PEARL (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


PEARL (անգլ.՝ Process and Experiment Automation Realtime Language, Գործընթացների և փորձերի իրական ժամանակում ավտոմատացման լեզու), համակարգչային ծրագրավորման լեզու է, որն ստեղծվել է բազմախնդիր և իրական ժամանակով ծրագրավորելու համար։ Լինելով բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, այն միանգամայն բազմահարթակ է։ Սկսած 1977 թ․, լեզուն Deutsches Institut für Normung–ի կողմից անցել է մի քանի ստանդարտավորման փուլեր։ Ընթացիկ տարբերակը PEARL-90–ն է, որը ստանդարտավորվել է 1998–ին որպես DIN 66253-2։

PEARL–ը չպետք է խառնել նման անվանում ունեցող Perl ծրագրավորման լեզվի հետ, որը ստեղծվել է Լարրի Ուոլի կողմից 1987 թ․–ին և ոչ մի կապ չունի PEARL–ի հետ։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

PEARL–ը աջակցում է ֆիքսված կետիկով և լողացող կետիկով թվային արժեքներ, տառային և տառատողային տվյալներ, ինչպես նաև բիթային արժեքներ։ Այն նաև ունի հնարավորություններ կառուցվածքների և բազմաչափ զանգվածների հետ աշխատանքների համար։ Տիպավորված և չտիպավորված ցուցիչներից երկուսն էլ աջակցվում են։

PEARL–ը բարձր մակարդակի ծրագրավորման լեզու է, որն թույլ է տալիս հարմար, անվտանգ և պրոցեսորից անկախ ծրագրավորել մազնախնդիր և իրական ժամանակով խնդիրներ և ստանդարտավորված է սկսած 1977 թ․–ից՝ իր մշակման վաղ տարիներից, մինչև 1998 թ․–ը՝ վերջին տարբերակը՝ PEARL-90–ը (DIN 66253-2 1998, Berlin, Beuth-Verlag, 1998)։

Բոլոր պարզ տվյալների տիպերն ու լեզվային կառուցվածքները, որոնք գոյություն ունեն այլ գործընթացային ծրագրավորման լեզուներում, առկա են նաև PEARL–ում։

Շատ այլ բարձր մակարդակի ծրագրավորման լեզուների նման, PEARL–ը աջակցում է գործընթացներ և ֆունկցիաներ, և դրանց պարամետրերը կարող են տրվել արժեքներով կամ դրանց նկարագրություններով (ցուցիչների օգնությամբ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]