WWE 2K14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WWE 2K14

WWE 2K14.jpg
Խաղի պաշտոնական կազմը, որում պատկերված է Դուեյն «Ռոք» Ջոնսոնը

Մշակող Yukes
Visual Concepts
Հրատարակիչ 2K Sports
Սերիայի մաս WWE 2K
Թողարկման թվական 2013
Ժանր Պրոֆեսիոնալ ըմբշամարտ
Խաղի ռեժիմ Միակառավարում
Բազմակառավարում
Կրիչ Xbox 360
PlayStation 3
Պաշտոնական կայք

WWE 2K14, մարտական համակարգչային խաղ, մշակված «Yuke's» և «Visual Concepts» ստուդիաների կողմից՝ Xbox 360 և PlayStation 3 խաղային ապարատների համար։[1] Խաղը WWE-ի առաջին պաշտոնական վիդեոխաղն է թողարկված «2K Sports» խաղաստեղծ ստուդիայի կողմից, քանի որ վերջինս սնանկացած «THQ» ստուդիայից ձեռք է բերել խաղաշարերը զարգացնելու իրավունքը։

Դուեյն Ջոնսոնի պատկերով պաշտոնական պաստառի և թրեյլերի ցուցադրումը տեղի է ունենում 2013 թվականի հունիսի 24-ին եթեր հեռարձակված «WWE Raw» հաղորդման ժամանակ։ Հյուսիսային Ամերիկայում խաղը լույս է տեսնում նույն թվականի հոկտեմբերի 29-ին։[2], Ճապոնիայում՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Եվրոպայում՝ նոյեմբերի 1-ին:

«WWE 2K14»-ը հաջորդում է «WWE '13»-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]