It's My Birthday

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«It's My Birthday»
Will.i.am-ի և Քոդի Ուայզի սինգլը
Թողարկված Մայիսի 27, 2014
Ֆորմատ Թվային ներբեռնում
Ժանր Հիփ հոփ, էլեկտրոփոփ
Տևողություն 4:14
Լեյբլ Interscope Records
Պրոդյուսեր Will.i.am, DJ Ammo
Երգի հեղինակներ Will.i.am, Ալլահ Ռախա Ռահման, Քեյթ Հարիս, Քոդի Ուայզ

«It's My Birthday» (Դա իմ ծնունդն է), ամերիկացի ռեփեր Will.i.am-ի երգն է համագործակցությամբ ամերիկացի երգիչ Քոդի Ուայզի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի մայիսի 27-ին Interscope Records լեյբլի կողմից։

Նախապատմություն[խմբագրել]

Երգի պրեմիերայից հետո համացանցում եղել են որոշ խոսակցություններ կապված գրագողության հետ, քանի որ երգի Քոդի Ուայզի մասում մի փոքրիկ հատված է օգտագործվել հնդկացի երաժիշտ Ալլահ Ռախա Ռահմանի «Urvasi Urvasi» երգից, որը եղել է 1994 թվականի թամիլական «Կադհալան» ֆիլմի սաունդթրեքերից մեկը։ Սակայն երգի այդ հատվածը օգտագործելու առաջարկը Will.i.am-ը ստացել է Ալլահ Ռախա Ռահմանից, ով նաև «It's My Birthday» երգի հեղինակներից մեկն է։

Երգի անվանումը ի սկզբանե նախատեսված էր որ պետք է կոչվի «Birthday», սակայն շփոթությունից խուսափելու նպատակով այն այնուհետև փոխվեց «It's My Birthday», քանի որ նույն ժամանակահատվածում ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին թողարկել էր իր «Birthday» սինգլը «Prism» ալբոմից։[1]

Տեսահոլովակ[խմբագրել]

2014 թվականի մայիսի 25-ին երգի տեսահոլովակը ներբեռնվեց Will.i.am-ի Vevo էջում։

Թողարկման պատմություն[խմբագրել]

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[2][3] Մայիսի 29, 2014 Թվային ներբեռնում Interscope Records
Հունիսի 24, 2014 Rhythmic contemporary
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա[4] Հուլիսի 6, 2014 Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]