Middle East Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Middle East Airlines
ՕՏՄԱ
ME
ՔԱՄԿ
MEA
Պայմանականչ
CEDAR JET
Հիմնադրվել է1945
Գործունեության սկիզբմայիսի 31, 1945 — այժմ
ԿենտրոններBeirut–Rafic Hariri International Airport?
Չվերթների բոնուսային ծրագրերCedar Miles
ՄիությունSkyTeam
ԻնքնաթիռներAirbus A320, Airbus A320neo, Airbus A330, Handley Page Hermes?, Convair CV-990 Coronado?, De Havilland Comet?, Avro York?, Douglas DC-3, Douglas DC-4?, Boeing 720?, Vickers Viscount 700?, Vickers VC10?, Sud Aviation Caravelle, Junkers Ju 52? և Junkers Ju 52/3m?
ԿարգախոսFrom Lebanon to the World
ԳլխամասԲեյրութ, Լիբանան
ՂեկավարությունՄուհամադ Էլ Հոուտ
mea.com.lb

Middle East Airlines (արաբ․՝ طيران الشرق الأوسط ـ الخطوط الجوية اللبنانية‎‎ Ṭayyarān al-Sharq al-Awsaṭ - al-Khuṭūṭ al-Jawwiyyah al-Libnāniyyah), ազգային ավիափոխադրողն է Լիբանանում, որի գրասենյակը գտնվում է Բեյրութում։ Հիմնված է Բեյրութի միջազգային օդանավակայանում, իրականացնում է միջազգային չվերթներ դեպի Ասիա, Եվրոպա և Աֆրիկա։ 2012 թվականին ավիաընկերությունը դաշինք է կնքել «SkyTeam»-ի հետ[1]։ Բացի այդ, Միջին Արևելքում Middle East Airlines-ը անդամ է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ՕՏՄԱ) և արաբական ավիափոխադրողների կազմակերպության հետ[2]։ 2009 թվականին ավիաընկերության մաքուր եկամուտը կազմել է 100 մլն ԱՄՆ դոլար, ինչն ավիաընկերությանը դարձրել է 18-րդ լավագույն ավիաընկերությունն աշխարհում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերության զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1945 թվականին Սաեբ Սալամի աջակցությամբ, և իրականացրել է իր առաջին թռիչքը 1946 թվականին Բեյրութից Նիկոսիայի մայրաքաղաք Կիպրոս։ Ժամանակի ընթացքում, ավիաընկերության չվերթը բաղկացած էր De Havilland Dragon Rapide ինքնաթիռներից։ Ավիաընկերության այդ ինքնաթիռով սկսեց իրականացնել չվերթներ հետևյալ երկրներում՝ Եգիպտոս, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և այլն։ 1946 թվականին ավիաընկերությունը արտադրեց Douglas DC-3 տիպի ինքնաթիռներ։ 1965 թվականին որոշեցին ավիաընկերության տալ նոր անվանում՝ Middle East Airlines, որը մինչ այժմ պահպանվում է[4][5][6]։

Արաբ-իսրայելական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբ-իսրայելական պատերազմի ընթացքում 1967 թվականին, ավիաընկերությունը ստիպված էր կասեցնել իր բոլոր չվերթները։ 1968 թվականին ավիաընկերությունը դադարել է գոյություն ունենալ։ Սակայն 1969 թվականին American Airlines-ը աջակցում է ավիաընկերությանը, և ընկերությունը վերսկսում է իր բոլոր չվերթները։ Այսպիսով, ավիաընկերությունը 1975 թվականին ձեռք է բերում Boeing 747-200B օդանավը, և իրականացնում է թռիչքներ Լիբանանից դեպի Լոնդոն։

Ավիաընկերությունը վերականգնվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի սկզբին, ընկերությունը սկսել է աստիճանաբար վերադառնալ իր բնականոն շահագործմանը և վերականգնել իր չվերթները։ 1993 թվականին ավիաընկերությունը ձեռք է բերում Airbus A310-300 օդանավը, որը հետագայում փոխարինվել է Airbus A320-ի։ 1977 թվականին ավիաընկերության գործունեությունը դառավ անպիտան։ Ավիաընկերության տարեկան կորուստները կազմել է $ 87 մլն դոլար։ 2005 թվականին ավիաընկերությունը ստացել է եկամուտ՝ 46 մլն դոլար եկամուտ[4]։ 2012 թվականի հունիսի 28-ին Middle East Airlines-ը պաշտոնապես միացել է SkyTeam-ի հետ։ Ավիաընկերությունը պայմանագիր է կնքել 2011 թվականի փետրվարին Air France-ի հետ[1]։

Երթուղային ցանցը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ավիաընկերությունը չվերթներ է իրականացրել հետևյալ երկրներում՝ Հունաստան, Բելգիա, Դանիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Շվեյցարիա, Թուրքիա, Նիգերիա, Գանա, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իրաք, Հորդանան և Եգիպտոս[7]։

Ավիաընկերության համաձայնագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Middle East Airlines-ը պայմանագրեր է կնքել տարբեր ավիաընկերությունների հետ, դրանք են[8]՝

Չվերթը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսին ավիաընկերության միջին տարիքը կազմել է 4.9 տարի, և բաղկացած էր հետևյալ տեսակների ինքնաթիռներից[15]՝։

Ավիաընկերության չվերթը Middle East Airlines
Ինքնաթիռի տեսակը Շահագործված Պատվերված Տեղերի քանակը Նշումներ
J Y Ընդհանուր
Airbus A320-200 11 24 102 126 Ինքնաթիռը դաշինք է կնքել
SkyTeam-ի հետ
Airbus A320neo 0 5 անհայտ
Airbus A321-200 2 31 118 149
Airbus A321neo 0 5 անհայտ
Airbus A330-200 4 44 200 244
Ընդամենը 17 10

Դեպքեր և պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 թվականի հունվարի 6-ին SNCASE Languedoc ինքնաթիռը վթարի է ենթարկվել, այնուհետև ինքնաթիռը այրվել է։ Ինքնաթիռը թռչում էր Բեյրութից Քուվեյթ[16]։
  • 1963 թվականի փետրվարի 3-ին ավիաընկերությունը թռիչքի ժամանակ բախվել է Douglas C-47 Skytrain ինքնաթիռին։ Երկու ինքնաթիռներն էլ վթարի են ենթարկվել Անկարայում։ Բոլորը զոհվել են[17]։
  • 1964 թվականի ապրիլի 17-ին Sud Aviation SE-210 Caravelle III ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինքնաթիռի մեկ շարժիչը դադարել է աշխատելուց և ընկել է Սև ծովում։ Զոհվել է 42 ուղևոր և 7 անձնակազմի անդամները[18]։
  • 1987 թվականի հունվարի 8-ին Boeing 707 օդանավը վթարի է ենթարկվել Բեյրութում, և օդանավը անմիջապես ոչնչացվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Авиакомпания Middle East Airlines присоединилась к альянсу SkyTeam». ATO.ru. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «AACO Member Airlines - Middle East Airlines» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Lebanon's MEA ranks 18th carrier in world in terms of net profits» (անգլերեն). Dailystar.com. 2006 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  4. 4,0 4,1 «MEA - History» (անգլերեն). MEA.com.lb. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Авиакомпания Middle East Airlines». Sspacefly.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Авиакомпания Middle East Airlines (MEA)». Сhartex.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «MEA - Timetable» (PDF) (անգլերեն). MEA.com.lb. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «MEA - Route Map» (անգլերեն). MEA.com.lb. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Аэрофлот - Рейсы код-шеринг». Aeroflot.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Air Canada - Codeshare and interline partners» (անգլերեն). Aircanada.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «About Air France Code-share agreements». Air France. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  12. «ANA - Codeshare partners». ANA.co.jp. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  13. «Qatar Airways - Codeshare Partners». Qatarairways.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Cyprus Airways Middle East Airlines Launch Code-Sharing Cooperation on Beirut Route». Arabaviation.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «MEA - Middle East Airlines Fleet Details and History» (անգլերեն). Planespotters.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «SNCASE SE.161 Languedoc OD-ABU Accident description» (անգլերեն). Aviation-safety.net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Vickers 754D Viscount OD-ADE Accident description» (անգլերեն). Aviation-safety.net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  18. «Sud Aviation SE-210 Caravelle III OD-AEM Accident description» (անգլերեն). Aviation-safety.net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]