ILOVEYOU

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ILOVEYOU, նաև հայտնի որպես LoveLetter, համակարգչային վիրուս ծրագիր, գրված VBScript ծրագրի միջոցով, որը 2000 թվականին ակտիվացվել է և վարակել է Windows օպերացիոն համակարգչով աշխատող միլիոնավոր համակարգիչներ։

Վիրուսը տարածվել է էլեկտրոնային փոստի միջոցով 2000 թվականի մայիսի 3-ին Ֆիլիպիններից, պարունակելով նամակ «ILoveYou» տեքստով, իսկ նամակին կցված է եղել «LOVE-LETTER-FOR-YOU.TXT.vbs» սկրիպտը, որտեղ «.vbs» ընդլայնումը թաքնված է եղել, և այն բեռնողներին թվացել միայն .txt ընդլայնում ունեցող ֆայլ։ Մոտավոր հաշվարկներով վիրուսը վարակել է 3 միլիոն համակարգիչ ամբողջ աշխարհում[1], իսկ նրա հասցրած վնասը համաշխարհային էկոնոմիկային կազմել է 5-8 միլիարդ դոլար[2]։

Վիրուսը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վնաս պատճառած վիրուսային ծրագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել]