

Արտաքին հղումներ[խմբագրել]