Papier d'Arménie

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Papier d'Arménie» կամ «Հայկական թուղթ», դա սենյակային օդորակիչ է, որը վաճառվում է տրցակի տեսքով՝ կազմված տասներկու թղթյա թերթիկների երեք փնջից։ Թերթիկները պատված են բենզոինի խեժով (ստացվում է Styrax benzoin ծառից)։ Օգտագործվում է Եվրոպայում՝ հատկապես Ֆրանսիայում։

Papier d'Armenie

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում Օգյուստ Պոնսոն (Auguste Ponsot) հայտնաբերեց, որ հայկական տնային տնտեսությունները վառում են ստիրաքսը որպես սենյակային անուշահոտություն և ախտահանիչ միջոց։ Պոնսոն ադապտացրեց այս սովորույթը դեղագործ Անրի Ղիվիեղի (Henri Rivier) օգնությամբ՝ բենզոինային խեժը լուծվում էր ալկոհոլի մեջ, ապա ներծծվում է թղթերի մեջ։ «Ալքիմիան», որին տրվեց «Papier d'Arménie» անվանումը («Հայաստանի թուղթ»), կայուն արտադրվել է Մոնղուժում (Montrouge), Ֆրանսիա, սկսած 1885 թ-ից։ Այն ունեցել է մեծ հաջողություն հիգիենայի 1888 և 1889 թթ. ցուցահանդեսների ժամանակ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, մի շերտ «Papier d'Arménie» պատռվում է տրցակից, ծալվում է հարմոնի պես և տեղադրվում է ջերմակայուն նեցուկի մեջ։ Այրելիս թուղթը շերտը չի բոցավառվում, այլ միայն շիկանում է և ծխում՝ արձակելով վանիլի հոտին բնորոշ խեժի բույր։ Այն կիրառվում է որպես օդորակիչ (նաև ծխախոտի և կենդանիների հոտի դեմ), նաև որպես հակացեցային միջոց։

2006 թին «Ինչ անել» (Que Choisir) ամսագրում ներկայացված համեմատություններում վնասակար համարվող նյութեր բենզենի (benzene) և ֆորմալդեհիդի (formaldehyde) պարունակությունը հետազոտված 72 նմանատիպ նյութերից «Papier d'Arménie»-ում ամենաթույլն է եղել։