VIA Technologies
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| VIA Technologies 威盛電子 | |
| Տեսակը | Բաց բաժնետիրական (Կաղապար:TSE)[1] |
|---|---|
| Հիմնադրվել է | 1987 |
| Գլխամասերը | |
| Արդյունաբերություն | Համակարգչային սարքակազմ |
| Արտադրանք | Շրջույթների հավաքածուներ (Chipset), մայրսալիկներ, CPU |
| Վեբ-կայքը | www.via.com.tw |
VIA Technologies–ը (անգլ․ Very Innovative Architecture) թայվանական ընկերություն է, որն արտադրում է միահավաք շրջույթներ (միկրոսխեմաներ) հիմնականում մայր տպասալերի չիպեր (չիպսեթ), պրոցեսորներ և հիշողություն։ Այն հասնդիսանում է Formoza Plastics Group-ի մի մասը։ Ընկերությունը մայր տպասալերի համար միկրոսխեմաներ արտադրող աշխարհի ամենամեծ անկախ ընկերություններից մեկն է։ Չունենալով սեփական միկրոսխեմաների արտադրամասեր՝ VIA-ն այնուամենայնիվ իրականացնում է էլեկտրոնային արտադրանքների մշակում, և պատվիրում է նրանց արտադրումը կողմնակի ընկերություններին (ինչպիսին է հանդիսանում TSMC-ն)։ Այսպիսով, VIA-ն հանդիսանում է fabless (առանց գործարանի, արտադրական հզորությունների) ընկերություն։