Rimac Automobili

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rimac Automobili
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող
Հիմնադրված է2009
ՀիմնադիրMate Rimac?
ՎայրSveta Nedelja, Zagreb County, Zagreb County, Խորվաթիա
Երկիր Խորվաթիա
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
ՍեփականատերBugatti Rimac?
Կայքrimac-automobili.com
 Rimac Automobili Վիքիպահեստում

Rimac Automobili d. o. o., խորվաթական ավտոմոբիլային ընկերություն, գտնվում է Լույսի-Շաբաթ քաղաքում (Զագրեբի մոտ), մասնագիտացած է էլեկտրոմոբիլների, փոխանցող և կուտակիչ համակարգերի նախագծման և արտադրման մեջ։ Ընկերության առաջին մոդելը Concept One —աշխարհում հայտնի էր, որպես ամենաարագ էլեկտրոմոբիլ։ Բացի սեփական բրենդով արտադրանքներից ընկերությունը այլ ընկերությունների համար արտադրում է պահեստամասեր. Օրինակ Applus + IDIADA-ը Volar-E ընկերությունից[1][2]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթե Ռիմաք
Վաղ մոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Rimac Automobili ապագայի հիմք է հանդիսացել «ավտոտնակի հոբբի»-ի հիմնադիր Մաթե Ռիմաքը, Լիվնո քաղաքից (Բոսնիա և Հերցեգովինա)։ Նա իր BMW E30 մեքենան դարձրել է այնպիսին, որ դրա վրա տեղադրի էլեկտրական փոխանցումատուփ, իսկ հետո ուշադրությունը հրավիրել է տվյալ նախագծի համար ներդրումներ անողներին։ Ֆինանսավորման առաջին մեծ մասը ստացվել է արտոնագրերի վաճառքից և բիզնես-հրեշտակներից։

Ընկերությունը հիմանդրվել է 2009 թվականին, այն վարձակալել է տարածքներ Լույսի-Շաբաթ քաղաքում, քիչ հեռու մայրաքաղաք Զագրեբից։ Մոդել e-M3 եղել է Rimac Automobili ընկերության առաջին փորձնական մեքենան։ Հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Mate Rimac-ը այդ մեքենան սկսել է վերափոխել երբ ընդամենը եղել է 19 տարեկան. «Ինձ պատկանել է հին BMW E30 (MY 1984) ավտոմեքենան, որը ես օգտագործել էի ավտոարշավներում։ Նույն այդ ավտոարշավներից մեկում նրա շարժիչը պայթեց։ Այն ժամանակ ես որոշեցի փորձել կառուցել էլեկտրոմոբիլ։ Մեկ տարի անց մեքենան պատրաստ էր դուրս գալ ավտոտնակից, բայց ես գոհ չէի արդյունքներից։ Մեքենան ստացվեց ծանր, և ոչ այդքան հզոր, իսկ նրա ավտովազքը մինչև վերալիցքավորում խիստ սահմանափակ էր։ Ես սկեսեցի հավաքել փորձագետների թիմ իմ սեփական գաղափարները իրականություն դարձնելու համար, քանի որ կարծում էի, որ էլեկտրական շարժիչը կարող է տալ շատ ավելին, քան այն մոդելները որոնք հասանելի են շուկայում։ Այդ ժամանակ ես արդեն ունեի հստակ տեսակետ իմ վերջնական նպատակին։ Այսօր լարված աշխատանքը իմ երազանքը դարձնում է իրականություն»։

Կանաչ Հրեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր նախատիպը, որի հիմքում ընկած է  BMW E30 կոչվել է  «Green Monster» (Կանաչ  հրեշ)։ Կանգնած տեղից 0-ից մինչև 62 մղոն/ժ  3.3 վայրկյանում. Դա A, VIII և  3 դաս (ավելի քան 1000 կգ) անվանակարգերում ռեկորդ է եղել։ «Կանաչ հրեշը» ունեցել է 600  ձիաուժ հզորություն, մեծ ոլորող մոմենտը  900 Նմ է իսկ առավելագույն արագությունը  280 կմ/ժ։ Հինգ պաշտոնական ավտոմրցույթները e-M3 հնարավորություն տվեցին դառնալ ամենաարագ արագացում հավաքող էլեկտրոմոբիլը. FIA — կանոններին համապատասխան։

Օրիգինալ BMW-ն  արդեն վերապրել է հինգ վերաիմաստավորման փուլեր, և ըստ Mate Rimac-ի խոսքերի ամեն անգամ դարձել է ավելի արագ, հեշտ և հուսալի։ Երբ Ռիմաքը հասկացավ, թե որքան քիչ է մնացել օրիգինալ մոդելին, նա որոշեց կառուցել նոր մոդել զրոյից։

Rimac Concept One

Rimac Concept One[խմբագրել | խմբագրել կոդը]

1850 զանգվածով և 1088 ձիաուժ հզորությամբ  Concept One-ը կարողացել է զարգացնել 100կմ /ժ արագություն 2,8 վայրկյանում, փորձերի ժամանակ նա հասել է առավելագույն արագությանը 305 կմ/ժամում։ Մարտկոցի  92 կվտ*ժ հզորությունը հնարավորություն է տալիս երթևեկել 600 կմ առանց վելալիցքացորման։ Ընկերությունը նախատեսել էր թողարկել առաջին սերիայի 88 մեքենա, արտադրությունը հիմնականում ուղղված էր եվրոպական շուկայում։

2014 թվականի հոկտեմբերի դրությամբ արտադրվել և վաճառվել է ութ ավտոմեքենա։ Գրեթե բոլոր պահեստամասերը արտադրված են եղել Rimac Automobili  ընկերությունում։ Դիզայներների ներկայիս փուլը ներառում է դիզայներներ Pininfarina և Magna Steyr ընկերություններից։ Rimac Concept One արտաքին դիզայնը նախագծել է երիտասարդ դիզայներ Ադրիանոմ Մուդրիի կողմից։

Rimac Automobili ընկերության պատմության կարևոր մաս էր Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային ցուցահանդեսը։ Թիմը պրոյեկտի մասին շատ քիչ տվյալներ էր հայտնել մինչ ցուցահանդեսը, նրանք փորձել էին պահել հնարավորինս շառ գաղտնիքներ։ Հատուկ ուշադրության է արժանացել մոդելի մարտկոցը։

Rimac Concept S[խմբագրել | խմբագրել կոդը]

Concept S-ը համարվում է Concept One-ի թարմացված մոդելը, ավելի հզոր, թեթև և ավելի այրոդինամիկ։ Էլեկտրական շարժիչները ունեն 1384 hp հզորություն, որը նշանակում է որ Concept S 0-ից 100 կմ/ժ արագությանը կարող է հասնել 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը  365 կմ/ժ է։

Rimac Concept S

2017 թվականին Ժնևի ավտոսրահում ընկերութոյւնը պաշտոնապես հայտարարել է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում իր դիլերի ստեղծման մասին. Նախագծի գործընկերներ են դարձել Manhattan Motorcars, PACE Germany և Al Zarooni Group ընկերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haar, Ernst, 2016, էջ 116—117
  2. Schmidt, 2017, էջ 7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. Haar, R. Ernst Rimac Automobili // Innovation in Emerging Markets. — Springer, 2016. — 307 с. — (International Political Economy Series). — ISBN 9781137480293
  • Schmidt, Arwed Flottenbetrieb von elektrischen und autonomen Serviceagenten im staedtischen Personennahverkehr. — KIT Scientific Publishing, 2017. — 246 с. — (Karlsruher Schriftenreihe Fahrzeugsystemtechnik / Institut fuer Fahrzeugsystemtechnik, Vol. 53). — ISBN 9783731506331