Tears in Heaven

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
«Tears in Heaven»
Էրիկ Կլեպտոնի երգը Rush ալբոմից
Թողարկված հունվար 1992
Ժանր սոֆթ ռոք, ակուստիկ ռոք
Տևողություն 4:30
Լեյբլ Warner Bros. Records
Երգի հեղինակ(ներ) Էրիկ Կլեպտոն և Ուիլ Ջենինգսոն
Պրոդյուսեր(ներ) Ռասս Տիտելման

Tears in Heaven, (թարգմանաբար՝ «Արցունքներ երկնքում»), 1992 թ. թողարկված երգ Էրիկ Կլեպտոնի կատարմամբ։

1991 թ. մարտի 20-ին Կլեպտոնի 4-ամյա որդին՝ Քոնորը, ով ապրում էր մոր՝ դերասանուհի Լորա Դել Սանտոյի հետ, մահացավ՝ ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկից։ 9 ամիս շարունակ Կլեպտոնը վշտից կուրացած էր. նա չէր ստեղծագործում և ելույթներ ունենում։

Երբ Կլեպտոնը կարողացավ ուշքի գալ վշտից, նրա առաջին աշխատանքը եղավ Ուիլլ Ջենինգսոնի հետ «Help Me Up» (Օգնիր ինձ բարձրանալ) ստեղծագործությունը՝ գրված «Rush» ֆիլմի համար։ Այնուհետև Կլեպտոնն ասաց, որ ցանկանում է երգ գրել որդու մասին, որի համար հարմար տեղ էր գտել ֆիլմում։ Արդեն պատրսատ էր առաջին տունը, և նա խնդրեց Ջենինգսոնին օգնել գրելու տեքստը։ Սկզբում վերջինս հրաժարվեց, քանի որ թեման չափազանց անձնական էր ըստ նրա, սակայն Կլեպտոնը պնդեց իրենը։

Կլեպտոնը բազմիցս է ասել, որ այս երգը օգնել է իրեն հաղթահարել վիշտը։ 2004 թ.-ից հետո նա այլևս չի կատարել այն (ինչպես նաև «My Father's Eyes» երգը)։

2004 թ. երգը 362-րդն էր «Rolling Stone's» թերթի կողմից կազմված «The 500 Greatest Songs of All Time» (Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը) երգերի վարկանիշային ցանկում։ 1993 թ. ստացել է Գրեմմի մրցանակ։