IBM PC DOS
IBM PC DOS-ը (lրիվ անունը` IBM անհատական համակարգչի դիսկի օպերացիոն համակարգ) DOS համակարգ է IBM անհատական համակարգչի համար, որը արտադրվել և վաճառվել է IBM-ի կողմից 1980-ից 2000 թթ.: IBM-ի դեպքում DOS INT 21h ֆունկցիան վերադարձնում է օօհ կոդը FFh-ի փոխարեն, ինչպես դա լինում է Microsoft-ի դեպքում: Սա հարմար է DOS 7-ի համար, քանի որ PC DOS 7-ը չի պաշտպանում MS DOS 7 –ում ներկայացված բազմաթիվ հատկանիշները, և հակառակը: Օրինակ` MS DOS 7 չի պաշտխանում REXX-ը, իսկ PC DOS 7-ը` FAT32-ը:
Պամությունը IBM-ի աշխատանքային խումբը, որը հավաքվել էր ստեղծելու անհատական համակարգիչը, որոշեց, որ մեքենայի ամենակարևոր բաղկացուցիչները, ներառյալ օպերացիոն համակարգը, պետք է գնվեն դրսի վաճառողներից: Ընկերության ավանդույթներից այս կտրուկ շեղումը այն առանցքային որոշումն էր, որը IBM անհատական համակարգիչը դարձրեց արտադրական ստանդարտ: Բայց դա արվել է անհրաժեշտությունից ելնելով` ժամանակ խնայելու համար: Որպես օպերացիոն համակարգ ընտրվեց Microsoft-ը: IBM-ը ցանկանում էր, որ Microsoft-ը պահպանի իր արտադրած ցանկացած ծրագրի սեփականության իրավունքը, և չէր ցանկանում անել որևէ բան Microsoft-ին օգնելու համար, բացի հեռվից առաջարկություններ անելուց: Ըստ աշխատանքային խմբի անդամ Ջեք Սեմսի, պատճառները ներքին էին: «Մենք սարսափելի խնդիր ունեինք կապված դատական հայցերի հետ, որով մարդիկ պնդում էին, որ մենք գողացել ենք իրենց ապրանքը: Մեզ վրա կարող էր սարսափելի թանկ նստել, եթե մեր ծրագրավորողները նայեին այն կոդերը, որոնք պատկանում էին մեկ ուրիշին, քանի որ նրանք վերադառնալու էին և ասեին, որ մենք դրանք գողացել ենք, և դրանով ենք աշխատել ամբողջ գումարը: Մենք այս հարցով բազմաթիվ դատական հայցեր էնք տանուլ տվել, և մենք չէինք ուզում ունենալ մի արտադրանք, որը ուրիշինն էր, բայց որի վրա աշխատել էին IBM-ի մարդիկ: Մենք ուզում էինք Microsoft-ն այն պայմանով, որ այն լիներ իրենց արտադրանքը:» Առաջին անգամ IBM-ը կապնվեց Microsoft-յի հետ, որպեսզի նայի ընկերությունը 1980 թ. հուլիսին: Բանակցությունները շարունակվեցին հետագա ամիսներին, իսկ փաստաթղթերը պաշտոնապես ստորագրվեցին Նոյեմբերի սկզբին:
Տարբերակները
PC DOS 1.x
Microsoft-ը սկզբում լիցենզավորեց, ապա գնեց 86-DOS-ը Seattle Computer Products (SCP)-ից, որը համապատասխանեցվել էր IBM PC-ի համար Microsoft-ի աշխատակից Բոբ օ’Ռեարի կողմից SCP (հետագայում Microsoft)-ի աշխատակից Թիմ Պատերսոնի աջակցությամբ: 1981-ի փետրվարին Օ’Ռեարը 86-DOS-ը աշխատացրեց նախատիպային անհատական համակարգչի վրա: 86-DOS պետք է վերապոխվեր 8 դյույմանոց ճկուն մագնիսական սկավառակից 5.25 դյույմանոցի և ինտեգրվեր BIOS-ի հետ, որը Microsoft-ը IBM-ին օգնում էև գրել: IBM-ում պահանջներ գրողներն ավելի մեծ թիվ էին կազմում, քան Microsoft-ում կոդ գրողները: Երբեմն Օ’Ռեարը ճնշվում էր մարդկանց այն մեծ քանակությունից, որոնց հետ ստիպված էր լինում գործ ունենալ ESD (Entry Systems Division)-ի գործարանում Բոկա Ռատոնում: 86-DOS-ը վերանվանվեց IBM PC DOS 1.0, երբ այն թողարկվեց 1981 թ.-ի օգոստոսին IBM անհատական համակարգչի հետ միասին: 1981-ի վերջին Պատերսոնը շարունակում էր աշխատել կատարելագործված տարբերակի վրա, որը կոչվում էր PC DOS 1.1: Այն թույլ էր տալիս տվյալները գրել դիսկետի երկու կողմերում, այսպիսով կրկնապատկելով IBM մեքենայի հնարավորությունները: Աշխատանքներն ավարտվեցին 1982 թ.-ի մարտին:
PC DOS 2.x
Հետագայում Microsoft-ի ծրագրավորողները (նախնական շրջանում Փոլ Ալենը, Մարկ Զբիկովսկին և Ահարոն Ռեյնոլդսը) սկսեցին աշխատել PC DOS 2.0-ի վրա, որը IBM PC/XT-ի հաջորդ վարկածն էր և առաջին անհատական համակարգիչն էր, որը թույլ էր տալիս տվյալները պահել կոշտ սկավառակի վրա: Լինելով ավելի բարդ ծրագիր, քան 1.0-ն էր, այն բաղկացած էր ասսեմբլեր լեզվի կոդի 20 000 տողից: Համեմատության համար ասենք, որ առաջին վարկածը պարունակում էր 4 000 տող: Դրա մասին պաշտոնապես հայտարարվեց 1983-ի մարտին: IBM PCjr-ը թողարկվեց 1984-ի մարտին:
PC DOS 3.x
1984-ի օգոստոսին IBM-ը ներկայացրեց IBM PC/AT-ը` համակարգիչ, որը կառուցվել էր Intel 80286-ի պրոցեսսորի հիման վրա: Այն աշխատում էր PC DOS 3.0-ով, որը պաշտպանում էր ավելի մեծ կոշտ սկավառակներ և ավելի մեծ խտությամբ դիսկետներ (1.2 MB): PC DOS 3.1-y պաշտպանում էր IBM-ի ցանցային ադապտեր քարտը IBM անհատական համակարգչի ցանցում: PC DOS 3.2-ը պաշտպանում էր կրկնակի խտությամբ 3,5 դյույմանոց 720կբ սկավառակները, ինչպես նաև IBM PC Convertible-ն, որը 1986-ին թողարկված IBM-ի առաջին համակարգիչն էր, որն օգտագործում էր 3.5 դյույմանոց ճկուն մագնիսական սկավառակներ:
1985-ի հունիսին IBM-ն ու Microsoft-ը ստորագրեցին Միասնական զարգացման համաձայնագիրը, որով համաձայնվում էին միասին օգտվել DOS կոդից և ստեղծել նոր օպերացիոն համակարգ, որն այն ժամանակ հայտնի էր որպես Advanced DOS: 1987-ի ապրիլին հայտարարվեց OS/2-ի մասին, որը պայմանագրի շրջանակներում արտադրված առաջին ապրանքն էր: Միևնույն ժամանակ IBM-ը թողարկեց անհատական համակարգիչների հաջորդ սերունդը` IBM Personal System/2-ը: PC DOS 3.3-ը, որը թողարկվեց PS/2-ի հետ միասին, պաշտպանում էր 3.5 դյույմանոց 1.44 մբ ճկուն մագնիսական սկավառակները, որոնք IBM-ը ներկայացրեց իր 80286-ի և ավելի բարձր հիմքի վրա գործող PS/2 մոդելներում: DOS 3.2-ից դեպի 3.3 կատարելագործված տարբերակը լիովին գրվել էր IBM-ի կողմից, առանց ոչ մի աջակցության Microsoft-ի կողմից, որն աշխատում էր Advanced DOS 1.0-ի վրա:
PC DOS 4.x
1988-ի հուլիին թողարկված PC DOS 4.0-ն անհաջող DOS էր, որը ի հայտ եկավ IBM-թեստավորման գաղափարների արդյունքում զարգացման փուլում գտնվող DOS 5-ի համար, որն հետագայում դարձավ OS/2:
PC DOS 5
Digital Research-ը թողարկեց մանրածախ DOS 5.0-ը, որը հանկարծակիի բերեց Microsoft-ին, բայց vaporware-ի և շտապ կոդավորումը թույլ տվեցին Microsoft-ին խուսափելու մրցակցությունից: Այս DOS-ը նաև վերջին DOS-ն էր, որի կոդը IBM-ն ու Microsoft-ը կիսեցին և այն DOS-ը, որն ինտեգրվեց OS/2 2.0-ի, իսկ հետագայում Windows NT-ի վիրտուալ DOS մեքենայի մեջ: i386-ի համար նախատեսված այս օպերացիոն համակարգերում DOS-ը երբեք սրանից առաջ չանցավ: Պառակտման պայմանների համաձայն, IBM-ին թույլատրվեց պահպանել իր սեփական DOS-ը: Նրանց թույլ տվեցին պահպանել նաև Win-OS/2-ը, որը գործնականում OS/2-ի համար նախատեսված Windows 3.10 էր: Microsoft-ի OEM դիսկետները անվանվեցին MS-DOS և Additional Tools, այսինքն 2 տարբեր ապրանքներ: IBM-ը թողարկեց իր սեփական DOS-ը նոր հրատարակությամբ և մի շարք սպասարկող ծրագրերով, որոնք հանդիսանում էին PC-Tools-ի ռեզերվային տարբերակները: Microsoft-ի գործիքները Norton- գործիքներն էին` սահմանափակ հնարավորություններով:
PC DOS 6.1
Մինչև 1993-ը PC DOS-ը մնաց MS-DOS-ի վերանվանված տարբերակը: IBM-ի ու Microsoft-ի ճանապարհները բաժանվեցին: MS-DOS 6-ը թողարկվեց մարտին, իսկ առանձին ստեղծված PC DOS 6.1-ը` հունիսին: QBasic-ից հրաժարվեցն, սիկ MS-DOS Editor-ը փոխարինվեց E-ով:
PC DOS 6.3
PC DOS 6.3-ը թողարկվեց դեկտեմբերին: PC DOS 6.30-ը նույնպես օգտագործվում էր PowerPC-ի համար նախատեսված OS/2-ում: Առաջին պառակտումը հետևեց DOS 6.30-ին: Նշվում է, որ 6.30-ն ունի նույն կատարելագործումները, ինչ 6.22-ն ու Windows 3.11-ը, նախընտրելի OS սերվերը OS/2-ը փոխարինվեց Windows NT-ով:
PC DOS 7.0
PC DOS 7.0-ը թողարկվեց 1994-ի նոյեմբերին: Ավելացվեց REXX ծրագրավորման լեզուն, ինչպես նաև նոր ֆորմատի ճկուն սկավառակի` XDF-ի ապահովումը, որը ստանդարտ 1,44 մբ ճկուն սկավառակի հնարավորություններն ընդլայնեց մինչև 1,86 մբ: IBM's DOS 7.0, որը վերջինն էր, որ թողարկվեց Boca Raton-ի փակվելուց առաջ, պարունակում էր ավելի շատ SAA հատկանիշներ, ինչպիսիք են REXX, IPF և unpack2-ը: Միևնույն ժամանակ ջնջվեցին սխալ DOS տարբերակները սպասարկող ծրագրերի մեծ մասից, բայց ոչ բոլորից:
PC DOS 2000
Թողարկված վերջին մանրածախ տարբերակը PC DOS 2000-ն էր, որը վաճառքի հանվեց 1998-ին: PC DOS 2000-ը գործնականում 7.0-ի և Y2K-ի ինտեգրված տարբերակն էր:
PC DOS 7.10
2003-ից գոյություն ունի նաև PC DOS-ի DOS LBA/FAT32 ներառող ՕԵՄ տարբերակը, որը հայտնի է որպես IBM PC DOS 7.10: Այն չպետք է խառնել OEM DR-DOS 7.04-ի և ավելի բարձր տարբերակների հետ:
Բովանդակություն |
[խմբագրել] See also
[խմբագրել] References
[խմբագրել] Further reading
- IBM Corporation and Microsoft, Inc. DOS 3.30: User's Guide. IBM Corporation, 1987. Part number 80X0933.
- IBM Corporation and Microsoft, Inc. DOS 3.30: Reference (Abridged). IBM Corporation, 1987. Part number 94X9575.
- IBM Corporation. Getting Started with Disk Operating System Version 4.00. IBM Corporation, 1988. Part number 15F1370.
- IBM Corporation. Using Disk Operating System Version 4.00. IBM Corporation, 1988. Part number 15F1371.
- IBM Corporation. IBM Disk Operating System Version 5.0. User Guide and Reference. IBM Corporation, 1991. Part number 07G4584.
- IBM Corporation. PC DOS 7 User's Guide. IBM, 1995.
- IBM Redbooks. PC DOS 7 Technical Update. IBM, 1995. ISBN 0-7384-0677-5.
- IBM Corporation. IBM PC DOS and Microsoft Windows User's Guide. Indianapolis, IN: Que Corporation, 1995. ISBN 0-7897-0276-2.
[խմբագրել] External links
- ftp://ftp.boulder.ibm.com/software/dos/ PC DOS 2000 (Chinese Edition), freely available for download from IBM
- IBM ServerGuide Scripting toolkit - its DOS Edition contains PC DOS 7.1 (June 2005) with LBA and FAT32 support