PageRank

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

PageRank (Փեյջ Ռանկ), հղումների դասակարգման ալգորիթմներից մեկն է: Ալգորիթմը կիրառվում է հիպերհղումների հետ կապված փաստաթղթերի հավաքծուին, (ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի վեբ-կայքերը) և դրանցից յուրաքանչյուրին տալիս է որոշակի թվային արժեք, որը չափում է մյուս փաստաթղթերի նկատմամաբ դրա <կարևորությունը> կամ <գերակայությունը>: Ընդհանուր առմամաբ ալգորիթմները կարող են կիրառվել ոչ միայն վեբ-էջերում, այլ նաև միմյանց հետ փոխադարձ հղումներով կապված օբյեկտների հավաքածուի հետ, այսինքն` ցանկացած գծագրի.

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

1996 թվականին, այն ժամանակ դեռ Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը սկսեցին աշխատանքներ իրակացանել BackRub[1] —հետազոտական նախագծի վրա: Դա Ինտերնետի որոնողական համակարգ է, որն օգտագործում է այն ժամանակ դեռ նոր մի գաղափար այն մասին, որ վեբ-էջը համարվում է <կարևոր>, ըստ նրա, թե որքան հաճախ են այլ էջերից հղումներ կատարվում դրան և թե իրենց հերթին ինչքան <կարևոր> են այդ հղում կատարող էջերը:[2] Որոշ ժամանակ անց BackRub-ը վերանվանվեց Google. Նրանում կիրառվող PageRank դասակարգման ալգորիթմի նկարագրությամբ առաջին հոդվածը հայտնվեց 1998 թվականի սկզբներին[3], դրան հաջորդեց նաև հենց որոնողական համակարգի ճարտարապետությունը նկարագրող հոդվածը:[4] Վերադարձնող որոնողական արդյունքների որակով նրանց համակարգը զգալիորեն գերազանցում էր այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր որոնողական համակարգերին, և Բրինն ու Փեյջը, գնահատելով դրա պոտենցիալը, 1998 թվականի սեպտեմբերին հիմնեցին Google Inc. ընկերությունը` որպես կոմերցիոն ապրանք դրա հետագա զարգացմա նպատակով:

Այդ ժամանակից Google-ում դասակարգման համար գործածվող ալգորիթմներն ու մաթեմատիկական մոդելները զգալիորեն բարելավվեցին: 2007 թվականին հարցազրույցում Google-ի որոնման որակի բաժնի ներկայացուցիչ Ամիթ Սինհալը հայտարարեց, որ իրենց որոնողական համակարգն օգտագործում է ավելի քան 200 դասակորգող ազդանշաններ, որոնցից PageRank[5] միայն մեկն է, բայց այն մինչ օրս էլ էական դեր է խաղում Google[6] որոնողական արտադրանքներում: Պետք է նշել, որ PageRank ալգորիթմը այն տեսքով, ինչպիսին այն նկարագրել է Փեյջը 1998 թվականին հոդվածում,[3], կարող է բարելավված լինել մի քանի պրակտիկ տեսանկյունից (օրինակ, հղումներին կարող են տրվել տարբեր կշիռներ), և ժամանակակից որոնողական համակարգերում կիրառվող ալգորիթմներն ավելի շուտ դրա տարբերականերց մեկն են:

PageRank անգլերենից կարելի է թարգմանել որպես «էջի ռանգ», սակայն Google Inc. ալգորիթմի անվան Page բառը կապում է ոչ թե անգլիական «էջ», այլ Լարի Փեյջи անվան հետ (անգլ.՝ Larry Page):[7]

«PageRank» անվանումը Google Inc. ընկերության առևտրային նշանն է: Ալգորիթմը արտոնագրված է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբեր 4-ին[8]: Որպես ալգորիթմի հեղինակ արտոնագրում նշված է Լարրի Փեյջը: Արտոնագրի պաշտոնական սեփականատերը, ոչ թե Google Inc. ընկերությունն է, այլ Սթենֆորդի համալսարանը, որտեղ արտոնագրման հայտը տալու ժամանակ սովորում էին Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը:

1998 թվականին Google առաջին որոնողական համակարգերից մեկն էր, որը ներդրեց հղումների դասակարգումը, ինչի շնորհիվ, մրցակիցների համեմատությամբ, հասավ որոնման որակի զգալի բարելավման: Հետագայում շատ խոշոր որոնողական համակարգեր մշակեցին և ներդրեցին իրենց փաստաթղթերի դասակարգման PageRank-ի անալոգները և վիճակագրական այլ մեթոդներ:[9]

Նկարագրություն [խմբագրել]

PageRank — դա թվային մեծություն է, որը բնութագրում է վեբ-էջի <կարևորությունը>: Որքան շատ են հղումները այդ էջին, այնքնան այն <կարևոր> է դառնում: Բացի այդ Ա էջի <կշիռը> որոշվում է Բ էջում տրվող հղման կշիռով: Այսպիսով` PageRank-ը դա էջի կշիռը որոշելու մեթոդ է` նրա վրա կատարված հղումների կարևորության հաշվման միջոցով:

PageRank-ը Google արտադրանքներում [խմբագրել]

Google Toolbar բրաուզերի համար կարգավորումը յուրաքանչյուր վեբ-էջի համար ցույց է տալիս 0-ից 10 ամբողջ թիվ, որը այն անվանում է PageRank, կամ Google տեսանկյունից այդ էջի կարևորությունը: Սակայն նրա հաշվարկի մեխանիզմն ու թե ինչ է այն հստակ նշանակում չի բացահայտվում: Որոշ տվյալների համաձայն` այդ նշանակությունները թարմացվում են ընդամենը տարի մի քանի անգամ ( այն դեպքում, որ PageRank-ի ներքին նշանակությունները անդադար վերահաշվարկվում են[10])և PageRank էջերի նշանակությունը ցույց են տալիս լոգարիթմանական սանդղակի վրա:[11]

PageRank նշանակությունը( հնարավոր է այլ գործոնների հետ համադրությամբ) ցույց է տրվում նաև Google Directory կայքերի կատալոգում` կանաչ գծի տեսքով, որտեղ դրանք օգտագործվում են կատալոգի բաժինների ներսում կայքերի դասավորման համար:[12]

Ծանոթագրություններ [խմբագրել]

См. также [խմբագրել]

Ссылки [խմբագրել]

Կաղապար:Google

Категория:Google Категория:Ссылочное ранжирование