Ne me quitte pas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ne me quitte pas»
հայերեն՝ «Ինձ մի՛ լքիր»
Ժակ Բրելի երգը «La Valse à Mille Temps» ալբոմից
Թողարկված1959
Ձայնագրված1959
Ժանրշանսոն
Լեզուֆրանսերեն
Տևողություն3:52
ԼեյբլPhilips Records
ՀեղինակԺակ Բրել
ԿոմպոզիտորԺաք Բրել[1]
ՏոնայնությունԼա մինոր

«Ne me quitte pas» (հայերեն՝ «Ինձ մի՛ լքիր»), հանրահայտ ֆրանսիական երգ, որ գրել է Ժակ Բրելը 1959 թվականին։ Երգը կատարել են բազում երգիչներ, որոնցից ամենահայտնի տարբերակի կատարումը պատկանում է Նինա Սիմոնին։ Թարգմանված է մի շարք լեզուներով։ Անգլերեն «If You Go Away» տարբերակն արդեն վերածվել է փոփ ստանդարտի։

Բնօրինակ ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ձայնագրել է Ժակ Բրելը 1959 թվականի սեպտեմբերի 11-ին ու հրապարակել «La Valse à Mille Temps» ձայնասկավառակում[2]։ 1961 թվականին նա ձայնագրել է նաև երգի ֆլամանդերեն տարբերակը՝ «Laat Me Niet Alleen» անվամբ[3]։ Օրիգինալի ձայնագրությունից 13 տարի անց Բրելը թողարկեց մեկ այլ տարբերակ ևս իր «Ne me quitte pas» սկավառակում. վերջինս իր անվանումը հենց երգից էլ ստացել էր։ Այդ ձայնագրությունը կատարվել էր 1972 թվականի հունիսի 20-ին։

«Moi, je t’offrirai des perles de pluies venues de pays où il ne pleut pas» տողերը մեջբերում են Ֆրանց Լիստի «Հունգարական ռապսոդիա № 6»-ի երաժշտական թեման։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ժակ Բրելից այս երգը մեծ հաջողությամբ կատարել են շատ ու շատ երգիչներ ևս. Նինա Սիմոնը, Շիրլի Բեսսին, Ֆրիդա Բոկարան, Թոմ Ջոնսը, Մառլեն Դիտրիխը, Ռադմիլա Կարակլաիչը, Դաստին Սպրինգֆիլդը, Ժյուլի Զենատին, Նիլ Դայմոնդը, Ռեյ Չարլզը, Միրեյ Մատյոն, Ջոնի Հոլիդեյը, Պատրիսիա Կաասը, Շառլ Ազնավուրը, Խուլիո Իգլեսիասը, Դալիդան, Օսկար Բենտոնը, Մարկ Ալմոնդը, Սթինգը[4], Dee Dee Bridgewater-ը, In-Grid-ը, Մադոննան, Սինդի Լաուպերը, Իգի Փոփը և այլք։

Պեդրո Ալմադովարի «Ցանկության օրենք» ֆիլմում երգը հնչում է բրազիլացի երգչուհի Մայսայի կատարմամբ։ 2009 թվականի հոկտեմբերին Billboard 200-ի և UK Albums Chart-ի առաջին հորիզոնականները գրավեց Բարբարա Սթրեյզանդի «Love Is the Answer» սկավառակը, որի մեջ էր ներառված նաև այս երգի անգլերեն տարբերակը։

Երգի թարգմանված տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ISWC-Net
  2. http://www.discogs.com/Jacques-Brel-N-4/master/166990
  3. http://www.discogs.com/Jacques-Brel-Marieke-Laat-Me-Niet-Alleen-Ne-Me-Quitte-Pas/release/1466230
  4. «Sting – Ne Me Quitte Pas – (live)». YouTube. 2008 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]