Մազդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Mazdaից)
Մազդա
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, հանրային ընկերություն, բրենդ և ավտոարտադրող
Հիմնադրված էհունվարի 30, 1920[1]
ՀիմնադիրJujiro Matsuda?
ՎայրFuchū, Aki district, Հերոսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
ՏնօրենMasamichi Kogai?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Աշխատողների թիվ46 398 մարդ (2016)
Դուստր ընկերություններMazda (United States)?
ՍեփականատերJapan Trustee Services Bank?, Տոյոտա, The Master Trust Bank of Japan? և Sumitomo Mitsui Banking Corporation?
Կայքmazdaarmenia.am
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[2]
Բորսա7261
 Mazda Վիքիպահեստում
Mazda 6

Mazda Motor Corporation (ճապոներեն՝ マツダ株式会社), ճապոնական ավտոշինարարական ընկերություն, որն արտադրում է «Mazda» տեսակի ավտոմեքենաներ։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Հիրոսիմայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին հասարակ ձկնորսի տղան՝ Ջյուջիրո Մացուդան Abemaki շինարարական ընկերության սնանկացած ներդրողների հետ միասին հիմնադրեց «Toyo Cork Kogyo Ltd» ընկերությունը։ 1921 թվականին Մացուդան դարձավ այդ ընկերության տնօրենը։ 1920-ական թվականներին ընկերությունը թողարկեց մի քանի փորձնական մոտոցիկլետներ, որոնք այդպես էլ չմտան շուկա։ Հիմնականում արտադրում էին մեքենաշինական սարքավորումներ։

Տրիցիկլ, Մազդա, 1931

1930 թվականին «Toyo Cork» (Kogyo-խցան հանել էին անվանումից 1927 թվականին) մոտոցիկլներից մեկը հաղթեց մրցարշավում, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց այդ արտադրանքի նկատմամբ։ 1930-ական թվականներին ընկերությունը սկսեց թողարկել տրիցիկլներ՝ հիմնականում ընդօրինակելով օտարերկրյա մոդելները։ 1931 թվականին ընկերության անվանումը փոխվեց և կոչվեց «Մազդա»՝ ի պատիվ զրադաշտական գերագույն աստված Ահուրա Մազդայի, որը համըկնում էր հիմնադրի ազգանվան հետ։ 1932 թվականին սկսվեց տրիցիկլների արտահանում դեպի Չինաստան։ Նմանատիպ մեքենաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդգրկվեցին ճապոնական բանակի կազմում։

1948 թվականին ամերիկյան ռմբակոծությունից վերականգնված «Մազդա» ընկերությունը վերադարձավ 3 ակնանի բեռնատարների արտադրությանը։ 1 տարի անց կոնցեռնի տնօրենների նախագահ դարձավ ընկերության հիմնադրի որդին՝ Տենուջի Մացուդան։

Mazda R360, 1960

1960 թվականին հայտնվեց արտադրության առաջին 4 տեղանոց մեքենան՝ Mazda R360: 1 տարի անց թողարկվեց պիկապ՝ Proceed B-series 1500, իսկ 1962-ին 2 և 4 տեղանոց Carol 360 և Carol 600 սեդանները։ Այս մեքենաների արտահանումը սկսվել է Mazda Familia ունիվերսալից դեպի Նոր Զելանդիա։ Հենց այս մեքենան էլ 2 թափքերի ձևով 1967-ին հայտնվեց եվրոպական շուկայում։ Հենց այս ժամանակ էլ սկսվեց արտադրվել առաջին սերիական ավտոմեքենան՝ Mazda Cosmo Sport-ը։ 1970 թվականին Mazda-ն արդեն թողարկել էր 100.000 մեքենաներ։

1967 թվականին սկսվեց թողարկվել սպորտային Mazda Savanna RX-7-ը։ Այդ ժամանակ ճապոնական այդ ընկերության 25%-ը պատկանում էր Ford Motor ընկերությանը։ Այս 2 կոնցեռների առաջին մասշտաբային համատեղ արտադրանքը եղավ Mazda Bongo-ի 1983-ի թողարկումը։ 1984 թվականին ընկերության պաշտոնական անունը փոխեցին «Mazda Motor Corporation»: 1989 թվականին արդեն առաջին անգամ ցուցադրվեց աշխարհով մեկ հայտնի Mazda MX-5-ի առաջին սերունդը։ 1995 թվականին թողարկվեց նոր մակնիշի հետչբեկ Mazda Demio, և այդ ժամանակ էլ Ford-ը ավելացրեց իր բաժնեմասը, այն հասցնելով 34,4 %-ի։

2007 թվականի տվյալների համաձայն ընկերությունը գործում է 21 երկրներում, իսկ մեքենաների արտահանումը իրականացվում է ավելի քան 120 երկրում։

2010 թվականի օգոստոսի 30-ին Միլանում ներկայացվեց Mazda Shinari,որը դարձավ այդ նախագծի ուղղությունը և մակնիշի նոր դեմքը։ Այս նոր ոճը ստացավ Kodo անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «շարժման ոգի»։

Սեփականատերերը և կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Mazda Motor Corporation-ի ընդհանուր բաժնետերերը 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ 55.462 են, ինչպես նաև 34,4%-ը պատկանում է Ford ընկերությանը։ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո Ford-ը պակասեցրեց իր բաժնեմասը, այն հասցնելով 13%-ի, իսկ արդեն 2010-ին մինչև 3%:Այժմ արդեն (2014 թվականին) նրան է պատկանում միայն 2%-ը։ Տոկիոյի ֆոնդային բորսայի շուկայական կապիտալիզացիան 2006-ի նոյոմբերի 27-ին 9,4 միլիարդ դոլար էր կազմում։

Տնօրենների խորհրդի նախագահը Կաձուխիդե Վատանաբեն է, իսկ իսկ ընկերության նախագահը՝ Հիսակաձու Իմակին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mazda-ի 2 հիմնական արտադրամասերը գտնվում են Ճապոնիայում՝ Հիրոսիմայում և Հոֆուում, ևս 18-ը արտասահմանում։

Արտադրության ծավալը 2010 թվականին կազմում էր 1.307.540 միավոր, որը 32,8%-ով ավելին էր 2009-ի տվյալներից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]