Լատվիայի անկախ հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է LNTից)
LNT
Latvijas Neatkarīgā Televīzija
Երկիր{{{2}}} Լատվիա
Ռիգա
Հեռարձակման գոտի{{{2}}} Լատվիա
Հեռարձակման լեզուիսպաներեն
Հեռարձակման սկսման թվական1996
Փոխարինվել էPicca TV, NTV5
ՀիմնադիրԱնդրեյս Էկիս
ՍեփականատերModern Times Group
🌐lnt.lv


Լատվիայի անկախ հեռուստատեսություն (լատիշերեն` Latvijas Neatkarīgā Televīzija, LNT), Լատվիական հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1996 թվականին նույն հաճախականությամբ հեռարձակվող երկու հեռուստաալիքների` Picca TV (առավոտյան ժամերին) և լրատվական NTV5 հեռուստաալիքների միավորմամբ։ Լատվիայի առաջին մասնավոր հեռուստաալիքն է, որը ստացել է համազգայինի կարգավիճակ[1]։ 2003 թվականին լեհական Polsat մեդիահոլգինգը ձեռք բերեց հեռուստաալիքի բաժնետոմբսերի 60%-ը։ 2007 թվականի մայիսի 18-ից LNT հեռուստաընկերությունը պատկանում է Ռուփերտ Մերդոքի News Corporation կոնգլոմերատին[2], սակայն 2010 թվականի գարնանը հեռուստաընկերությունը (TV5 Riga հեռուստաալիքի հետ միասին) գնվում է հեռուստաալիքի հիմնադիր Անդրեյս Էկիսին պատկանող «Neatkarīgie nacionālie mediji» ընկերության կողմից[3]։ 2012 թվականի սկզբին «Neatkarīgie nacionālie mediji» ընկերությունը վաճառվել է շվեդական «Modern Times Group» մեդիաընկերությանը։

Հեռուստաալիքը ունի ընդհանուր ուղղվածություն, եթերացանկը կազմված է լրատվական և զվարճալի հաղորդումներից։ Վերջին տարիների ընթացքում հանդիսանում է Լատվիայի հեռուստաշուկայի առաջնորդը, հեռուստաալիքի բաժինը 2011 թվականին կազմել է 13.3%[4][5]:

Եթերի զգալի մասը հեռուստաընկերությունը հատկացնում է լրատվական հաղորդումներին։ Ըստ TNS Latvia վիճակագրությանը, հեռուստաալիքի լուրերը զբաղեցնում են բարձրագույն ցուցանիշները և ունեն ստաբիլ ռեյթինգ[6]։ Հեռուստաալիքին պատկանում է ամենաժամանակակից լրատվական ստուդիաներից մեկը Եվրոպայում[7]։

2003 թվականին հեռուստաընկերությունը հիմնեց LNT+ կաբելային հեռուստաալիքը, որտեղ ցուցադրվում էին LNT-ի հիմնական հաղորդումները՝ ռուսերեն թարգմանությամբ, բայց արդեն 2004 թ. մարտի 30-ին ընկերությունը հրաժարվեց այդ նախագծից[8]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]