Nulla in mundo pax sincera

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Nulla in mundo pax sincera (RV 630), իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի մոտետ (օրհներգություն) գրված լատիներեն անանուն բանաստեղծության բառերի վրա։ Մոտետի տեքստի առաջին բառերը կարելի է թարգմանել որպես «Այս աշխարհում չկա իրական խաղաղություն, որը զուրկ լինի դառնությունից»։ Ստեղծագործության տոնայնությունն է Մի մաժոր, երաժշտությունը պատկանում է իտալական տիպիկ քնարական բարոկկո ոճին։ Այն գրված է մենակատար սոպրանոյի, երկու ջութակի, ալտի և basso continuo–յի համար (Վիվալդիի պարագայում basso continuo–ն սովորաբար մի թավջութակ և/կամ ստեղնաշարային գործիք է)։

Մոտետը բաղկացած է երեք մասից, (մեներգ, ռեչիտատիվ, մեներգ), որին հաջորդում է եզրափակիչ «Ալելույա»–ն։ Կտորի լրիվ կատարումը տևում է մոտավորապես 13 րոպե։

Ստեղծագործությունը համարվում է Վիվալդիի ամենագեղեցիկ սոլո մոտետներից մեկը։

Տեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aria.

Nulla in mundo pax sincera
sine felle; pura et vera,
dulcis Jesu, est in te.

Inter poenas et tormenta
vivit anima contenta
casti amoris sola spe.

Recitative.

Blando colore oculos mundus decepit
at occulto vulnere corda conficit;
fugiamus ridentem, vitemus sequentem,
nam delicias ostentando arte secura
vellet ludendo superare.

Aria.

Spirat anguis
inter flores et colores
explicando tegit fel.
Sed occulto factus ore
homo demens in amore
saepe lambit quasi mel.

Alleluia.
Մեներգ

Այս աշխարհում չկա խաղաղություն
Որը զուրկ չլինի դառնությունից;
Մաքուր և ճշմարիտ խաղաղությունը միայն քո մեջ է՝ քաղցր Տեր։

Պատժի ու տառապանքների մեջ
Ապրող ողջախոհ հոգու
Միակ հույսը առաքինի սերն է։

Ռեչիտատիվ

Այս աշխարհը խաբում է աչքը մակերեսային հմայնքներով,
բայց իր մեջ ժանգ է պարունակում թաքնված վերքերի միջոցով
Եկեք փախչենք նրանից, ով ժպտում է մեզ, զգուշանալ նրանից, ով հաճոյանում է մեզ,
քանի որ հմտորեն ցույց տալով իր հաճույքները, այս աշխարհը
լցնում է մեզ խաբեությամբ։

Մեներգ

Օձի ֆշշոցը թաքցնում է նրա չարությունը,
երբ նա սողում է
Ծաղիկների և գեղեցկության մեջ,
Բայց շուրթերի թաքուն դիպչմամբ,
Սիրուց խելագարված մարդը
հաճախ խմում է նրա թույնը որպես մեղր։

Ալելույա
1. Larghetto - մեներգ
Մենակատար Քրիստինա Պիկարդի
2. Recitativ - ռեչիտատիվ
Մենակատար Քրիստինա Պիկարդի
3. Allegro - մեներգ
Մենակատար Քրիստինա Պիկարդի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]