Nokia tune
Nokia tune (նաև հին Nokia բջջայիններում հայտնի է որպես Grande Valse), երաժշտական արտահայտություն սոլո կիթառի համար գրված Gran Vals կոմպոզիցիայից, որի հեղինակն է իսպանացի դասական կոմպոզիտոր և կիթառահար Ֆրանսիսկո Տառեգան 1902 թվականին[1]:
1993 թվականին Nokia-ի գործադիր փոխնախագահ Անսիի Վանյոկին Gran Vals կոմպոզիցիան առաջարկեց լսել Լաուրի Կիվինենին (հիմա կորպորատիվ հարցերի ղեկավար), և նրանք միասին ընտրեցին այդ ստեղծագործությունից մի հատված, որն անվանեցին «Nokia tune»[2]:
Տակտերով հատվածը 13-ից 16-ն է Gran Vals կոմպոզիցիայից:
Մեղեդին, որը Nokia-ն համարում է իր աուդիոբրենդը[3], եղել է առաջին երաժշտական զանգը բջջային հեռախոսների վրա[4]:
Այդ մեղեդին ամբողջ աշխարհում օրական փոխանցվում է մոտավորապես 1,8 մլրդ անգամ և մոտավորապես 20 000 անգամ մեկ վայրկյանում[5]:
Հետաքրքրաշարժ փաստեր [խմբագրել]
2012-ի հունվարին սլովակ ալտահար Լուկաշ Կմիտը համերգի ժամանակ ընդհատեց իր ելույթը, երբ դահլիճում հնչեց հանդիսականներից մեկի Nokia tune հեռախոսազանգը: Փոքր դադարից հետո Կմիտը ժպտալով նվագեց Nokia tune-ը` գոհացնելով դահլիճում հավաքվածներին: [6]
Հղումներ [խմբագրել]
- ↑ Tony Skinner, Raymond Burley (2002)։ Classical Guitar Playing: Grade Seven (LCM)։ Registry Publications Ltd, 10։ ISBN 189846667X։
- ↑ Juutilainen, Esa-Markku and Kukkula, Tapio (2007)։ Lukion Musa 1։ WSOY, 41։ ISBN 9789510307564։
- ↑ Nokia’s Trademark page
- ↑ Ryzik, Melena Z. (10 July 2005)։ «The Nokia Fugue in G Major»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-04-29-ին։ http://www.webcitation.org/67H5fN4Mb։ Վերցված է 13 April 2008։
- ↑ How sound affects us interview with Julian Treasure on Radio New Zealand National Nine to Noon programme, 27 January 2010
- ↑ Ալտահարը համերգի ժամանակ կատարում է Nokia tune-ը http://www.bbc.co.uk/russian/multimedia/2012/01/120123_v_violin_nokia.shtml