It's Hard out Here for a Pimp

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
«It's Hard out Here for a Pimp»
Three 6 Mafiaի երգը Hustle & Flow Soundtrack ալբոմից
Թողարկված 2005
Ժանր Հիփ հոփ
Տևողություն 2:49
Լեյբլ Atlantic Records, Grand Hustle
Երգի հեղինակ(ներ) Ջուսի Ջեյ, DJ Փոլ, Ֆրայզեր Բոյ
Պրոդյուսեր(ներ) Ջուսի Ջեյ, DJ Փոլ

«It's Hard out Here for a Pimp», ամերիկյան Three 6 Mafia հիփ հոփ խմբի երգն է, որը եղել է «Hustle & Flow» (2005) ֆիլմի սաունդթրեքերից մեկը։ Երգի հիմնական մասը գրվել է խմբի անդամներ՝ Ջուսի Ջեյի և DJ Փոլի կողմից, սակայն որոշ մասեր գրվել է նաև ռեփեր Ֆրայզեր Բոյի կողմից։

Օսկարի 78-րդ մրցանակաբաշխություն[խմբագրել]

2006 թվականի մարտին, խումբը երգը կատարել է Օսկարի 78-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, որտեղ նաև արժանացել է «Լավագույն օրիգինալ երգ» մրցանակին։[1] Three 6 Mafia-ն դառնում է առաջին հիփ հոփ խումբը որը հաղթում է այդ անվանակարգում, և առաջին հիփ հոփ կատարողը որը երաժշտական ելույթ է ունեցել այդ մրցանակաբաշխության բեմում։ «It's Hard out Here for a Pimp» դարձել է երկրորդ հիփ հոփ ժանրի երգը որը ստացել է Օսկար (առաջինը հիփ հոփ երգը որը ստացել է այդ մրցանակը եղել է Էմինեմի «Lose Yourself» կատարումը 2002 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Popkin, Helen A.S. (March 5, 2006). 'It’s Hard Out Here' for a good Oscar song. MSNBC. Accessed April 12, 2008.