SharePoint
Շեյրփոյնթ (SharePoint կամ Microsoft SharePoint Products & Technologies), ծրագրային ապահովման հավաքածու, որը մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները`
- վեբ-ծրագրերի հավաքածու
- ֆունկցիոնալիությունը վեբ-պորտալների համար
- մոդուլի փնտրումը ինֆորմացիոն փաստաթղթերում և տեղեկատվական համակարգերում
- ֆունկցիոնալիությունը բիզնես-անալիզի համար
Շեյրփոյնթը կարող է օգտագործվել կայքեր ստեղծելու համար: Այն հնարավորությունն է տալիս օգտվողներին համատեղ աշխատել: Շեյրփոյնթ պլատֆորմի (հարթակի) վրա ստեղծված կայքերը կարող են օգտագործվել որպես ինֆորմացիայի պահեստ, ինպես նաև, վեբ-ծրագրերի փոխհարաբերությունների համար:
Շեյրփոյնթի տարատեսակները [խմբագրել]
Շեյրփոյնթը ներկայացված է 2 հիմնական տեսակով`Microsoft SharePoint Foundation (WSS) և Microsoft SharePoint Server: Բացի այդ կա նաև Microsoft Office SharePoint Designer (SPD) գործիքային միջոցը:
Microsoft SharePoint Foundation - Վինդոուս Սերվերի անվճար ծրագիր է: Իրենից ներակայացնում է բազային ենթակառուցվածք: Կատարում է հետևյալ աշխատանքները`խմբագրում, փաստաթղթերի պահպանում, առաջադրանքների հիշեցում և առցանց քննարկումներ:
Microsoft SharePoint Server 2010 - վճարովի բաղադրիչ է, որը նախատեսված է Շեյրփոյնթի ինտեգրման ֆունկցիոնալիությունը կիրառել MS OFFICE ծրագրերի աշխատանքի մեջ: Սա համարվում է Microsoft SharePoint Foundation-ի ենթակառուցվածքը, որը ընդլայնում է նրա հնարավորությունները: Microsoft Project Server-ը արդեն համարվում է SharePoint-ի հավելված, որը ներառված է Microsoft SharePoint Server 2010-ում:
Microsoft Office SharePoint Server (MOSS) - համարվում է SharePoint Service-ի ենթակառուցվածք: Իր մեջ ընդգրկում է բիզնես-անալիտիկ գործիքներ` Excel Services և Business Data Catalog. MOSS-ը հնարավորություն է տալիս միանալ Project Server-ին և Microsoft Office InfoPath ֆորմային վեբ դիտարկիչի միջոցով: Ապահովում է հատուկ գրադարաններ, որոնցից հիմնականում կիրառելի է PowerPoint Template Libraries:
Microsoft Office SharePoint Designer (SPD) - HTML խմբագրիչ է, օպտիմազացված է Շեյրփոյնթ էջերի ստեղծման համար: