The Signpost

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Signpost
S տառը
The Signpost-ի շապիկը (փետրվար 24, 2016)
The Signpost-ի շապիկը (փետրվար 24, 2016)
Տեսակերկու շաբաթը մեկ[1]
Ձևաչափօնլայն
ՍեփականատերՎիքիպեդիայի համայնք
ՀիմնադիրՄայքլ Սնոու
ՀրատարակիչԱնգլերեն Վիքիպեդիա
Գլխավոր խմբագիրJayen466 և Pete Forsyth
Հիմնադրվել էհունվար 10, 2005
Լեզուանգլերեն
Կայքen.wikipedia.org/wiki/Wikipedia:Wikipedia_Signpost
Ազատ օնլայն արխիվFree online archives

The Signpost (նախկինում The Wikipedia Signpost[2]), Անգլերեն Վիքիպեդիայի լրագիր[3][4][5]։ Կառավարում է Վիքիպեդիայի համայնքը, այն հրատարակվում է երկու շաբաթը մեկ՝ Վիքիպեդիայի խմբագիրների ներդրումներով[1]։ Լրագիրը հրապարակում է Վիքիմեդիայի հանրության և Վիքիպեդիային առնչվող նորություններ, ներառյալ Արբիտրաժային հանձնաժողովի վճիռների[6], Վիքիմեդիա հիմնադրամի խնդիրների[7] և Վիքիպեդիայի այլ քույր նախագծերի վերաբերյալ[8]։

Ստեղծել է Վիքիպեդիացի Մայքլ Սնոուն 2005 թվականի հունվարին[3][9]։ Սկզբնապես կոչվում էր The Wikipedia Signpost, սակայն հետագայում այս անվանումը կրճատվել և դարձել է The Signpost[2][10]։ Սնոուն մինչև 2008 թվականի փետրվարը եղել է խմբագիր, երբ նշանակվել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[11]։

Նախկին գլխավոր խմբագիր The ed17-ը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ 2012 թվականից մինչև 2015 թվական, հրապարակումների շրջանակը ընդլայնվել է՝ Վիքիպեդիայից և իր համայնքից բացի ներառելով ամբողջ Վիքիմեդիա շարժումը։ 2015 թվականի հունվարին Վիքիպեդիայի խմբագիրներ Gamaliel-ը և Go Phightins!-ը փոխարինեցին The ed17-ին գլխավոր խմբագրի պաշտոնում[12]։ Համայնապատկերի ազատության մասին օրենքի 2015 թվականի հունիսի փոփոխությունների վերաբերյալ The Signpost-ի հրապարակումը մի շարք հրատարակությունների համար հավելյալ տեղեկության աղբյուր է եղել[13][14][15]։

The Signpost-ը «Սոցիոլոգիական ֆորում»-ի[16], Interface հանդեսի[17] և New Review of Academic Librarianship–ի[18] համար ակադեմիական հետազոտությունների առարկա է եղել։ Լոս Ալամոսի ազգային լաբարատորիայի և Դարթմութի քոլեջի հետազոտողների համար հանդիսացել է Վիքիպեդիայի մասին տվյալների աղբյուր[19]։ Այն լուսաբանվել է Նյու Յորք Թայմսում[20], The Register-ում[21], Nonprofit Quarterly-ում[22] ևHeise Online-ում[23]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Casually dressed young man
Signpost-ի հիմնադիր Մայքլ Սնոու, հետագայում դրաձել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[2][9]։

Առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականի հունվարին The Wikipedia Signpost անվամբ, սակայն հետագայում անվանափոխվել է The Signpost[2][10]։ Ստեղծել է Վիքիպեդիայի խմբագիր, հետագայում Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայքլ Սնոուն[2][9]։ Նմանատիպ նախագծի օրինակներ են Wikipedia:Announcements-ը Անգլերեն Վիքիպեդիայում, որը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 20-ին[24][25], Wikimedia NewsՄետա-Վիքիում (2002 թվականի նոյեմբերի 14)[26] և Wikipedia-KurierԳերմաներեն Վիքիպեդիայում (2003 թվականի դեկտեմբերի 10)[27]։

Սնոունը առաջին թողարկման մեջ գրում է՝ «Հույս ունեմ՝ սա նորությունների արժանի աղբյուր կլինի այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են Վիքիպեդիայի հանրության անցուդարձով»[28] և նշել է, որ The Signpost անվանումը կապված է քննարկման էջերում մասնակիցների ստորագրելու հետ[28]։ Սնոուն 2005 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի փետրվարը եղել է The Signpost-ի խմբագիր[11]։ Ral315-ը փոխարինել է Սնոուին որպես խմբագիր՝ իր առաջին հրապարակման մեջ գրելով՝ «Ես անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մայքլին Signpost-ում իր աշխատանքի համար։ Սա հիանալի միտք էր, և Վիքիպեդիացիներին իրոք օգնեց տեղեկանալ, թե ինչ է կատարվում Վիքիպեդիայում»[29]։ 2007 թվականին նա անցկացրել է հարցում The Signpost-ի վերաբերյալ, ըստ այդ հարցման՝ The Signpost-ը շաբաթական մոտավորապես 2,800 ընթերցող ունի[30]։

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
The Signpost

2008 թվականի հուլիսի 7-ին Ral315-ը The Signpost-ի մի հրապարակման մեջ ընդունում է, որ Վիքիմեդիա հիմնադրամի խնդրանքով կամ պահանջով, լրագիրը որոշել է չհրապարակել հիմնադրամի դեմ գործող դատավարության վերաբերյալ պատմությունը[31]։ Ըստ խմբագրի՝ «Ես զգում եմ, որ սա ցավալի, բայց անհրաժեշտ քայլ էր», լրագրի և Վիքիմեդիա հիմնադրամի կապի պատճառով դատավարության մասին հոդվածը «Կարող էր գործի վրա ծանր ազդեցություն ունենալ»[31]։ Ral315-ը որոշման հետագա ազդեցության մասին մտահոգություն է հայտնում․ «Ես դեռ բավականին անհանգիստ եմ այս իրավիճակի պատճառով, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ ես ճնշում եմ զգացել Վիքիմեդիա հիմնադրամից որևէ նյութ չհրապարակելու համար։ Սա նաև վտանգավոր նախադեպ կարող է լինել, հույս ունեմ, որ այն միայն առավել լուրջ դեպքերում կկրկնվի»[31]։

People sitting around a long table with laptop computers
Վիքիպեդիայի համայնքի անդամները Նյու Յորքի կոնֆերանսին՝ The Signpost–ի վրա աշխատելիս (2009 թվական)։

The Signpost-ի 200-րդ թողարկումը եղել է 2008 թվականի նոյեմբերին[32]։ Ընդհանուր առմամբ 181 մասնակիցների կողմից գրվել է 1,731 հոդված[32]։ 2009 թվականի փետրվարին Ragesoss մասնակիցը դարձավ խմբագիր[33]։ Ragesoss-ը 2010 թվականին հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով HaeB-ին[34]։ Նույն թվականին ձևավորվել են քույր պարբերականներ, ներառյալ The Wikipedia Weekly-ը և The Wikizine[35][36]։

HaeB-ը հրաժարակն է տվել 2011 թվականի հուլիսին՝ Վիքիմեդիա հիմնադրամում աշխատանքի անցնելուց հետո[37]։ Երեք ժամանակավոր գլխավոր խմբագիրներից հետո[38]՝ 2012 թվականի մայիսին, The ed17 մասնակիցը դարձավ The Signpost-ի ութերորդ գլխավոր խմբագիրը[39]։ The International Business Times-ը 2013 թվականի մի հոդվածում նշում է, որ The Signpost-ի հետախուզական լրագրությունը բացահայտել է Wiki-PR ընկերության և Վիքիպեդիայում հետաքրքրությունների բախման միջև կապ[40]։

Blacked-out London Eye Ferris wheel, illustrating the effect of removing freedom of panorama
The Signpost-ի 2015 թվականի՝ Եվրոպայում համայնապատկերի ազատության հեղինակային իրավունքի սահմանփակումների փոփոխության մասին հրապարակումը լուսաբանվել է մի քանի լեզվով հրատարակություններում, ներառյալ գերմաներեն[41], իտալերեն[13], լեհերեն[14] և ռուսերեն[15]։

The Signpost-ի 2015 թվականի՝ Եվրոպայում համայնապատկերի ազատության հեղինակային իրավունքի սահմանփակումների փոփոխության մասին հրապարակումը[42] մի քանի լեզվով հրատարակություններ օգտագործել են որպես տեղեկության աղբյուր (անգլերեն[43][44], գերմաներեն[41], իտալերեն[13], լեհերեն[14][45] և ռուսերեն[15]):

Gamaliel և Go Phightins! մասնակիցները 2015 թվականի հունվարին դարձել են The Signpost–ի գլխավոր խմբագիրներ։ The ed17–ը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում լրագիրը ընդլայնել է իր շրջանակները՝ Անգլերեն Վիքիպեդիայից բացի լուսաբանելով նաև ամբողջ Վիքիմեդիա շարժումը[12]։ 10-ամյակին նվիրված 2015 թվականի հետահայաց հրապարակման մեջ Gamaliel-ը ընդգծում է, որ լրագրի հետագա բարելավումները կախված են Վիքիպեդիայի համայնքի մասնակցությունից և համագործակցությունից, և օգտատերերին հրավիրում է խմբագիրների թիմին միանալ[46]։ Go Phightins!-ը և Gamaliel-ը, որպես գլխավոր խմբագիր, իրենց առաջին գրառման մեջ խոսում են The Signpost-ի եզակի դերի մասին, և նշում, որ կշարունակեն Վիքիմեդիա հիմնադրամից անկախ մարմին լինել[47]։

Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արննոն Գերշուրիի դեմ անվստահության քվեի մասին հրապարակման մեջ Fortune պարբերականը հիմնվում է The Signpost-ի վրա[48][49]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Signpost–ը անվճար[4][5] հրատարակում է Վիքիպեդիայի համայնքի, Վիքիմեդիա հիմնադրամի և Վիքիպեդիայի քույր նախագծերի վերաբերյալ նորություններ[7][8][50][51]։ Վիքիպեդիայի հանրությունը ղեկավարում է լրագիրը, որը 2016 թվականի հուլիսից հրատարակվում է երկու շաբաթը մեկ՝ խմբագիրների սակավության պատճառով[1]։ Նորությունների մասին ընթերցողները կարող են տեղեկանալ էլեկտրոնային նամակով կամ Վիքիպեդիայի իրենց մասնակցային էջում[52]։

Լրագիրը Վիքիպեդիայի խմբագիրներին տեղեկացնում է հանրագիտարանի հոդվածների բարելավմանն ուղված ընթացիկ համատեղ նախագծերի[53] և Վիքիպեդիայի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունների մասին[10]։ The Signpost-ը նաև մանրամասնում է Անգլերեն Վիքիպեդիայի արբիտրաժային հանձնաժողովի գործողությունները[6]։

The Signpost-ի արխիվները հասանելի են հանրությանը, ինչը հեշտացնում է Վիքիպեդիայի պատմության ուսումնասիրությունը[3]։

Վերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին «Սոցիոլոգիական ֆորում» գիտական հանդեսում Պիոտր Կոնիեչնին The Signpost-ը ներկայացնում է որպես Վիքիպեդիայի համայնքի մեջ գտնվող ենթահամայնքի օրինակ[16]։ Նույն թվականին Կոնիեչնին նշում է The Signpost-ը որպես «այս կազմակերպությունների հարստության և կոմպլեքսության մաս», որտեղ անհատները կարող են կամավորությամբ աշխատել կայքի համար[17]։

Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի և Դարթմութի քոլեջի հետազոտողները հիմնվել են Signpost–ի արխիվների վրա՝ 2001 թվականի IEEE/WIC/ACM միջազգային կոնֆերանսի ժամանակ Վիքիպեդիայի խմբագրման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնելիս[19]։ New Review of Academic Librarianship հանդեսում 2013 թվականին՝ Վիքիպեդիայի և բարձրագույն կրթության մեջ իր հռչակի վերաբերյալ հետազոտությունում Ջեմա Բեյլիսը ստուգել է Signpost–ի Թվիթթերյան լրահոսը իր հետազոտության ժամանակին արված լինելը հաստատելու համար[18]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե դու կարծում ես, որ շարունակելու ես խմբագրել Վիքիպեդիայում... բաժանորդագրվիր... The Wikipedia Signpost-ին։

 —Ջոն Բրոուտն, «Վիքիպեդիա. պակասող ձեռնարկը»[52]

2017 թվականին The New York TimesThe Signpost-ին անվանում է «մակետված լրագիր», Վիքիպեդիայի ռետրո ոճի առանձնահատկությամբ[20]։ 2008 թվականին իր «Վիքիպեդիա. պակասող ձեռնարկը» գրքում Ջոն Բրոուտնը խորհուրդ է տալիս The Signpost-ը Վիքիպեդիայի ձգտող խմբագիրների համար կարևոր ընթերցանություն. «Եթե դուք նախատեսում եք ցանկացած երկարությամբ շարունակել խմբագրել Վիքիպեդիայում, բոլոր միջոցներով բաժանորդագրվեք... The Wikipedia Signpost-ին»[52]։

«Fortune» ամսագիրը The Signpost-ն անվանել է «Վիքիպեդիայի իրազեկ ամսագիր»[48]։ 2016 թվականի The Register-ի հոդվածում գործադիր խմբագիր Էնդրյու Օրլովսկին The Signpost-ը նկարագրում է որպես «Վիքիպեդիայի սեփական անվախ լրաթերթ»[21]։ Ըստ «Ars Technica»-ի տեխնիկական քաղաքականության խմբագիր Ջո Մուլինի՝ 2016 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հիմնադրամի որոնողական համակարգի համար Նայթ հիմնադրամի «Գիտության շարժիչ» գրանտի մասին փաստաթղթերը արտահոսել և տպագրվել են The Signpost-ում[54]։ «Գիտելիքի շարժիչ»-ի մասին գրելիս Nonprofit Quarterly-ի գլխավոր խմբագիր Ռուֆ ՄաքՔեմբրիջը ընթերցողներին խորհուրդ է տվել կարդալ The Signpost-ի հոդվածը՝ «ավելի լավ հասկանալու համար, թե ինչ էր պլանվորվում»[22]։ Heinz Heise ամսագրում իր հոդվածում Թորսթեն Քլեյսը գրում է՝ «Երբ կապի պաշտոնական հիմքերը սպառվում են, The Signpost-ը ... անհայտ տվյալների վրա լույս է սփռում և տեղեկացված քննարկում է նախաձեռնում»[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Brief notes». The Signpost.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cohen, Noam (2007 թ․ մարտի 5). «A Contributor to Wikipedia Has His Fictional Side». Նյու Յորք Թայմս. էջ C5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 Phoebe Ayers; Charles Matthews; Ben Yates (2008). How Wikipedia Works: And how You Can be a Part of it. No Starch Press. էջ 345. ISBN 978-1-59327-176-3. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 Koebler, Jason (2016 թ․ փետրվարի 16). «The Secret Search Engine Tearing Wikipedia Apart». Vice. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 Geoffroy, Romain (2014 թ․ հունվարի 16). «Une employée de Wikipédia débarquée pour avoir monnayé ses articles». Les Inrockuptibles (French). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Oz, Ayelet (2014 թ․ սեպտեմբերի 1). «The Legal Consciousness of Wikipedia». Harvard Law School. doi:10.2139/ssrn.2572381. SSRN 2572381. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. 7,0 7,1 Paroutis, Sotirios; Heracleous, Loizos; Angwin, Duncan (2013 թ․ փետրվարի 1). Practicing Strategy: Text and Cases. SAGE Publications. էջ 237. ISBN 978-1-4462-9047-7. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 Waters, John K. (2010). The Everything Guide to Social Media. Adams Media. էջեր 180, 270. ISBN 978-1440506314.
  9. 9,0 9,1 9,2 McCarthy, Caroline (2008 թ․ հուլիսի 18). «Wikimedia Foundation edits its Board of Trustees». CNET. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  10. 10,0 10,1 10,2 Okoli, Chitu; Mehdi, Mohamad; Mesgari, Mostafa; Nielsen, Finn Årup; Lanamäki, Arto (2012 թ․ հոկտեմբերի 24). «The people's encyclopedia under the gaze of the sages: A systematic review of scholarly research on Wikipedia». doi:10.2139/ssrn.2021326. SSRN 2021326. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. 11,0 11,1 Ral315 (2008 թ․ փետրվարի 18). «From the editor: This week, I'd like to congratulate and thank Michael Snow». The Wikipedia Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. 12,0 12,1 The ed17 (2015 թ․ հունվարի 21). «From the editor: Introducing your new editors-in-chief». The Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. 13,0 13,1 13,2 «Libertà di Panorama: a rischio in Europa con una riforma del copyright». Blogo: Informazione libera e indipendente (Italian). 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 14,2 «Chcesz robić zdjęcia znanych budowli Europy? Spiesz się. To mogą być ostatnie tygodnie». Gazeta Wyborcza (Polish). 2015 թ․ հունիսի 24. ISSN 0860-908X. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 15,2 «ТРЕВОГА! Свободная съемка на улицах Европы – под угрозой» (Russian). 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 16,0 16,1 Konieczny, Piotr (2009 թ․ մարտ). «Governance, Organization, and Democracy on the Internet: The Iron Law and the Evolution of Wikipedia». Sociological Forum. John Wiley & Sons. 24 (1): 167. JSTOR 40210340 – via JSTOR. {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  17. 17,0 17,1 Konieczny, Piotr. «Wikipedia: community or social movement?» (PDF). Interface: A Journal for and about Social Movements. 1 (2): 212–232. ISSN 2009-2431. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  18. 18,0 18,1 Bayliss, Gemma (2013 թ․ հունվար). «Exploring the Cautionary Attitude Toward Wikipedia in Higher Education: Implications for Higher Education Institutions». New Review of Academic Librarianship. 19 (1): 39. doi:10.1080/13614533.2012.740439. ISSN 1361-4533. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին – via EBSCO Host.
  19. 19,0 19,1 Yan, Guanhua; Arackaparambil, Chrisil (2011). «Wiki-watchdog: Anomaly detection in Wikipedia through a distributional lens». Proceedings of the 2011 IEEE/WIC/ACM International Conferences on Web Intelligence and Intelligent Agent Technology – Volume 01. IEEE Computer Society Washington. էջեր 257–264. doi:10.1109/WI-IAT.2011.86. ISBN 978-0-7695-4513-4. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  20. 20,0 20,1 Dee, Jonathan (2007 թ․ հուլիսի 1). «All the News That's Fit to Print Out». The New York Times Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  21. 21,0 21,1 Orlowski, Andrew (2016 թ․ հունվարի 12). «Wikimedia Foundation bins community-elected trustee». The Register. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  22. 22,0 22,1 McCambridge, Ruth (2016 թ․ փետրվարի 16). «Knight Foundation Grant Request Tears at Wikipedia's Community». Nonprofit Quarterly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  23. 23,0 23,1 Kleinz, Torsten (2016 թ․ փետրվարի 27). «Kommentar: Wie geht es weiter mit der Wikimedia Foundation?». Heise Online (German). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Sanger, Larry (2001 թ․ նոյեմբերի 20). «Wikipedia:Announcements (renamed to Wikipedia:Milestones in 2011)». Wikipedia. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  25. Lima, Kilo (2011 թ․ հունիսի 13). «Wikipedia:Announcements moved to Wikipedia:Milestones». Wikipedia. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  26. Mav (2002 թ․ նոյեմբերի 14). «Wikimedia News». Meta. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  27. Elian (2003 թ․ դեկտեմբերի 10). «Wikipedia-Kurier – Das internationale Wiki-Nachrichtenblatt» (German). German Wikipedia. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. 28,0 28,1 Snow, Michael (2005 թ․ հունվարի 10). «From the editor: Welcome to the Signpost!». The Wikipedia Signpost.
  29. Ral315 (2005 թ․ օգոստոսի 15). «From the editor: As Michael Snow stopped operations on the Signpost last week, I chose to step in as editor». The Wikipedia Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. Ral315 (2007 թ․ սեպտեմբերի 24). «From the editor: Last week, I asked readers to respond to a survey, in order to help us make the Signpost more relevant». The Wikipedia Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  31. 31,0 31,1 31,2 Ral315 (2008 թ․ հուլիսի 7). «From the editor: Transparency». The Wikipedia Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  32. 32,0 32,1 Ral315 (2008 թ․ նոյեմբերի 24). «From the editor: 200th issue». The Wikipedia Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Ragesoss (2009 թ․ փետրվարի 16). «From the editor: A new leaf». The Wikipedia Signpost.
  34. * Ragesoss, Mono and Pretzels (2010 թ․ հունիսի 7). «From the team: Changes to the Signpost». The Wikipedia Signpost.
  35. Chen, Shun-Lin (2010 թ․ ապրիլի 30). «Wikipedia: A Republic of Science Democratized». Albany Law Journal of Science and Technology. 20 (2). ISSN 1059-4280. OCLC 23860428. SSRN 1826325.
  36. Reagle, Joseph Michael (2010). Good Faith Collaboration: The Culture of Wikipedia. History and Foundations of Information Science. MIT Press. էջեր 9, 178. ISBN 978-0262014472.
  37. HaeB (2011 թ․ հուլիսի 11). «From the editor: Stepping down». The Signpost.
  38. Jarry1250 (2011 թ․ սեպտեմբերի 19). «From the editor: Changes to The Signpost». The Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  39. The ed17 (2012 թ․ մայիսի 21). «From the editor: New editor-in-chief». The Signpost.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  40. Halleck, Thomas (2013 թ․ նոյեմբերի 8). «Wikipedia And Paid Edits: Companies Pay Top Dollar To Firms Willing To 'Fix' Their Entries». International Business Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  41. 41,0 41,1 Diener, Andrea (2015 թ․ հունիսի 27). «Geben Sie Panoramafreiheit, Sire!». FAZ – Frankfurter Allgemeine Zeitung (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. Heald, J. (2015 թ․ հունիսի 17). «Three weeks to save freedom of panorama in Europe». The Signpost.
  43. Cheesman, Chris (2015 թ․ հունիսի 23). «Photography of public buildings under threat after European rule change, MEP warns». Amateur Photographer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  44. Taylor-Hochberg, Amelia (2015 թ․ հունիսի 22). «Photographing public art and architecture in the EU may soon cost you». Archinect. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  45. «Parlament Europejski zlikwiduje "wolność panoramy"? Fotograf będzie potrzebował zezwolenia na zdjęcie zabytku». Gazeta.pl (Polish). 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Gamaliel (2015 թ․ հունվարի 21). «Anniversary: A decade of the Signpost». The Signpost.
  47. Go Phightins! and Gamaliel (2015 թ․ հունվարի 28). «From the editor: An editorial board that includes you». The Signpost.
  48. 48,0 48,1 Groden, Claire (2016 թ․ հունվարի 26). «Wikipedia Members Vote Against New Board Member». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  49. Mullin, Joe (2016 թ․ հունվարի 25). «Wikipedia editors revolt, vote 'no confidence' in newest board member». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  50. Jemielniak, Dariusz (2014). Common Knowledge?: An Ethnography of Wikipedia. Stanford University Press. էջ 231. ISBN 978-0804797238. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  51. Rosen, Rebecca (2013 թ․ փետրվարի 6). «If You Want Your Wikipedia Page to Get a TON of Traffic, Die While Performing at the Super Bowl Half-Time Show». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  52. 52,0 52,1 52,2 Broughton, John (2008 թ․ հունվարի 25). Wikipedia: The Missing Manual: The Missing Manual. O'Reilly Media, Inc. էջ 454. ISBN 978-0-596-55377-7. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  53. Brooks, David (2011 թ․ հունվարի 16). «More than a dozen people help out with Telegraph's Wikipedia project». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  54. Mullin, Joe (2016 թ․ փետրվարի 29). «Wikimedia Foundation director resigns after uproar over "Knowledge Engine"». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
The Signpost