lernu!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Lernu logo.gif
http://www.lernu.net/
Տիպ Լեզուների ուսանում
Սեփականատեր(եր) E@I
Հեղինակ(ներ) E@I
Բացված Դեկտեմբեր 2002

lernu! (կամ lernu.net [1])՝ բազմալեզվանի վեբային անվճար նախագիծ, որի նպատակն է էսպերանտոյի տարածումն ու ուսուցանումը։ Այս անվանումը էսպերանտոյով նշանակում է՝ «սովորի՛»։ Կայքը աշխատեցվում է E@I-ի կողմից՝ միջազգային երիտասարդական Հասարակական կազմակերպություն, որն սկզիբ է առել որպես Էսպերանտոյի Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության աշխատանքային խումբ։

Կայքի պարունակության մեծ մասը կազմված է էսպերանտո ուսանելու տարբեր գործիքներից, որոնց թվում են. վարծություններ, խաղեր, բառարաններ, քերականական ուղեցույցներ, քննական համակարգ և գրքեր, երաժշտություն, ձայնագրված պատմվածքներ և տեսահոլովակներ պարունակող մուլտիմեդիա գրադարան։ Կան նաև հաղորդակցվելու միջոցներ, որոնցից են. ակնթարթային սուրհանդակ (instant messanger), տարբեր թեմաներով քննարկումների ֆորումներ և էսպերանտոյի միջոցառումների մասին նորություններ։ Էսպերանտիստները և էսպերանտո կազմակերպությունները կարող են իրենց միջոցառումները և ծառայությունները գովազդել կայքի էջերին։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կայքը են այցելում ամսական 75 հազարից ավել օգտվողներ։ Այցելուների մեծ մասը գալիս են Եվրոպայից, Հարավարևելյան Ասիայից և Ամերիկաներից։[2]

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]