Too Much Love Will Kill You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Too Much Love Will Kill You»
Բրայան Մեյ / Queenսինգլը
«Back to the Light / Made in Heaven» ալբոմից
Թողարկված1992 (Բրայան Մեյ)
1995, 1996 (Queen)
ՖորմատCD single
ԺանրՀարդ ռոք, Ռոք բալլադ
ԵրգահանElizabeth Lamers?, Frank Musker? և Բրայան Մեյ
Տևողություն4:20 (Queen)
ԼեյբլParlophone Records (Europe),
Hollywood Records (U.S.)
ՊրոդյուսերQueen (Queen version)
Հորիզոնականները չարթերում

Բրայան Մեյ.

Queen.

  • #15 (Մեծ Բրիտանիա)
Բրայան Մեյ / Queen-ի սինգլների ժամանակագրություն
«A Winter's Tale
(1995 - Queen)
----
Driven By You
(1992 - Բրայան Մեյ
(1992)
«Too Much Love Will Kill You»
(1995)
«You Don't Fool Me
(1996 - Queen)
----
Back To The Light
(1992 - Բրայան Մեյ»

«Too Much Love Will Kill You», երգ՝ գրված Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի, Ֆրանկ Մուշկերի և Էլիզաբեթ Լամերսի կողմից[1]։

Երգը կատարվել է Բրայան Մեյի և Սփայք Էդնիի կողմից Ֆրեդի Մերկուրիի հիշատակին նվիրված համերգին։ Նա նաև ձայնագրել է երգը իր առանձին ձայնասկավառակի՝ Back to the Light-ի համար և թողարկել երգը՝ որպես սինգլ։ Երգը Անգլիայի չարթերում հասել է մինչև հինգերորդ հորիզոնական, իսկ Նիդեռլանդներում՝ առաջին։ 1995 թվականին Too Much Love Will Kill You երգը մտել է Made in Heaven ձայնասկավառակի կազմի մեջ, սակայն արդեն հանգուցյալ Ֆրեդի Մերկուրիի կատարմամբ[2]։ Երգը թողարկվել է նաև որպես սինգլ, սակայն մեծ հաջողություն չի գրանցել։ 1997 թվականին Բրայան Մեյը երգի համար ստացել է Ivor Novello մրցանակը (լավագույն տեքստի և լավագույն երաժշտության համար)։ 2003 թվականին «Պավարոտի և ընկերներ» համերգի ժամանակ զուգերգով հանդես եկան Բրայան Մեյը և Լուչիանո Պավարոտին՝ կատարելով այս երգը[3]։ Մեծն տենորն ինքն էր Բրայանին խնդրել երգել հենց այդ երգը նրա հետ, իսկ երգի իտալերեն թարգմանությունը գրել էր Zucchero-ն։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգի համար նկարահանվել է երոկւ տեսահոլովակ։

Բրայան Մեյի տեսահոլովակ. այդ հոլովակը պաշտոնապես երբեք չի թողարկվել։

Queen-ի տեսահոլովակ. 1995 թվականի պրոմո հոլովակ Queen Made in Heaven նախագծի շրջանակներում (առաջին անգամ թողարկվել է 1999 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]