Papier d'Arménie

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Papier d'Arménie» կամ «Հայկական թուղթ», դա սենյակային օդորակիչ է, որը վաճառվում է տրցակի տեսքով` կազմված տասներկու թղթյա թերթիկների երեք փնջից: Թերթիկները պատված են բենզոինի խեժով (ստացվում է Styrax benzoin ծառից): Օգտագործվում է Եվրոպայում` հատկապես Ֆրանսիայում:

Papier d'Armenie

Պատմություն [խմբագրել]

19րդ դարի վերջում Օգյուստ Պոնսոն (Auguste Ponsot) հայտնաբերեց, որ հայկական տնային տնտեսությունները վառում են ստիրաքսը որպես սենյակային անուշահոտություն և ախտահանիչ միջոց: Պոնսոն ադապտացրեց այս սովորույթը դեղագործ Անրի Ղիվիեղի (Henri Rivier) օգնությամբ` բենզոինային խեժը լուծվում էր ալկոհոլի մեջ, ապա ներծծվում է թղթերի մեջ: «Ալքիմիան», որին տրվեց «Papier d'Arménie» անվանումը («Հայաստանի թուղթ»), կայուն արտադրվել է Մոնղուժում (Montrouge), Ֆրանսիա, սկսած 1885 թ-ից: Այն ունեցել է մեծ հաջողություն հիգիենայի 1888 և 1889 թթ. ցուցահանդեսների ժամանակ:

Օգտագործում [խմբագրել]

Սովորաբար, մի շերտ «Papier d'Arménie» պատռվում է տրցակից, ծալվում է հարմոնի պես և տեղադրվում է ջերմակայուն նեցուկի մեջ: Այրելիս թուղթը շերտը չի բոցավառվում, այլ միայն շիկանում է և ծխում`արձակելով վանիլի հոտին բնորոշ խեժի բույր: Այն կիրառվում է որպես օդորակիչ (նաև ծխախոտի և կենդանիների հոտի դեմ), նաև որպես հակացեցային միջոց:

2006թին «Ինչ անել» (Que Choisir) ամսագրում ներկայացված համեմատություններում վնասակար համարվող նյութեր բենզենի (benzene) և ֆորմալդեհիդի (formaldehyde) պարունակությունը հետազոտված 72 նմանատիպ նյութերից «Papier d'Arménie»-ում ամենաթույլն է եղել: