Mycobacterium africanum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

M. africanum-ը հանդիսանում է Աֆրիկայում տուբերկուլյոզի հիմնական հարուցիչը, որը մորֆոլոգիապես և կուլտիվացման պայմաններով նման է M. bovis-ին։ Նրան տարբերակելը շատ դժվար է՝ շատ լաբորատորիաներում նրան չեն մեկուսացնում, կամ էլ սխալմամբ ընդունում են որպես M. bovis։ Նրա ախտանշանները, ախտահարման համաճարակաբանությունը նման են M. tuberculosis-ի կողմից հարուցվողին։

Միկոբակտերիայի այս տեսակն առավել հաճախ հանդիպում է Արևմտյան Աֆրիկայի երկրներում, որտեղ այն դառնում է թոքերի տուբերկուլյոզի դեպքերի ավելի քան 40 տոկոսի հարուցիչը[1]։

M. africanum-ը ներառված է Mycobacterium tuberculosis համալիրում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. de Jong, B.; Antonio, M.; Gagneux, S. (2010 թ․ սեպտեմբերի 28). «Mycobacterium africanum—Review of an Important Cause of Human Tuberculosis in West Africa». PLOS Neglected Tropical Diseases. 4 (9): e744. doi:10.1371/journal.pntd.0000744. PMC 2946903. PMID 20927191.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. Vasconcellos SE, Huard RC, Niemann S, և այլք: (2010). «Distinct genotypic profiles of the two major clades of Mycobacterium africanum». BMC Infect. Dis. 10: 80. doi:10.1186/1471-2334-10-80. PMC 2859774. PMID 20350321.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поздеев О.К. Медицинская микробиология, Москва, 2010 г, ISBN 978-5-9704-1530-6
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mycobacterium africanum» հոդվածին։