Spacewatch ծրագիր
Spacewatch ծրագիր, Արիզոնայի համալսարանի նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է Արեգակնային համակարգի փոքր մարմինների որոնումը և հայտնաբերումը:
Ծրագիրը հիմնվել է 1980 թվականին պրոֆեսոր Թոմ Գերելսի կողմից, Կիթ Պիկի ազգային աստղադիտարանում, այժմ այս ծրագիրը գլխավորում է դոկտոր Ռոբերտ Մակմիլանը[1]:
Բովանդակություն |
Գործիքները [խմբագրել]
- 0,91-м f/3 ռեֆլեկտոր
- աստղադիտարանի կոդը՝ 691
- տեսադաշտը՝ 2,9 քառակուսի աստիճան
- ստանդարտ աշխատանքային երևակում՝ 120 с
- թափանցումը՝21,7 V
- 1,8-м f/2,7 ռեֆլեկտոր
- աստղադիտարանի կոդը՝ 291
- տեսադաշտը՝ 0,78°, դրիֆտ-սքան
- թափանցումը՝ 22,2 V
Հայտնագործությունները [խմբագրել]
Այս ծրագրի շրջանակներում կատարված հայտնագործությունները չափազանց բազմապիսի են: Հայտնաբերվել են մի քանի, մինչ այդ անհայտ երկրին մոտեցող աստերոիդներ՝
Կենտավրոսների խմբի աստերոիդներ՝
և Կոյպերի գոտու մի քանի մարմիններ՝
Կրկին հայտնաբերվել է (719) Ալբերտ աստերոիդը, որը մինչ այդ համարյա 90 տարի համարվում էր կորսված: Բացի այդ հայտնաբերվել են 125P/Spacewatch պարբերական գիսաստղը և Յուպիտերի արբանյակ Կալլիորեն: Այս ծրագրի պատվին է անվանվել աստերոիդների հիմնական գոտու աստերոիդներից մեկը՝ (4255) Spacewatch, որը նույնպես հայտնաբերվել էր այս ծրագրի շրջանակներում:
Տես նաև [խմբագրել]
- Փոքր մոլորակների կենտրոն
- Pan-STARRS
- Լինկոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա
- Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիր
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Spacewatch ծրագիր, Արիզոնայի համալսարանի հիմնադիրների խորհուրդ, 2010, http://spacewatch.lpl.arizona.edu/
|
|||||