Switchfoot

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Switchfoot
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն1996 - այժմ
Լեյբլ

Re:Think (1997–2000)

Columbia/Sony BMG (2002–2007)

Lowercase People (2007—այժմ)
Կայքswitchfoot.com
Անդամներ
Ջոն Ֆորման, Թիմ Ֆորման, Չեդ Բաթլեր, Ջերոմ Ֆոնտամիլաս, Դրյու Շիրլի
 Switchfoot Վիքիպահեստում

Switchfoot, ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ, որը ստեղծվել է Սան Դիեգոյում 1996 թվականին։ Խմբի անդամներն են՝ Ջոն Ֆորմանը (վոկալ, կիթառ), Թիմ Ֆորմանը (բաս կիթառ, բեք վոկալ), Չեդ Բաթլերը (հարվածային գործիքներ, պերկուսիա), Ջերոմ Ֆոնտամիլասը (կիթառ, ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ), Դրյու Շիրլին (կիթառ)։ Խումբը հայտնի է նրանով, որ կոչվել է «Switchfoot sound»՝ հագեցած ձայն, կիթառի ծանր դրայվ, զարդարված գեղեցիկ էլեկտրական իմպրովիզացիաներով և բալլադներով։ Switchfoot անվանումը սերֆինգի տերմին է, որը ներկայացնում է գործողության ընթացք, երբ սերֆերը փոխում է ոտքերը, որպեսզի ավելի հաջողակ դիրք ընդունի տախտակի վրա[1] : «Մենք՝ բոլորս փոքր տարիքից զբաղվում ենք սերֆինգով, այնպես որ շատ լավ ենք հասկանում այդ տերմինի իմաստը։ Switch foot նշանակում է վերադառնալ այլ երկիր՝ կանգնած տախտակի վրա։ Այդ ձևով մենք նոր կյանք տվեցինք երաժշտությանը»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Switchfoot խումբը ստեղծվել է 1996 թվականին Chin Up անունով։ Սկզբում խմբի անդամներն էին Ջոն Ֆորմանը, նրա եղբայր Թիմը և Չեդը՝ թմբակահարը։ 1997 թվականին մի շարք ելույթներից հետո խումբը հանդիպում է Չարլի Պիկոկին և արդյունքում նրա հետ պայմանագիր է կնքում (Re:Think Records)։ Առաջին ելույթը Switchfoot անվանումով եղել է «Sun God Festival» փառատոնի ժամանակ, Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանում։ Re:Think Records-ի շնորհիվ գրվեցին խմբի առաջին երեք ալբոմները՝ «The Legend of Chin», «New Way to Be Human» և «Learning to Breathe»: Վերջինը դարձավ այդ երեքից ամենահաջողակը և անվանակարգվեց Գրեմմի մրցանակաբաշխաության ժամանակ՝ «Լավագույն ռոք-գոսպել ալբոմ»։

2002 թվականին Switchfoot-ը մեծ տեղ է գրավում «Շտապիր սիրել» ֆիլմում։ Երգչուհի և դերասանուհի Մեդնի Մուրը, ով ֆիլմի գլխավոր դերակատարն է, խմբի հետ կատարել է «Only Hope» երգը։ Ֆիլմի հրապարակումից հետո Ջոն Ֆորմանը և Մենդի Մուրը դուետով ձայնագրեցին այդ երգի քավերը և այլ 4 երգեր[3]։

Նոր ալբոմը թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերի 27-ին։

The Beautiful Letdown[խմբագրել | խմբագրել կոդը]

A Walk to Remember ֆիլմց հետո խումբը մեծ ուշադրություն դարձրեց ձայնագրման ընկերություններին և պայմանագիր կնքեց Columbia Records/SonyBMG լեյբլի հետ։ Նրանց դեբյուտային ալբոմը՝ The Beautiful Letdown, դարձավ ազդակ դեպի ինդի ռոք և խմբին մեծ ճանաչում բերեց։ Ալբոմն առաջինն էր, որտեղ հնչում էր թմբկահար Ջեր Ֆոնտամիլասի գործիքավորումը։ Ֆոնտամիլասը Switchfoot խմբի հետ շրջագայել է սկսած 2000 թվականից Learning to Breathe-ի թողարկումից հետո։

The Beautiful Letdown ալբոմը երկու անգամ պլատինե է դարձել, վաճառվել է ավելի քան 2.6 միլիոն պատճեն։ Այն իր մե ընդգրկում էր այնպիսի հիթեր՝ ինչպիսիք են՝ "Meant to Live" և "Dare You to Move": Ալբոմի երրորդ երգը՝ This Is Your Lif թողարկվել է ռադիոյով։

Ֆանտաստիկ հաջողությունից հետո The Beautiful Letdown-ը թողարկվել է որպես ժողովածու The Early Years: 1997-2000 անունով, որը ներառում էր երեք ինդի-ալբոմ, ինչպես նաև բոլոր ալբոմների օրիգինալ տարբերակները։ Վաճառվել է այս ժողովածոււի ավելի քան 500000 պատճեն։

Switchfoot նաև ստացել է հինգ GMA Dove Award:

Nothing Is Sound[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Nothing Is Sound-ի թողարկումից հետո խումբը նշեց, որ 2003 թվականի շրջագայություններից հետո կիթառահար Դրյու Շիրլին դարձել է խմբի հինգերորդ անդամը։ Nothing Is Sound թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 13-ին։ Դրյու Շիրլիի շնորհիվ Switchfoot-ը դարձավ ավելի հագեցած ծանր կիթառով, և ալբոմը ավելի հաջողվածը ստացվեց, քան նախորդ ալբոմները։ "Stars" երգը թողարկվել է առաջին ռադիո-սինգլի կարգավիճակում և եղել է ռոք ռադիոյի ալտերնատիվ կայանի լավագույն հիթերից մեկը։ Այն նաև կատարվել գովազդի ժամանակ։ We Are One Tonight թողարկվել է 2006 թվականի սկզբին երկրորդ սինգլի կարգավիճակում, ինչպես նաև կատարվել է ձմեռային օլիմպիական խաղերի գովազդի ժամանակ։

Ալբոմը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Billboard 200-ում։

2006 թվականի գարնանը խումբը Nothing Is Sound երգի համար «կյանքի ճանապարհի վիդեո-օրագիր» է ներկայացրել, անվճար վիդեո հեռարձակումների տեսքով, որը հասանելի է iTunes-ի և Յություբ-ի միջոցով։ Այդ վիդեոյի միջոցով խմբի երկրպագուները ավելի մոտ գտնվեցին երգերի կենդանի կատարումներին և դա նրանց տվեց ներքին հայացք մի շարք պատահական և հումորային զբոսաշրջային կյանքին, ինչպես նաև դարձան խմբի կատարած ամբողջ աշխատանքի ընթացքին մասնակից։

Oh! Gravity.[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ալբոմը՝ Oh! Gravity. թողարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 26-ին և դրական արձագանքների արժանացել քննադատների կողմից։ Այն գրավել է 18-րդ հորիզոնականը Billboard հիթ շքերթում և առաջին հորիզոնականը ITunes-ի ալբոմների շարքում։ Թողարկումից հետո Switchfoot էլեկտրոնային փոստով տարածեցին հրավիրատոմսեր հունիսի 2-ի համար, որտեղ առաջարկվում էր անվճար երաժշտություն «Daylight To Break», Ֆորմանի անունից, որ խումբը տարվա վերջին ցանկանում է թողարկել նոր ալբոմ, իսկ հետո իր երկրպագուների շնորհիվ պահել խումբը մոտակա 10 տարում։ Խումբը փորձում էր իր երկրպագուներին ներառել ալբոմի ստեղծման, ձայնագրման մեջ։

2007 թվականի շրջագայության ժամանակ

Ալբոմի շնորհիվ խումբը սեպտեմբերի 26-ին առաջինը թողարկեց «Dirty Second Hands» երգը։ «Оh! Gravity» երգը թողարկվեց հոկտեմբերի 21-ին և ռադիոյում ներկայացվեց որպես ալբոմի լավագույն երգ։ Այն մեծ հաջողություն ունեցավ ալտերնատիվ և ժամանակակից երաժշտության մեջ։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Awakening» թողարկվել է 2007 թվականի սկզբին։ Տեսահոլովակը երեք ամսում Յութուբում ունի ավելի քան մեկ միլիոն դիտում։ «Оh! Gravity» երգի հետ թողարկվել են ևս երեք երգեր՝ «The Sound in My Mouth», «C’mon C’mon» և «Oh! Gravity (Acoustic)»:

Նոր ստուդիական ալբոմ, 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Vice Verses 2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ ստուդիական ալբոմը, որը արդեն ստացել էր "Vise Verses" անվանումը, թողարկվեց սեպտեմբերի 27-ին։ Ալբոմը ստեղծվել է խմբի Սան Դիեոգոյի ստուդիայում, պրոդյուսերն է Նիլ Ավրոնը։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Switchfoot-ի առաջին թողարկումից հետո՝ 1997 թվականին խմբի հնչողությունը էապես փոխվեց։ Նախորդ ալբոմներում հիմնականում երգերը ալտերնատիվ ռոք, հարդ ռոք ժանրերի մեջ էին։

Խմբի կիթառահար Ֆորմանը նշում է, որ իր վրա մեծ ազդեցություն են ունեցել U2, The Beatles խմբերը և Քեյթ Գրինը։ Կիթառահար Դրյու Շիրլին նշում է որ իր վրա մեծ ազդեցություն են ունեցել Մայլզ Դևիսը, Stevie Ray Vaughan, Թոմի Ուոկերը, Ֆիլ Կիգին, Մայքլ Ջեքսոնը, Dave Matthews Band-ը Իսկ բաս կիթառահարը նախընտրում էր Սթիվի Ուանդե, Չադ Նատլեր և Դեյվ Գրոլ։

Ինչ վերաբերում է երգերի տեքստերին, Ֆորմանը նշում է, որ իրենք փորձում են ստեղծել երաժշտություն մտածող մարդկանց համար, որոնց կարելի է բնութագրել որպես փիլիսոփա, ինչպիսիք են՝ Սերեն Կերկեգորը և Ավրելիոս Օգոստինիոսը "Sooner or Later (Soren's Song)" և "Something More (Augustine's Confession)" երգերում։

Այլ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին խումբը «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմի համար ձայնագրեց «This Is Home» երգը։ Ջոն Ֆորմանի խոսքերով այս երգը նրան դրդել է գրել հենց այն գիրքը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը. «Ես միշտ հիացել եմ Կլայվ Լյուիսի բացառիկ հնարավորություններով, թե ինչպես է նա արտացոլում աշխարհի գեղեցկությունը։ Դա այն տունը չէ, որի համար մենք ստեղծվել ենք, բայց դա այն տեղն է, որտեղ մենք պարտավոր ենք փոխել հանրությանը» ы были созданы, но это то место, где мы должны изменять общество»[4]:

Անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Ֆորման - վոկալ, ռիթմ կիթառ
  • Թիմ Ֆորման - բաս կիթառ, բեք վոկալ
  • Չադ Բաթլեր - հարվածային գործիքներ
  • Ջերոմի Ֆոնտամիլաս - սինթեզ, ակորդեոն, ստեղնաշարային գործիքներ, ռիթմ կիթառ, բեք վոկալ
  • Դրյու Շիրլի - սոլո կիթառ, բեք վոկալ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Orville H. Gibson Guitar մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — «Les Paul Horizon Award» բարձրագույն կիթառային երաժշտության համար — Յոն Ֆորման

ASCAP մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 — «Լավագույն նոր կատարող»
  • 2006 — «Ազդեցության մրցանակ»[5] — Ջոն Ֆորման
  • 2006 — 2005 թվականին ամենաշատը կատարված 50 երգերի ցանկ— Dare You To Move

GMA Dove Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

смотри также: GMA Dove Awards
  • 2004 — «Տարվա ռոք ստեղծագործություն» — Ammunition
  • 2004 — «Տարվա ժամանակակից ստեղծագործություն» — The Beautiful Letdown
  • 2004 — «Տարվա ժամանակակից ստեղծագործություն» — Meant to Live
  • 2005 — «Տարվա արտիստ»
  • 2005 — «Տարվա լավագույն կարճամետրաժ տեսահոլովակ» — Dare You To Move
  • 2005 — «Տարվա լավագույն կարճամետրաժ տեսահոլովակ» — Live In San Diego
  • 2005 — «Տարվա ռոք մրցանակաբաշխություն» — Dare You To Move
  • 2006 — «Տարվա լավագույն կարճամետրաժ տեսահոլովակ» — Stars

San Diego Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 — «Լավագույն նոր կատարող»
  • 2001 — «Լավագույն փոփ արտիստ»
  • 2001 — «Լավագույն փոփ ալբոմ» — Learning to Breathe
  • 2002 — «Լավագույն «հասուն» արտիստ ալտերնատիվ երաժշտության մեջ»
  • 2003 — «Լավագույն փոփ ալբոմ» — The Beautiful Letdown
  • 2003 — «Տարվա ալբոմа» — The Beautiful Letdown
  • 2004 — «Տարվա ստեղծագործություն» — Dare You To Move
  • 2006 — «Տարվա կատարող»
  • 2007 — «Տարվա ալբոմ» — Oh! Gravity

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997: The Legend of Chin
  • 1999: New Way to Be Human
  • 2000: Learning to Breathe
  • 2003: The Beautiful Letdown
  • 2005: Nothing Is Sound
  • 2006: Oh! Gravity.
  • 2009: Hello Hurricane
  • 2011: Vice Verses
  • 2014: Fading West

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Switchfoot Switchfoot. История группы
  2. Switchfoot learns to breathe — опубликовано 25 сентября 2000 года
  3. Soundtracks for A Walk to Remember (2002) — IMDb (добавлено 5 июня 2008)
  4. ««This Is Home» — новая песня Switchfoot (клип и текст)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  5. EMI CMG Publishing Sweeps ASCAP Christian Music Awards — опубликовано 10 апреля 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Switchfoot» հոդվածին։