The Script

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Script
Հիմնական տվյալներ
ԵրկիրԻռլանդիա
ԺանրերՓոփ ռոք, սոֆթ ռոք[1], R&B[2], ալտերնատիվ ռոք (վաղ)
Գործունեություն2001–ներկա
ԼեյբլRCA Records], Epic Records
Կայքthescriptmusic.com
Անդամներ
Դենի Օ'Դոնոհյու
Մարկ Շիհան
Գլեն Փաուեր
 The Script Վիքիպահեստում

The Script, իռլանդական փոփ ռոք խումբ, որ ձևավորվել է 2001 թվականին[3]։ Խմբի անդամներն են վոկալիստ, դաշնակահար Դենի Օ'Դոնոհյուն, վոկալիստ, կիթառահար Մարկ Շիհանը և հարվածային գործիքների վրա նվագող Գլեն Փաուերը։ Խումբն իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2008 թվականի օգոստոսին։ Ձայնասկավառակի սինգլներն էին "The Man Who Can't Be Moved" և "Breakeven (Falling to Pieces)" երգերը։ Ձայնասկավառակը առաջինն էր Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում[4]։ Նրանց երկրորդ ձայնասկավառակը՝ Science & Faith-ը, թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերին և ներառում էր այնպիսի երգեր, ինչպիսիք էին "For the First Time" և "Nothing" երգերը։ Ձայնասկավառակը առաջին տեղը գրավեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ ԱՄՆ-ի Billboard 200 չարթում այն երրորդն էր[4][5]։ Խմբի երրորդ ձայնասկավառակը՝ #3-ը, առաջին հորիզոնականը գրավեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Ձայնասկավառակի գլխավոր սինգլը "Hall of Fame"-ն է, որի ստեղծման ժամանակ խումբը համագործակցվել է երգիչ will.i.am-ի հետ։ 2014 թվականին թողարկվեց խմբի թվով չորրորդ՝ No Sound Without Silence ձայնասկավառակը։ Վերջինս գրավեց առաջին հորիզոնականը և ներկայացվեց "Superheroes" երգը։

The Script-ի երաժշտությունը շատ է օգտագործվում հեռուստատեսային ծրագրերում, ինչպես օրինակ՝ «90210», «Պատրաստված է Չելսիում», «Վամպիրի օրագրերը» և այլն։ Խմբի վոկալիստ Դենի Օ'Դոնոհյուն բրիտանական The Voice նախագծի 1-ին և 2-րդ եթերաշրջանների մարզիչ է եղել[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Օ'Դոնոհյուն և Մարկ Շիհանը լավագույն ընկերներ էին դեռ 12 տարեկան հասակից, երբ բնակվում էին Դուբլինում[8][9]։ Նրանք Mytown խմբի անդամներ էին։ Խումբը ստեղծվել էր 1996 թվականին։ Որպես երգահաններ և գործընկերներ նրանք հրավիրվել էին Կանադա, որպեսզի համագործակցեին մի շարք այլ երգիչների հետ, այդ թվում՝ Դալաս Օսթինի, Մոնթել Ջորդանի և Թեդի Ռիլեյի[10]։ Նրանք ԱՄՆ-ում անցկացրին մի քանի տարի և ռեկորդային թվով գումար վաստակեցին։

Ապա րանք տեղափոխվեցին Լոս Անջելես և սկսեցին աշխատել որպես պրոդյուսերներ՝ երգեր գրելով այնպիսի երգիչների համար, ինչպիսիք էին Բրիթնի Սփիրսը, Boyz II Men-ը և TLC-ն[9], բայց որոշ ժամանակ անց տեղափոխվեցին Դուբլին և Գլեն Փաուերի հետ միասին ստեղծեցին The Script երաժշտախումբը։ Փաուերը սովորել էր նվագել հարվածային գործիքների վրա, երբ դեռ ութ տարեկան էր և միացավ Դենիին ու Շիհանին՝ ստեղծելով նոր խումբն ու սկսելով ստեղծագործել։ Նորաստեղծ խմբի վրա մեծ ազդեցություն են թողել այնպիսի խմբեր, ինչպիսիք են Snow Patrol-ը, U2-ն, Coldplay-ը և այլք[10]։

2008–10. The Script[խմբագրել | խմբագրել կոդը]

The Script-ի առաջին ձայնասկավառակը թողարկվեց 2008 թվականի օգոստոսի 8-ին[11]։ Ձայնասկավառակը առաջին հորիզոնականն էր զբաղեցնում բրիտանական չարթերում[12]։

The Script-ը առաջին անգամ կատարեց "We Cry" երգը BalconyTV-ում Դուբլինում 2007 թվականի սեպտեմբերի 13-ին[13]։ 2008 թվականի հունիսի 20-ին խումբը արժանացավ DanishTV Music Video Awards-ի «լավագույն երաժշտախումբ» մրցանակին։ Մրցանակաբաշխության ժամանակ խումբն ասաց, որ դա նրանց առաջին մրցանակն էր[14]։ The Script-ը թողարկեց իրենց առաջին սինգլը՝ "We Cry"-ը, 2008 թվականի ապրիլի 25-ին։ "We Cry"-ը ստացավ "Օրվա սինգլ" մրցանակը RTÉ 2FM-ում, Today FM-ում և BBC Radio 1-ում[15]։ Մեծ Բրիտանիայի չարթերում երգը գրավեց 15-րդ հորիզոնականը[16]։ Սինգլը 9-րդ տեղը գրավեց իռլանդական չարթերում[16]։ The Script-ը "We Cry" երգը կատարեց 90210 հեռուստանախագծի համար։

Նրանց երկրորդ սինգլը՝ "The Man Who Can't Be Moved"-ը թողարկվեց 2008 թվականի սեպտեմբերի 15-ին[17]։ Սինգլն Իռլանդիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում գրավեց երկրորդ հորիզոնականը[18]։ Խումբն իր առաջին ձայնասկավառակը՝ The Script անվամբ, թողարկեց 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Հաջորդելով "The Man Who Can't Be Moved"-ի հաջողությանը՝ ձայնասկավառակը Մեծ Բրիտանիայում առաջինը դարձավ վաճառքի քանակով՝ 20,240 նմուշ 11 շաբաթում։ Լավագույն տասնյակում ձայնասկավառակը 3 շաբաթ անցկացրեց և 18-րդ հորիզոնականը գրավեց Մեծ Բրիտանիայի 2008 թվականի լավագույն վաճառվող ձայնասկավառակների շարքում։ Ձայնասկավառակը առաջինն էր նաև Իռլանդիայում 5 շաբաթ շարունակ[19]։ Sony BMG-ի իռլանդական գրասենյակը ներկայացրեց խմբի առաջին մուլտիպլատինե ձայնասկավառակը՝ գրեթե 600,000 վաճառքով[20]։

Խմբի երրորդ սինգլը՝ "Breakeven"-ը, թողարկվեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում 2008 թվականի նոյեմբերի 21-ին և դեկտեմբերի 29-ին համապատասխանաբար։ Երգը վայրկենական հաջողություն ունեցավ իռլանդական չարթերում։ 40-րդ հորիզոնականում մտնելով չարթ՝ այն կարողացավ ընդամենը մեկ շաբաթում հասնել լավագույն տասնյակ։ Մեծ Բրիտանիայում սինգլի 4 շաբաթում հասավ 21-րդ հորիզոնականի։ Խմբի չորրորդ սինգլը՝ "Talk You Down"-ը, թողարկվեց 2009 թվականի մարտին[21]։

Նոյեմբերի 9-ին the Script-ը արժանացավ World Music Awards-ի որպես 'Լավագույն վաճառվող իռլանդական կատարում'։ Խումբը որոշեց նոր երգ գրել Լեոնա Լյուիսի երկրորդ ձայնասկավառակի համար[22]։ 2008 թվականի դեկտեմբերին խումբը աջակցեց Take That-ին իրենց 2009 թվականի հունիսի 13-ի Պարկում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Խումբը նվագեց Cheerio's Childline-ի համերգի ժամանակ։ Համերգին մասնակցում էին նաև այնպիսի մեծ աստղեր, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը և Անասթեյշան։

2009 թվականի ապրիլի 7-ին խումբը նվագեց U2-ի Պարկում տեղի ունեցող երրորդ համերգին[23] Ապրիլի 29-ին խումբը հայտարարեց իրենց հաջորդ սինգլի մասին, որը կրում էր "Before the Worst" անունը։ Վերջինս թողարկվեց 2009 թվականի հունիսի 15-ին[24]։ 2009 թվականի հուլիսի 17-ին, 18-ին և 21-ին երաժշտական համար ունեցավ Փոլ Մաքքարթնի Նյու Յորքի «Սիթի ֆիլդում» կայացած առաջին համերգին[25]։

2009 թվականի դեկտեմբերի 2-ին "The Man Who Can't Be Moved" երգի ռեմիքս տարբերակը օգտագործվեց Victoria's Secret Fashion Show-ի ժամանակ[26]։

2010 թվականի ապրիլի 16-ին նրանց առաջին ամերիկյան սինգլը՝ "Breakeven"-ը, պլատինե կարգավիճակ ստացավ RIAA-ի կողմից՝ վաճառվելով մոտ մեկ միլիոն տարբերակ ԱՄՆ-ում։ 2010 թվականի գարնանը երգը 12-րդ հորիզոնականը գրավեց Billboard Hot 100 չարթում։ Երգը շրջագայություն սկսեց ԱՄՆ-ում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 7-ը, Սան Դիեգոյից մինչև Բոսթոն[25]։

2010–12. Science & Faith[խմբագրել | խմբագրել կոդը]

The Script-ը հայտարարեց նոր ձայնասկավառակի և սինգլի մասին 2010 թվականի հուլիսի 19-ին։ Նրանց առաջին սինգլը Science & Faith-ից "For the First Time"-ն էր, որը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2010 թվականի օգոստոսի 20-ին։ Սրան հաջորդեց ձայնասկավառակի թողարկումը 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։ ԱՄՆ-ում "For the First Time"-ը թողարկվեց iTunes-ով 2010 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ "Science & Faith"-ը թողարկվեց 2011 թվականի հունվարի 18-ին[27] ։ Երգy առաջին անգամ ԱՄՆ-ում թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին[28]։ "For the First Time"-ը բրիտանական չարթերում գրավեց 5-րդ տեղը, իսկ իռլանդական չարթերում այն առաջինն էր։ Science & Faith-ը թե՛ իռլանդական, թե՛ բրիտանական սկավառակների չարթերում առաջին հորիզոնականում էր[29]։

2012–13. #3[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը Թվիթերի միջոցով հունիսի 2-ին հայտարարեց իրենց երրորդ ձայնասկավառակի մասին, որը պիտի կրեր #3 անունը։ Այն թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2012 թվականի սեպտեմբերի 10-ին և ԱՄՆ-ում հոկտեմբերի 9-ին[30]։ The Script-ի անդամները հայտարարեցին նաև որ գլխավոր սինգլը լինելու է "Hall of Fame" երգը. վերջինիս պրեմիերան կայացավ 2012 թվականի հուլիսի 23-ին։ Այն ձայնագրվել էր Լոս Անջելեսի Studio 3-ում և թողարկվել iTunes-ով 2012 թվականի օգոստոսի 21-ին։ Երգը խումբը կատարում է will.i.am-ի հետ։ Երգը դարձավ նրանց ամենահաջողակ համագործակցությունը։ Ավստրալիայում այն 5x պլատինե ճանաչվեց, Իտալիայում՝պլատինե, Նոր Զելանդիայում՝ 2x պլատինե, Նորվեգիայում՝ 6x պլատինե, Շվեդիայում՝ 2x պլատինե և ԱՄՆ-ում 2x պլատինե։ Երգը առաջին հորիզոնականում էր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում, Եվրոպայում և Ավստրիայում։ Գրեթե 30 երկրների չարթերում պտտվում էր այս երգը։

Հաջորդ սինգլները՝ "Six Degrees of Separation"-ը և "If You Could See Me Now"-ն նվիրվում են Դենիի հորը և Շիհանի ծնողներին[31]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին the Script-ը Մեծ Բրիտանիայում առաջինն էր երկու շաբաթ շարունակ[32]։

2012 թվականի սեպտեմբերի 5-ին խումբը սկսեց #3 համաշխարհային շրջագայությունը։ Այն տևեց գրեթե 11 ամիս և ներառում էր համերգներ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում։ Խումբը նաև մասնակցեց OneRepublic-ի Native ամառային շրջագայությանը։

The Script-ը երգ ձայնագրեց Mrs. Brown's Boys D'Movie ֆիլմի համար։ Երգը կրում է Hail, Rain or Sunshine անունը[33]։

2014. No Sound Without Silence[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 18-ին խումբը հայտարարեց իրենց նոր ձայնասկավառակի անունը։ Թվով չորրորդ ստուդիական ալբոմը կրում է No Sound Without Silence անվանումը։ Նրան նաև հայտարարեցին գլխավոր սինգլի անունը՝ "Superheroes"։ Վերջինս թողարկվեց 2014 թվականի հուլիսի 31-ին։ Ձայնասկավառակը թողարկվեց 2014 թվականի սեպտեմբերի 15-ին[34][35]։

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջակից անդամներ
  • Բենջամին Սերժան՝ բաս կիթառ/ բեք վոկալ (Ստուդիայի/շրջագայության անդամ)
  • Փոլ Ինդեր՝ կիթառ և բաս կիթառ (Միայն ստուդիա)
  • Ռոուդնի Ալեխանդրո՝ ստեղնաշարային գործիքներ (Շրջագայության անդամ), 3 World Tour[36]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Չարթերում բարձրագույն հորիզոնական Սերտիֆիկացում
IRL
[37]
AUS
[38]
DK
[39]
GER
[40]
NLD
[41]
NZ


[42]

SWE
[43]
SWI
[44]
UK
[45]
US
[46]
2008 The Script 1 9 15 32 25 15 6 16 1 64
  • AUS. Պլատինե[47]
  • IRL. 5× պլատինե[48]
  • UK. 2× պլատինե[49]
2010 Science & Faith 1 2 23 40 14 15 52 15 1 3
  • AUS. Ոսկե[50]
  • IRL. 5× պլատինե[51]
  • UK. Պլատինե[52]
2012 #3 1 9 32 11 8 11 4 2 13
  • AUS. Ոսկե[53]
  • IRL. Պլատինե[54]
2014 No Sound Without Silence
«—» նշանակում է, որ այն չարթում չկար։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Չարթերում բարձրագույն հորիզոնականներ Սերտիֆիկացում Ձայնասկավառակ
IRL
[37]
AUS
[38]
DK
[39]
GER
[55]
NLD
[56]
NZ
[42]
SWE
[43]
SWI
[44]
UK
[45]
US
[57]
2008 We Cry 9 82 61 25 56 15 The Script
The Man Who Can't Be Moved 2 44 2 28 50 19 28 17 2 86
Breakeven 10 3 71 48 66 21 12
  • AUS. Պլատինե[61]
  • US. 2× պլատինե[62]
2009 Talk You Down 19 47
Before the Worst 37 10 96
2010 For the First Time 1 12 39 83 25 20 37 4 23
  • AUS. Պլատինե[58]
  • US. Պլատինե[63]
Science & Faith
Nothing 15 50 12 32 42 32
2011 If You Ever Come Back 47 29
Science & Faith
2012 Hall of Fame 1 4 11 2 16 3 4 1 26
  • AUS. 4× պլատինե[66]
  • DK. 2× պլատինե[67]
  • NZ. 2× պլատինե[68]
  • US. Պլատինե[65]
#3
Six Degrees of Separation 25 31 32 32
2013 If You Could See Me Now 13 34 45 21 11 20
Millionaires 74 91
2014 Superheroes 1 10 18 8 10 14 18 8 3 73 No Sound Without Silence
No Good In Goodbye 26
«—» նշանակում է, որ այն չկար չարթում։


Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Homecoming։ Live at the Aviva Stadium, Dublin[71]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Science & Faith Tour (2010-11)
  • 3 World Tour (2012-13)
  • No Sound Without Silence Tour (2015)
  • Native Tour (2013-2015)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2008 Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն Լավագույն վաճառվող իռլանդական կատարում Հաղթանակ
2009 Իռլանդական մետեոր երաժշտական մրցանակաբաշխություն Լավագույն իռլանդական երաժշտախումբ Հաղթանակ
Լավագույն ձայնասկավառակ՝ The Script Հաղթանակ
Լավագույն իռլանդական փոփ կատարում Առաջադրված
2010 Լավագույն կենդանի կատարում Հաղթանակ
2011 Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխություն Լավագույն միջազգային երաժշտախումբ Առաջադրված
2012 Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն Աշխարհի լավագույն երաժշտախումբ Հաղթանակ
2013 Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխություն Լավագույն միջազգային երաժշտախումբ Առաջադրված

2009 թվականին The Script-ը արժանացավ EBBA մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Script - 4music». 4Music. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «The Script Biography». Allmusic. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «The Script – The Script (album review)». Sputnikmusic. 28 April2010. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 The Script score fresh chart success with new album. BBC. Retrieved 27 April 2012
  5. Decemberists' 'King Is Dead' Is No. 1 on Billboard 200. Billboard. Retrieved 27 April 2012
  6. Bright, Spencer (2013 թ․ օգոստոսի 2). «Danny O'Donoghue leaving the Voice». London: The Daily Mail. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Danny O'Donoghue and The Voice». BBC. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Day, Elizabeth (2012 թ․ մայիսի 27). «Danny O'Donoghue: 'I idolised Dad. I'd bring home my songs to him like paychecks'». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. 9,0 9,1 «The Script». The Argus. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  10. 10,0 10,1 «The Script – Music Biography, Credits and Discography : AllMusic». AllMusic. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  11. «Oh Danny boy! Script revel in chart success». The Independent. 2012 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  12. Entertainment | The Script crown UK album chart. BBC News (17 August 2008). Retrieved on 3 March 2014.
  13. «Video Archive». Balcony TV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. «The Script Win Best Band». YouTube. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. «RCA Label Group (UK) / News / The Script – We Cry the Single of the Week». Rcalabelgroup.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  16. 16,0 16,1 «The Script – We Cry – Music Charts». Acharts.us. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  17. «The Script | GB | Music». Thescriptmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  18. «The Script, Perry In Charge On U.K. Charts». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. «The Script – The Script – Music Charts». Acharts.us. 2008 թ․ հունվարի 7. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  20. «Multi-Platinum Dublin Rockers The Script Release Third Album Today; First Single "Hall of Fame" (featuring will.i.am) Inspires Global Audience». Sony. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  21. «Talk You Down – Amazon». Amazon. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  22. «The Script to write track for Leona Lewis». Digital Spy. 2008 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  23. «The Script Setlist». Setlist.fm. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  24. «Before the Worst – Amazon». Amazon. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  25. 25,0 25,1 «Gig Archive—The Script | Live». Thescriptmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  26. «Victoria's Secret 2009». Vsholic.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  27. «For The First Time». Itunes.apple.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  28. «The Script». Thescriptmusic.com. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  29. «The Script, Alexandra Burke top UK charts». NME. NME. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  30. «The Script To Release Third Album, #3, On October 9th Available For... – NEW YORK, Aug. 21, 2012 /PRNewswire/». Prnewswire.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  31. Bray, Elisa (2012 թ․ հոկտեմբերի 5). «The Script find a voice – LONDON, 05 October 2012 /The Independent/». London: independent.co.uk. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  32. «The Script score their first UK No.1 with Will.i.am duet 'Hall Of Fame'». Gigwise. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  33. «Mrs Brown teams up with The Script». Rte.ie. 2013 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  34. «he Script announce new album details». Rte.ie. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  35. «EXCLUSIVE: The Script save the world with their new single Superheroes». Dailystar.co.uk. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  36. Rodney "Rodfather" Alejandro. LinkedIn. Retrieved on 3 March 2014.
  37. 37,0 37,1 «Irish Charts > The Script». irish-charts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-26-2008-ին.
  38. 38,0 38,1 «Australian Charts > The Script». australian-charts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 05-07-2009-ին.
  39. 39,0 39,1 «Danish Charts > The Script». danishcharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22–ին-ին.
  40. «Chartverfolgung/Script,The/Longplay» (German). musicline.de PhonoNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Dutch Album Charts > The Script» (Dutch). dutchcharts.nl Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 10-06-2009-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. 42,0 42,1 «New Zealand Charts > The Script». charts.org.nz Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
  43. 43,0 43,1 «Swedish Charts > The Script». swedishcharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
  44. 44,0 44,1 «Swiss Charts > The Script». swisscharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
  45. 45,0 45,1 «Chart Stats > The Script». Chart Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
  46. «Billboard 200 > The Script». Billboard. Վերցված է 05-03-2010-ին.
  47. «ARIA Charts - Accreditations - 2009 Albums». ARIA Charts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  48. «The Irish Charts - All There Is to Know». irish-charts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  49. 49,0 49,1 «BPI > Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 30-01-2010-ին.
  50. ARIA Charts - Accreditations - 2010 Albums
  51. The Irish Charts - All there is to know
  52. «BPI - Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  53. ARIA Charts - Accreditations - 2012 Albums
  54. The Irish Charts - 2012 Certification Awards - Platinum
  55. «Chartverfolgung/Script,The/Single» (German). musicline.de PhonoNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 02-02-2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «Dutch Top 40 > The Script». Stichting Nederlands Top 40. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 02-02-2010-ին.
  57. «The Script > Charts & Awards > Billboard Singles». Allmusic. Macrovision. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 10-02-2009-ին.
  58. 58,0 58,1 ARIA Charts - Accreditations - 2010 Singles
  59. Danish single certifications – The Script – The Man Who Can't Be Moved
  60. American single certifications – The Script – The Man Who Can't Be Moved(չաշխատող հղում)
  61. 61,0 61,1 ARIA Charts - Accreditations - 2009 Singles
  62. «American single certifications – The Script – Breakeven». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  63. «American single certifications – The Script – For the First Time». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  64. «Latest Gold / Platinum Singles». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  65. 65,0 65,1 «American single certifications – The Script – Nothing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  66. «ARIA Charts - 10 September, 2012» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  67. Danish single certifications – The Script – Hall of Fame
  68. «NZ Top 40 Singles Chart - 17 September 2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  69. «ARIA Australian Top 50 Singles Chart - 14/01/2013». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  70. «NZ Top 40 Singles Chart - 15 April 2013». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  71. «Homecoming – Live at the Aviva Stadium, Dublin [DVD] [2011]». Amazon.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]