T.H.E. (The Hardest Ever)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«T.H.E. (The Hardest Ever)»
«T.H.E. (The Hardest Ever)» սինգլի շապիկը (Will.i.am-ի, Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզ, )
Will.i.am-ի, Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզի սինգլը
Թողարկված Նոյեմբերի 20, 2011
Ֆորմատ CD սինգլ, Digital Download
Ձայնագրված 2011
Ժանր Էլեկտրո-հոփ
Տևողություն 4:47
Լեյբլ Interscope
Երգի հեղինակներ Վիլյամ Ադամս, Տանյա Լեյսի, Քենեթ Օլիվեր, Դալաս Օսթին

«T.H.E. (The Hardest Ever)» (հայերեն` Ա.Ե. (Ամենադժվարը երբևե)), ամերիկացի ռեփեր Will.i.am-ի երգն է Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզի հետ համատեղ: Երգը ազատ արձակվել 2011 թվականի նոյեմբերի 20-ին iTunes Store-ի միջոցով և ժամեր հետո ներկայացվել է «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում»: Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 12-ին: Երգը ի սկզբանե եղել է Will.i.am-ի «#willpower» չորրորդ ստուդիական ալբոմի սինգլներից մեկը, սակայն չի ընդգրկվել ալբոմում։

Թողարկման պատմություն[խմբագրել]

Մինչև օնլայն լրատվամիջոցների անդրադառնալը երգին, առաջինը իր Թվիթթերի էջում երգի մասին հայտնել է Will.i.am-ը։ Նոյեմբերի 18-ին թողարկվում է սինգլի շապիկը և Վիլյամը այն օգտագործում է որպես իր Թվիթթերի էջի գլխավոր նկար և ետնանկար։ Երգի պրեմիերան կայանում է նոյեմբերի 20-ին «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ «Նոկիա» թատրոնում։ Երգը մրցանակաբաշխության բեմում կենդանի հնչողությամբ կատարել են Will.i.am-ը և Ջենիֆեր Լոպեզը, իսկ երգի Միք Ջագգերի հատվածը ներկայացվել է տեսահոլովակով։ Երգը iTunes-ում հասանելի է եղել մրցանակաբաշխությունում անմիջապես ներկայացվելուց հետո։ Երգի ձայնագրող լեյբլը եղել է «Interscope»-ը, իսկ երգի բառերը գրվել են Will.i.am-ի, Տանյա Լեյսիի, Քենեթ Օլիվերի և Դալաս Օսթինի կողմից։

Երգը նախատեսված է եղել ընդգրկվելու Will.i.am-ի «#willpower» չորրորդ ստուդիական ալբոմում, սակայն ալբոմի վերջնական երգացանկում այն չի ընդգրկվել։

Տեսահոլովակ[խմբագրել]

Տեսահոլովակի նկարահանումները կայացել են հոկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ռիչ Լին։ Ջենիֆեր Լոպեզը տեսահոլովակի իր մասը նկարահանել է հոկտեմբերի 30-ին։ «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» ելույթից հետո MTV-ն հաղորդում է որ տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում և Լոնդոնում, իսկ պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի վերջին։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է դեկտեմբերի 12-ին Will.i.am-ի Յութուբի պաշտոնական էջում։

Տեսահոլովակը սկսվում է Will.i.am-ի մասնակցությամբ ով հաղորդագրություն է ուղարկում Միք Ջագգերին, և այնուհետև սկսում է վազել ճանապարհով։ Տեսահոլովակի ընթացքում նա վարում է հեծանիվ, մոտոցիկլ, մեքենա, ինքնաթիռ, երթուղային, հրթիռ և ամենավերջում տիեզերանավ։ Ջենիֆեր Լոպեզը տեսահոլովակում հայտնվում է ճանապարհի պատերին, տիեզերանավի հեռուստատեսային էկրանին և գալակտիկայի արտաքին մասում։ Տեսահոլովակում Միք Ջագգերը հայտնվում է գալակտիկայում և ավարտում երգի վերջին մասը։

Երգացանկ[խմբագրել]

  • Digital download
  1. «T.H.E. (The Hardest Ever)» (Explicit Version) - 4։47
  2. «T.H.E. (The Hardest Ever)» (Clean Version) - 4։47
  3. «Go Home» (Միք Ջագգեր և Գարտներ Վոլֆգանգ) - 4։36
  • Digital download - ռեմիքս
  1. «T.H.E. (The Hardest Ever)» (Z-Trip Remix) - 5։18
  • CD սինգլ
  1. «T.H.E. (The Hardest Ever)» - 4։47
  2. «T.H.E. (The Hardest Ever)» (Ինստրումենտալ) - 4։39

Չարթեր[խմբագրել]

Շաբաթական չարթ[խմբագրել]

Չարթ (2011-12) Տեղ
Ավստրալիա (ARIA) 57
Ավստրալիա (ARIA Urban) 17
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 19
Բելգիա (Ultratip Flanders) 5
Բելգիա (Ultratip Wallonia) 6
Բրազիլիա (Billboard Hot 100) 50
Բրազիլիա (Billboard Hot Pop Songs) 4
Կանադա (Canadian Hot 100) 10
Իռլանդիա (IRMA) 13
Շոտլանդիա (Official Charts Company) 6
Հարավային Կորեա (Gaon) 34
Շվեյցարիա (Schweizer Hitparade) 41
Մեծ Բրիտանիա սինգլներ (Official Charts Company) 3
Մեծ Բրիտանիա R&B (Official Charts Company) 1
ԱՄՆ (Billboard Hot 100) 36
ԱՄՆ (Billboard Pop Songs) 31
ԱՄՆ (Billboard Latin Pop Songs) 28
ԱՙՄՆ (Billboard Latin Songs) 45

Տարեվերջյան չարթ[խմբագրել]

Չարթ (2012) Տեղ
Մեծ Բրիտանիա (Սինգլների չարթ) 100

Թողարկման պատմություն[խմբագրել]

Երկիր Թվական Ֆորմատ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2011, նոյեմբերի 20 Digital download[1]
2011, դեկտեմբերի 6 Top 40/Mainstream radio[2]
Գերմանիա Գերմանիա 2012, հունվարի 3 Digital download[3]
2012, փետրվարի 3 CD սինգլ
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2012, փետրվարի 5 Digital download[4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]