Terra Emota

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Terra Emota
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1999
Կադր Terra Emota ֆիլմից

Terra Emota (լատ. Ցնցված, Հուզված Հող, Երկիր), կարճամետրաժ ֆիլմ-պոեմ, (10 րոպե), գունավոր, արտադրված 1999 թ. Ֆրանսիական Նահորա Ֆիլմ (ֆր. Nahora Films) և Le G.R.E.C. կազմակերպությունների կողմից։ Lux Aeterna ֆիլմի հետ կազմում են դիպտիխ։

Ֆիլմն ամբողջովին հիմնված է Լևոն Մինասյանի (Levon Minasian) 1998 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 10-ամյա տարելիցի օրը Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում նկարահանած կինոնյութի վրա։ Ինչպես դիպտիխի առաջին Lux Aeterna ֆիլմը, Terra Emota-ն ևս նկարահանվել է Super-8 ֆորմատի կինոժապավենի վրա և կինոդահլիճներում ցուցադրվելու համար "ուռչեցվել" է 35 մմ պրոֆեսիոնալ ժապավենի վրա։ Ֆիլմի արտադրությունն իրականցրել է Լևոն Մինասյանին պատկանող Նահորա Ֆիլմ կինոընկերությունը, ֆրանսիական պետական Լe Groupe de Recherches et d’Essais Cinematographiques (Le G.R.E.C.)[1] կազմակերպության մասնակցությամբ։


Ֆիլմի երաժշտության հեղինակն է Գզավիե Դըլիլը (Xavier Delisle)։

Կինոփառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մասնակցել է ավելի քան 50 միջազգային կինոփառատոնների, այդ թվում.

Incurt (Իսպանիա), AFFMA (ԱՄՆ), ArtMessage - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա), Cote Court (Ֆրանսիա), Avanca (Պորտւգալիա), BBC British Short Film Festival (Մեծ Բրիտանիա), Festival du Nouveaux Cinema (Կանադա), Cinema Tout ecran - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Շվեյցարիա), DocumentART (Գերմանիա), Festival du Film d'Environnement (Ֆրանսիա), Festival du Film d'Exploration (Ֆրանսիա), Meridiens (Ֆրանսիա), Traces de Vies (Ֆրանսիա), Une certaine idee du Cinema (Ֆրանսիա), Festival du VGIK - Լավագույն մոնտաժի մրցանակ (Ռուսաստան), Festival des films Europeens (Թուրքիա), Festival de Drama (Հունաստան), Dakino (Ռումինիա), Courts Metrages Francais (Բրազիլիա), Travelling (Ֆրանսիա), FIPA (Ֆրանսիա), Clermont-Ferrand (Ֆրանսիա), Berlinale Panorama (Գերմանիա), Larissa (Հունաստան), Dublin (Իռլանդիա), Dresde (Գերմանիա), Doxa Vancouver (Կանադա), Naples (Իտալիա), Merano TV (Իտալիա), Palerme (Իտալիա), Eisenstein - Wilhelshaven (Գերմանիա), French Film Series New York - Los Angeles (ԱՄՆ), Die (Ֆրանսիա), Ecrans Documentaires (Ֆրանսիա), Bilbao (Իսպանիա), Nancy - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա), Tebessa (Ալժիր), և այլն...

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 298 Le G.R.E.C.(չաշխատող հղում) (ֆրանսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերժ Ավեդիկյանի անձ­նական կայքը (ֆրանսերեն)
  • Լևոն Մինասյան. հեղինակային լուսանկարներ, ֆիլմերից հատվածներ (անգլերեն, ֆրանսերեն)
  • Լևոն Մինասյանի անձ­նական կայքը (անգլերեն) Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
  • 200008280 «L'Agence du Court Metrage». Վերցված է 2009 թ․ հունիսի 11(ֆրանսերեն)-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)