LTV1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LTV1
«Latvijas Televīzija-1»
Երկիր{{{2}}} Լատվիա Ռիգա
Հեռարձակման գոտի{{{2}}} Լատվիա
Հեռարձակման սկսման թվական1954 նոյեմբերի 6
ՍեփականատերLatvijas Televīzija
🌐ltv1.lv


LTV1, Լատվիայի հեռուստատեսության ազգային հեռուստաալիք։ Հեռարձակումը սկսել է 1954 թվականի նոյեմբերի 6-ին որպես Լատվիական ԽՍՀ հանրապետական հեռուստաստուդիա։ 1991 թվականին, Լատվիայի անկախությունից հետո ստացել է առաջին ազգային հեռուստաալիքի կարգավիճակ։ Հասանելի է Լատվիայի ողջ տարածքում[1]։ 2010 թվականից եթերային հեռարձակումը իրականացվում է միայն թվային ֆորմատով։ Իրենից ներկայացնում է ընդհանուր ֆորմատի հեռուստաալիք, ներկայացվում են լրատվական, վերլուծական, զվարճալի, մանկական, ուսուցողական, երաժշտական, մշակութային, կրոնական հաղորդումներ, թոկ-շոուներ, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոնի ֆիլմեր, սեփական արտադրության և արտասահմանյան հեռուստասերիալներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

LTV7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լատվիայի հեռուստատեսության հեռարձակման ցանցի քարտեզ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]