Standing Still

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Standing Still (երգ)ից)
«Standing Still»
Standing Still (երգ).jpg
Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի երգ
Երկիր Գերմանիա
Երգիչ(ներ) Ռոման Լոբ
Լեզու Անգլերեն
Երգահան(ներ) Սթիվ Ռոբսոն, Վեյն Հեկթոր և Ջեմի Քոլլոմ
Բառերի հեղինակ(ներ) Սթիվ Ռոբսոն, Վեյն Հեկթոր և Ջեմի Քոլլոմ
Եզրափակիչ ներկայացում
Եզրափակչի արդյունք 8-րդ
Եզրափակչի միավորներ 110
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Taken By A Stranger (2011)   
Glorious (2013) ►

«Standing Still» (հայերեն՝ Դեռ կանգնած), գերմանացի երգիչ Ռոման Լոբի երգն է, որով ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին Բաքվում, Ադրբեջան։

Երգի ընտրություն և Եվրատեսիլ 2012[խմբագրել]

2012 թվականի փետրվարի 16-ին Ռոման Լոբը հաղթում է Եվրատեսիլի գերմանական ազգային ընտրության համար անցկացված Unser Star für Baku մրցույթը և դառնում է Եվրատեսիլ 2012-ի Գերմանիայի ներկայացուցիչ։ Ազգային ընտրության եզրափակչում նրա մրցակիցն էր Օրնելա դե Սանտիսը «Quietly» երգով, սակայն «Standing Still» երգը Ռոման Լոբի կատարմամբ հավաքում է հեռուստադիտողի ձայների 50,7%-ը և ընտրվում է որպես հաղթող երգ։

Երգը Եվրատեսիլում ներկայացվել է միանգամից եզրափակիչ փուլում, քանի որ Գերմանիան մրցույթի «Մեծ հնգյակի» երկրներից մեկն է։ Եզրափակչում Ռոմանը երգը կատարել է 20-րդ համարի ներքո։ Մրցույթի բեմում նրա հետ եղել են նաև մեկ թմբկահար, երկու կիթառահար և մեկ դաշնակահար։ Երգը քվեարկության արդյունքում հավաքում է 110 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Երգացանկ[խմբագրել]

Թվային ներբեռնում
  1. «Standing Still» - 3:25

Հիթ շքերթներ[խմբագրել]

Շաբաթական չարթ[խմբագրել]

Չարթ (2012) Տեղ
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 40
Բելգիա (Ultratip Flanders) 48
Բելգիա (Ultratip Wallonia) 39
Գերմանիա (Media Control AG) 3
Իռլանդիա (IRMA) 67
Շվեյցարիա (Schweizer Hitparade) 51
Մեծ Բրիտանիա (Official Chart Company) 132

Թողարկման պատմություն[խմբագրել]

Երկիր Թվական Լեյբլ Ֆորմատ
Գերմանիա Գերմանիա Փետրվարի 16, 2012[1] Universal Music Թվային ներբեռնում
Փետրվարի 21, 2012[2] 3-track-CD

Ծանոթագրություններ[խմբագրել]