Knights of Honor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Knights of Honor
ՄշակողCreative Assembly Sofia
ՀրատարակիչSunflowers Interactive Entertainment Software
ԴիստրիբյուտորSteam
Միջերեսի լեզուանգլերեն[1]
ԿոմպոզիտորԲորիսլավ Սլավով
ՀաջորդKnights of Honor 2: Sovereign?
Թողարկման թվականապրիլի 20, 2005
ՊլատֆորմներWindows
Վերջին տարբերակ1.05 (հունվարի 26, 2007)
Ժանրստրատեգիական խաղ իրական ժամանակում
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ[1]
PEGIPEGI 12
USKUSK 12
ԿրիչCD և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար և մկնիկ

«Knights of Honor» (թարգմ՝ «Պատվո ասպետներ»), իրական ժամանակի ստրատեգիական համակարգչային խաղ։ Ստեղծվել է Բուլղարական «Black Sea Studios» ընկերության կողմից։ Խաղի հետաքիքիր կողմերից այն է, որ մի շարք պետությունների թվում կա նաև Հայաստանը բոլոր նախընտրական փուլերի համար։

Նախընտրական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը բաժանվում է 3 ժամանակահատվածի ` Վաղ, միջին և ուշ Ք.Հ.։ Վաղ ժամանակահատվածը 1000 թ., միջին ժամանակահատվածը 1200 թ. և ուշ ժամանակահատվածը 1300 թ.։ Խաղացողը պետ է ընտիր այս ժամանակահատվածնեից որևէ մեկը, իր նախընտրած թագավորությունը, պետությունը, և ամեն մի պետություն ըստ իր աշխարհագրական տեղակայման ունի առավելություններ, թերություններ։ Պետությունները ձգվում են Եվրոպայից ընդգրկելով Աֆրիկա մայրցամաքի հյուսիսային հատվածը և ավարտվում ներկայիս Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի արևմնտայն հատվածի, և Իրանի Իսլամանկան Հանրապետության հյուսիս արևելյան հատվածով։ Նախընտրական փուլում դուք կարողեք ընտերլ նաև խաղի բարդությունը հեշտ, միջին և դժվար աստիճաններից որևէ մկեը։

Նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի նպատակը, ինչպես մնացած ստրատեգիական խաղերը ասյտեղ նույնպես պետք է գրավել մնացած պետությունները։ Խաղի ընթացքում, որքան շատ պետություններ գրավեք և այնտեղ հաստատեք ձեր թագավորության, պետության պետական հավատքը այնքան քիչ հավանակոնություն կա, որ ձեր զորավարները կաբստամբեն ձեր դեմ, նույնիսկ ռազմական գործողություններ իրականացնեն ձեր, որևէ քաղաքի ամրոցի վրա։ Պահպանելով պետության ներքին հանգիստը դուք Եվրոպայում հնարավորություն ունեք դառնալու «արքաից արքա», դրա համար, որքան հնարավոր է պետք է մոտենալ Եվրոպային։

Խաղային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրելով պետությունը դուք ունենում եք ամրոց կամ ամրոցներ կախված պետության մեծությունից, սեղմելով ամրոցի վրա դուք կարող եք վարձել զինվորների, հետախույզների, հոգևոր առաջնորդի, զորահարամանատարների և այլն, սկայան նրանց թիվը անվերջ չե, ընդամենը ինն է, այդ իսկ պատճառով պետք է խելամիտ ընտրություն կատարել

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հետախույզ – նա կամ նրանք ներդրվում են այլ պետության կառավարման մեջ, և կատարում են ձեր հրահանգները՝ կարող են ապստամբություն, խռովություն բարձրացնել, սպանել որևէ մեկին՝ արքային կամ արքայազնին։ Սակայն նրանք հնարավոր է, որ բացահայտվեն և մատնեն ձեզ այդ ժամանակ ձեր վարկանիշը ընկնում է։
  • Զորահրամանատարներ – նրանք ձեր պետության հիմանական ռազմավարական օղակն են, եթե նրանց պահանջները հանգիստ, պարեն չբավարարի նրանք կապստամբեն ձեր դեմ
  • Ճարտարապետ – հնարավորություն է տալիս արագացնել շինարարական աշխատանքները
  • Արքայազն – նա կարող է լինել և որպես զուտ թագաժառանգ, և որպես զորահրամանատար բայց այս դեպքում նա կարող է զոհվել մարտի ժամանակ և եթե արքունիքում այլ թագաժառանգ չի լինում, պետության ղեկավար ընտրում եք դուք այլ ընտանիքից այլ զորահարամանատարներից
  • Թագուհի – Նա զուտ ժառանգներ պարգևելու համար է, չի կարող գահակալել
  • Արքա – Նա պետության ղեկավարն է, և բոլոր առևտրային, ռազմավարական դաշինքները կնքվում են նրա անունից
  • Նախարարներ – Նրանք տարբեր են, օրինակ առևտրի նախարար նրա գործն է իրականցանել առևտրային կապեր, ձեզ տեղեկացնել նոր ձեռք բերված կամ չեղյալ հայտարարված պայմանագրերի մասին։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը պահելու համար պետք են՝

  • Հարկեր՝ նվազ հարկեր, միջին հարկեր, ռազմական հարկեր որքան հարկերը շատ այդքան դժգոհությունը մեծ
  • Նվիրատվություններ սեփական քաղաքներից և վասալներից եթե այդպիսիք կան
  • Առևտրային հարաբերություններ՝ սրանց միջոցով է ձեռք բերվում հնարավորություն գնել «հանքեր»

Հանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնածո և էկզոիկ հանքանյութեր սրանք առևտրի հիմնական բաղադրիչներն են
  • Ոսկի – Առևտրի, վարձման, շինարարության, գնման, հարստության, ապահովվածության «երաշխիք»
  • Գրեքր – Որքան շատ է գրքերի քանակը այդքան ազգերը հնազանդ են և զարգացած
  • Հավատնանքեր – որքան շատ են հոգևոր կենտրոնները այնքան, ավելի մեծ է զորքի հաղթանակի հավանականությունը

Քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս քարտեզի օգնությամբ դուք կարող եք, ստանալ տեղեկատվություն պետությունների տարածքային կորուստների, ձեռքբերումների մասին, և հատուկ կոճակների օգնությամբ դուք կարող եք տեսնել քարտեզի վրա տեղի ունեցող այլ իրադարձություններ։ Եթե պետության վրա ցույց է տալիս կրակ նշանակում է տվյալ մասում ապստամբություն է, իսկ գծավորությունը ցույց է տալիս, որ տվյալ պետությունը այլ պետության վասալն է։

Ռազմական քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրա օգնությամբ դուք կարող եք տեղեկանալ, թե տվյալ տարածքում ինչ զորատեսակ կարող եք վարձել

  • Կանաչ - շինությունները բավարարում են վարձման համար
  • Բաց գույն - այդ տարածքում հնարավոր չէ կառուցել կառույց վարձման համար
  • Գծավորություն - այդ տարածքում հնարավոր է կառուցել կառույց վարձման համար
Կրոնական քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույց է տալիս տվյալ տարածքը թե ինչ կրոնի է դավանում, և եթե մի պետության մեջ տարբեր կրոնանակ ուղղություններ են՝ հավանականությունը մեծ է, որ կբարձրանա ապստամբություն, դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հոգևոր առաջնորդին հրահանգել տվյալ տարածքներում իրականացնել հոգևոր բարեփոպումներ, սեղմելով համապատասխաղն կոճակները

  • Կապույտ - Կաթոլիկ տարածքներ
  • Մոխրագույն - Պապից անկախ Կաթոլիկ տարածքներ
  • Վարդագույն - Ուղղափառ պետության եկեղեցիներ որոնք ենթարկվում են Կոստանդնուպոլիսին
  • Մուգ կարմիր - Կոստանդնուպոլիսից անկախ Ուղղափառ եկեղցիներ
  • Կանաչ - Մուսուլմաններ
  • Նարնջագույն - Հեթանոսներ
Արտաքին քաղաքականության քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք ցույց են տալիս թե պետությունները ինչ հարաբերությունների մեջ են՝ պատերազմ, խաղաղություն, հարաբերական պատերազմ, ընտանեկան մերձ կապեր և այլն։

  • Խաչված սրեր - Պատերազմ
  • Աղավնի - Խաղաղություն
  • Մետաղադրամներ – Առևտրային պայմանագիր
  • Սրեր ուղղված մեկ ուղղությամբ – Համաձայնագիր չհարձակվելու մասին
  • Մանդատ – Միություն

Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպելով օտար զորքերին, կամ ամրոցը պաշարելիս դուք հնարավորություն ունեք ընտրելու մարտի ձևը՝ ինքնակառավորվող մարտեր, կառավարվող մարտեր, փախուստ

Ինքնակառավորվող մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրելով ձեր առջև հայտնվում է վահանակ որի վրա պատկերված են հակամարտող կողմերը։

Կառավորվող մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձևը կառավարվում է ձեր կողմից, առավելությունը այն է, որ սակավաթիվ զորքերով հնարավոր է սպանել հակառակորդի զորավարին և հաղթանակ տանել, զորատեսակների մարտակարգերը որոշվում են ձեր կողմից, որքան հնարամիտ լինեք այնքան բարձր է ձեր հաղթելու հավանականությունը

Փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա օգտագործվում է եթե չեք ցանկանում մարտի բռնվել թշնամու հետ, այս դեպքում զորքերը փախչում են։

Խաչակրաց արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ձեր ընտրած ժամանակահատվածում կա Հռոմի Պապը, ապա նա գլուխ բարձրացնելով սրբազան պատերազմ է հայտարարում նրանց ովքեր կաթոլիկ չեն, և նրան ենթարկվող պետույթունները միանում են դրան։

Խռովություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տարածքներում բողոքներ ձեր կառավարությանը, և եթե միջոցներ չձեռնարկել՝ շատ հնարավոր է զինված ապստամբույթան վերածվի

Ապստամբույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում կատարում են զորահրամանատարները, իրենց պարեն և հանգիստ չապահովելու պատճառով

Խաղի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Բորիս Սոլովյով

  • Knights of Honor
  • Where my Heart is
  • Bard’s Tale
  • Castle Dance
  • Desert Flavours
  • The Die is Cast!
  • Dove in the Sky
  • Echo in Eternity
  • First Battle
  • Handful of Sorrow
  • Knight’s Fall
  • Crusade
  • Last Fortress
  • Lost Battle
  • March of Honor
  • Sword & Faith
  • Vulture’s Lair

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Steam — 2003.