I Ask You Ladies and Gentlemen
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«I Ask You Ladies and Gentlemen» («Ձեզ եմ Դիմում, Տիկիններ և Պարոններ»)` անգլալեզու ինքնակենսագրական գեղարվեստական վեպ Լևոն Սյուրմելյանի հեղինակությամբ։ Այն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1945 թ. E. P. Dutton հրատարակչության կողմից ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Այս առաջին հրատարակության նախերգանքը գրված է Վիլյամ Սարոյանի կողմից, որում Սարոյանը գիրքն անվանում է ամենագեղեցիկ և ամենահուզիչ պատմություններից մեկը, որն ինքը երբևիցե կարդացել է։
Գրքում Սյուրմելյանը պատմում է 20րդ դարի սկզբում Օսմանյան Կայսրության տարածքում գտնվող Տրաբզոնում իր անցակցրած մանկության մասին։ Այս անձնական պատմության հետ մեկտեղ, նաև նկարագրվում են 1915 թ. Հայոց Ցեղասպանության իրական դեպքերը տասնամյա Զավենի աչքերով։