PDCA
PDCA (անգլ.՝ Plan-Do-Check-Act), բառացի` պլանավորում-կատարում-ստուգում-գործում) կամ Դեմինգի ցիկլ, որոշումների ընդունման անընդհատ կրկնվող գործընթաց, որն օգտագործվում է որակի կառավարման բնագավառում: Դեմինգի ցիկլը տալիս է կողմնորոշվելու հնարավորություն դեպի բարելավում տանող ճանապարհին: Այն հայտնի է նաև որպես` «Շյուհարտի ցիկլ», «PDCA ցիկլ» կամ «PDSA ցիկլ» անվանումներով: Ինքը Դեմինգն այն անվանում է «Շյուհարտի ցիկլ», քանի որ իր մտահղացումը , ըստ էության, որպես աղբյուր ընդունել է Շյուհարտի 1939 թվականի գիրքը: Սակայն ճապոնացիներն այն անվանում են «Դեմինգի ցիկլ», և այն գրեթե նույնքան հաճախ անվանվում է Դեմինգի ցիկլ, որքան PDCA: Ինչ վերաբերում է հապավմանը. առավել տարածված է PDCA (Plan-Do-Check-Act`պլանավորի՛ր, կատարի՛ր, ստուգի՛ր, գործի՛ր) տարբերակը, սակայն Դեմինգը իր նախապատվությունը տալիս է PDSA (Plan-Do-Study-Act: պլանավորել, կատարել,յուրացնել, գործել տարբերակին:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Շյուհարտի աշխատությունը սկսվում է որակի կառավարման երեք փուլերի առանձնացմամբ`
- Յուրահատկությունների, առանձնահատկությունների մշակում
- Արտադրանքի արտադրություն` բավարարող առանձնահատկություններին.
- Արտադրված արտադրանքի ստուգում վերահսկողություն¤` առանձնահատկություններին համապատասխան լինելու գնահատականը տալու նկատառումներով:
Մինչդեռ Դեմինգը խորհուրդ է տալիս, որպեսզի 2-րդ քայլը` «կատարել» կատարվի փոքր մասշտաբներով` անհրաժեշտ օգտակար ինֆորմացիա քաղելու համար, բայց ոչ ավել,քան պահանջվում է: Ինչ վերաբերում է 4-րդ քայլին, ըստ նրա «գործելը» կարող է հաջորդել և մի պտույտ շրջանով`օգտագործելով ստացած փորձն ու գիտելիքները, որը կարող է հետևանք լինել պահանջարկի փոփոխության կամ ընդհակառակը` պլանն ընդունելու կամ մերժելու որոշման վերջին քայլը հանդիսանա: Դեմինգի ցիկլը ամփոփում է միանգամայն տրամաբանական ձևով ավարտված բարելավումներ և փոփոխություններ մտցնելու մեթոդը`պրակտիկորեն ցանկացած տեսակի: Յան Գրեհեմը համեմատում է այն ամենը, ինչ պետք է որ տեղի ունենար այն ամենի հետ, ինչ իրականում կատարվում է։ Դեմինգը քննարկում է իր հետևյալ պնդումը` “ Փորձը ոչինչ չի սովորեցնում, եթե այն չի դիտարկվում տեսության միջոցով: Փորձը սովորեցնում է (հնարավորություն է տալիս պլանավորելու և կանխատեսելու) միայն այն ժամանակ, երբ մենք օգտագործում ենք այն տեսությունը հասկանալու համար”:
PDCA փուլերը [խմբագրել]
PDCA ցիկլն ունի 4 փուլ.
PLAN/ պլանավորում [խմբագրել]
Պլանավորումը PDCA ցիկլի առաջին քայլն է, որն իր մեջ ներառում է նպատակների և գործընթացների սահմանում, որոնք անհրաժեշտ են նախատեսված արտադրանքի համապատասխան արդյունքների ստացման ժամանակ:
DO/ իրականացում [խմբագրել]
Կառավարման մեթոդի իրականացումն է: Այս փուլում նախևառաջ կատարվում է գործընթացների և ծրագրերի իրականացում, այնուհետև բուն արտադրանքի պատրաստում:DO-ն իրենից ենթադրում է տվյալների հավաքում/ինֆորմացիայի հավաքագրում/ և վերլուծություն, որպեսզի ստեղծվեն աղյուսակներ, դիագրամներ PDCA ցիկլի մյուս քայլերի համար՝ Check և Act:
CHECK/ստուգում [խմբագրել]
Իրականացման փուլին հաջորդում է ստուգումը, այսինքն՝ ուսումնասիրվում են փաստացի/առկա արդյունքները և համեմետվում ակնկալվող արդյունքների հետ, որի նպատակն է պարզել ցանկացած տարբերություն (շեղում) սպասելիքներից:
ACT/գործողություն [խմբագրել]
PDCA ցիկլի վերջին քայլը ACT-ն է, որը կոչված է պահանջելու ուղղիչ գործողություններ փաստացի և պլանավորված արդյունքների էական տարբերությունների առաջացման նպատակով, որից
Աղբյուրներ [խմբագրել]
http://www.iso.org/iso/home.html