Toyota Celica

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2004 Toyota Celica GT-S (ԱՄՆ)

Toyota Celica՝ Տոյոտա ընկերության կողմից արտադրվող միջին դասի մատչելի սպորտային ավտոմեքենա, կուպե թափքով։

Բովանդակություն

[խմբագրել] Toyota Celica-ի սերունդները

  • 1 սերունդ (1970-1977)
  • 2 սերունդ (1978-1981)
  • 3 սերունդ (1982-1985)
  • 4 սերունդ (1986-1989)
  • 5 սերունդ (1990-1993)
  • 6 սերունդ (1994-1999)
  • 7 սերունդ (1999-2006)

[խմբագրել] 1-ին սերնդի Toyota Celica / A20/35 Series (1970-1977)

1970-1974 Toyota Celica notchback coupe

Celica-ի առաջին սերունդը Ճապոնիայի ներքին շուկայում հայտնվեց 1970 թվականին՝ հանդիսանալով հանրահայտ Toyota 2000GT սպորտային կուպեյի ժառանգորդը: Առաջին անգամ ցուցադրվելով 1970 թվականի Տոկիոյի միջազգային ավտոսրահում, այն արդեն նույն տարվա դեկտեմբերից առաջարկվում էր ներքին շուկայում ET, LT, ST, GT, և GTV մոդիֆիկացիաներով:

Արտահանման համար ընկերությունը նախատեսել էր LT, ST և GT մոդիֆիկացիաները: Բազային LT տարբետակը սարքավորվել է 2T 4-գլանային շարային շարժիչով՝ 1600 սմ3 աշխատանգային ծավալով: Ի տարբերություն առաջինի՝ ST մոդիֆիկացիան սարքավորվել է կրկնակի խուցով կարբյուրատորային 2T-B բենզինային շարժիչով: 2T-G DOHC 1600 սմ3 ուժային ագրեգատով սարքավորվել է GT թոփ-տարբետակը՝ երկու Mikuni-Solex կարբյուրատորներով:


[խմբագրել] 1975թ. վերաոճավորում

1976 Toyota Celica GT

1975 թվականի հոկտեմբերին Celica-ի մոդելային շարքը ենթարկվեց վերաոճավորման, որը հիմնականում անդրադարձավ մեքենայի առաջնամասին:


[խմբագրել] 2-րդ սերնդի Toyota Celica / A40 Series (1978-1981)

1978 թվականի մոդելային տարվա Celica-յի արտադրությունը սկսվել է 1977-ին: Այն առաջարկվել է կուպե և լիֆթբեք թափքերով:


[խմբագրել] 3-րդ սերնդի Toyota Celica / A60 Series (1982-1985)

1982 թվականին տեղի ունեցավ 3-րդ սերնդի Toyota Celica-ի առաջնելույթը, որն այժմ արդեն առաջարկվում էր նաև կաբրիոլետ թափքով:


[խմբագրել] 4-րդ սերնդի Toyota Celica / T160 Series (1985-1989)

1988 Toyota Celica All-Trac Turbo ST165

1986 թվականի Toyota Celica-ն հանդիսանում էր արդեն բոլորովին նոր, այլ ոչ պարզապես վերամշակված առաջնաքարշակ մոդել: Շարժիչային գամմայում հայտնվում է նաև 2-լիտրանոց ուժային ագրեգատ: Հյուսիսամերիկյան շուկայում, որն այս մոդելի համար ամենամեծն էր հանդիսանում իր ծավալներով, նույնպես առաջարկվեցին ST, GT և GT-S մոդիֆիկացիաներ: Փոքր թվաքանակներով միայն Ճապոնիայի ներքին շուկայի համար ընկերությունը 1986-ի հոկտեմբերից սկսեց արտադրել GT-Four (ST165) հզորացված արագընթաց տարբերակը՝ լիաքարշակ համակարգով և 2.0-լիտրանոց 190-ձիաուժանոց GT-S 2.0 L տուրբինացված շարժիչով:

[խմբագրել] 5-րդ սերնդի Toyota Celica / T180 Series (1990-1993)

1990-1993 Toyota Celica GT-Four Coupe

Հինգերորդ սերնդի Celica-ն՝ 1990 թվականի մոդելային տարվա մեքենան վաճառքում հայտնվեց 1989-ի սեպտեմբերին: Նոր սերնդի Celica-ն ստացավ նոր ոճ. նորաոճ անվասկավառակներ ու դողեր. իսկ ամենակարևոր նորարարությունը՝ լիաքարշակ GT-Four (ԱՄՆ-ում՝ All-Trac) տարբերակի նոր սերունդն է: Ճապոնիայի ներքին շուկայում այս մոդելն առաջարկվել է S-R, Z-R, GT-R, Active Sports, և GT-Four տարբերակներով. ամերիկյան շուկայում՝ ST (1.6 L 4A-FE շարժիչով) և GT ու GT-S մոդիֆիկացիաները՝ 2.2 L 5S-FE շարժիչով: Եվրոպական մոդիֆիկացիաներն էին՝ 1.6 ST-i, 2.0 GT-i 16, և GT-Four-ը: Բոլոր մեքենաներն առաջարկվել են 4-աստիճան ավտոմատ կամ 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփերով:

[խմբագրել] 6-րդ սերնդի Toyota Celica/ T200 Series (1994-1999)

1994-ին Տոյոտան պատրաստել էր արդեն Celica-ի 6-րդ սերունդը: Այժմ ԱՄՆ-ում այն վաճառվում է միայն ST և GT տարբերակներով: Վերջինս "Սպորտային փաթեթ"-ով սարքավորվելիս՝ անվանվում է GT-S: Ճապոնիայի ներքին շուկայում մոդելն անվանվել է SS-I և SS-II: ST205 GT-Four տարբերակը հայտնվել է 1994-ի փետրվարին. իսկ Convertible (կաբրիոլետ) թափքով մեքենան հաճտնվեց շուկայում նույն տարվա աշնանը: Լիաքարշակ All-Trac, կամ GT-Four ST205 տարբերակի վաճառքն իրականագվել է միայն Ճապոնիայըւմ, Ավստրալիայում, Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում: Այս Celica-ն սարքավորվել է 239-ձիաուժանոց 3S-GTE շարժիչով, որի հզորությունը ճապոնական շուկայի համար կազմում էր 251 ձիաուժ:

[խմբագրել] 7-րդ սերնդի Toyota Celica / T230 series (1999-2006)

Այս մեքենան արտադրվել է երկու տիպի թափքով՝ 3-դռնանի կուպե (հեթչբեք) և կաբրիոլետ։ Այն սարքավորվել է երկու մոդելի շարժիչներով՝ 1ZZ-FE (1794 սմ³, 143 ձիաուժ, VVT-i) և 2ZZ-GE (1796 սմ³, 192 ձիաուժ, VVTL-i)։ 7-րդ սերնդի Celica-ն եղել է բացառապես առաջնաքարշակ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով