TRT 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TRT 1
ԹՐԹ 1
Türkiye Radyo ve Televizyon Kurumu
Երկիր{{{2}}} Թուրքիա, Անկարա
Հեռարձակման գոտի{{{2}}} Թուրքիա
{{{2}}} Հայաստան
{{{2}}} Ադրբեջան
Հեռարձակման լեզութուրքերեն
Պատկերի ֆորմատ576i (16:9 SDTV)
1080i (HDTV)
Հեռարձակման սկսման թվական1968 հունվարի 31
2012 մայիսի 19 (HD)
Նախկին անվանումTRT Ankara TV (1968-1986)
TRT TV-1 (1986-1993)
Հիմնադիր
ՍեփականատերTRT
🌐[www.trt1.com.tr]

TRT 1, Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերության առաջին ալիքը։ Հեռուստահեռարձակման առաջին փորձը կատարվել է 1968 թվականի հունվարի 31-ին Անկարայի Միդհաթ փաշա ստուդիայում։ 1970 թվականին իր աշխատանքն է սկսել Իզմիրի, իսկ 1971 թվականին՝ Ստամբուլի մասնաճյուղը։ 1974 թվականին բնակչության 55 %-ը կամ 19 մլն-ը դիտել է TRT։ 1984 թվականից TRT-ն անցել է գունավոր հեռարձակման[1]։ TRT 1-ի առաջին գունավոր հաղորդումը «Խորքերում գտնվող անցյալը» (Derinlerdeki geçmiş) փաստագրական ֆիլմն է, որը նկարահանվել է ստորջրյա տեսախցիկների կիրառմամբ։ 1973 թվականին հեռուստաընկերությունը հեռարձակվել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի հոգեհանգստի արարողությունը[2]։ TRT 1-ը 2012 թվականին անցել է բարձր որակի (HD) հեռարձակման։ Փոխվել է նաև հեռուստաալիքի լոգոն[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքի եթերացանկը բաղկացած է տարբեր բնույթի հաղորդումներից։ Ցուցադրվում են լրատվական թողարկումներ, ժամանցային, կատակերգական, մշակութային, մանկական, կրթական և երաժշտական հաղորդումներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ֆիլմեր, մարզական հանդիպումներ։ TRT-ի գրեթե բոլոր հեռուստաալիքները, այդ թվում նաև TRT 1-ը ունի իր ինտերետային կայքէջը, որտեղ տեղադրվում է հեռուստածրագիրը, առանձին բաժիններով ներկայացվում են ընթացիկ հեռուստասերիալները, հաղորդումները, օտարալեզու, ինչպես նաև տեղական արտադրության ֆիլմերը։

Հաշվի առնելով սերիալների հանրաճանաչությունն ու սերիալային արտադրության լայնածավալ հնարավորությունները՝ TRT-ն ևս մեծ ուշադրություն է դարձնում սերիալների ստեղծմանը։ Հատկանշական է, որ TRT-ի սերիալները հիմնականում պատմական և ռազմահայրենասիրական բնույթի են։

Այսպես, 2014 թվականից սկսած TRT 1-ը սկսել է ցուցադրել «Վերածնված Էրթուղրուլ» (Diriliş Ertuğrul) պատմական հեռուստասերիալը, որը թե երկրի տարածքում, և թե նրա սահմաններից դուրս ունի մեծ լսարան, ինչի մասին է վկայում այն, որ 2018 թվականի հուլիսին Թուրքիա այցելած Վենեսուելայի նախագահը այցելել է հեռուստասերիալի նկարահանման հրապարակ[4]։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս, իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով սերիալին, մասնավորապես նշել է․ «Էրթուղրուլը սերիալ է, որ վերջին ժամանակներս իսկապես մեծ հաճույքով դիտում է մեր ամբողջ ժողովրդը՝ 7-ից մինչև 70 տարեկան։ Հավատում եմ, որ այս թիմը իրար հետևից տարբեր ֆիլմեր կնկարի[5]», այսպիսով փաստորեն իր գոհունակությունը հայտնելով սերիալի անձնակազմին՝ կատարվող աշխատանքի համար։  

TRT 1-ը իշխանամետ հեռուստաալիք է[6]։ 2015 թվականին, նույնիսկ, լուրեր են տարածվել, որ TRT 1-ը պատրաստվում է նոր սերիալ նկարահանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին։ Սերիալի վերնագիրը պետք է լիներ «Հայելուս միջի երկնակամարը» (“Aynamdaki Gökyüzü”), որտեղ բացի Էրդողանից ներկայացվելու էին այլ քաղաքական գործիչներ ևս, ինչպես օրինակ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և Նեջմեթին Էրբաքանը։ Նոր սերիալը հիշատակվում էր հետևյալ կարգախոսով՝ «Հասարակությանը ասելիք ունեցող մի բուռ իմամ հաթիփների դպրոցի ներկայացուցիչ երիտասարդների պատմությունը»[7]։ Համաձայն շրջանառվող լուրերի, սցենարի հեղինակը պետք է լիներ Ահմեթ Թեզջանին, իսկ ռեժիսորը՝ Մեսութ Ուչաքանը[8]։ Հետագայում, այդ լուրերը հերքվել են։

2017 թվականից TRT 1-ի եթերում հայտնվել է Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կառավարման ժամանակաշրջանը ներկայացնող «Գահի իրավունք․Աբդուլհամիդ» (Payitaht։ Abdülhamid) հեռուստասերիալը։ 2018 թվականին TRT 1-ը հանրության դատին է ներկայացրել իր նոր՝ «Մեհմեթչիք․ Սուրբ հաղթանակ» (Mehmetçik Kutlu Zafer) հեռուստասերիալը[Ն 1]։ Հեռուստասերիալը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած թուրք-անգլիական պատերազմների մասին[9]։

2018 թվականից TRT 1-ի եթերում ցուցադրվում է՝ “3’te 3 Tarih” հաղորդումը, որը նման է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդմանը, սակայն ձևաչափով փոքր ինչ տարբերվում է։ Նվիրված է Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության պատմությանը, որոնցից բացի տրվում են հարցեր նաև համաշխարհային պատմությունից։ Հաղորդավարից բացի խաղերին մասնակցում է գիտնական և գրող Թուֆան Գյունդյուզը, ով խաղի ընթացքում լրացումների միջոցով փորձում է ներկայացնել տարբեր պատմական դեպքեր՝ թուրքական պատմագիտության տեսանկյունից[10]։

Հեռուստաալիքը պաշտոնապես հեռարձակվում է Ադրբեջանում՝ անալոգային և կաբելային հեռուստատեսությամբ։

Հեռուստաալիքի ազդանշանները տարածվում են նաև Հայաստանի զգալի տարածքում, հատկապես Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Շիրակի մարզերում։

TRT 1 HD[խմբագրել | խմբագրել կոդը]

TRT 1 HD պատկերանիշ
TRT 1 HD պատկերանիշ

2012 թվականի մայիսի 19-ին ստեղծվեց հեռուստաալիքի բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող տարբերակը (TRT 1 HD), որը հասանելի է թուրքական Türksat 3А, D-Smart, Тakim և Teledünya կաբելային օպերատորների բաժանորդների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեհմեթչիքը թուրք ժողովրդի կողմից թուրք զինվորին տրվող փաղաքշական անվանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TRT yayın hayatına başlayalı 54 yıl oldu». www.trthaber.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. www.trt1.com.tr https://www.trt1.com.tr/tarihce. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. medyatava@medyatava.com. «TRT 1 HD YAYINA GEÇTİ, LOGOSUNU DEĞİŞTİRDİ | MedyaTava». www.medyatava.com (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. MK-Turkey.ru. «Мадуро посетил съёмочную площадку «Воскресшего Эртугрула»». MK-Turkey.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «YouTube». www.youtube.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Television». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  7. Mynet. «TRT 1'den Recep Tayyip Erdoğan'ın hayatını dizi yapıyor». Mynet Magazin (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «TRT'den yeni dizi». Haber53 - Rizenin Güncel Son Dakika Haber Sitesi (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  9. www.trt1.com.tr https://www.trt1.com.tr/diziler/mehmetcik-kutlu-zafer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «3'te 3 Tarih». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]