Guns N' Roses

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Guns N' Roses

Guns N' Roses խումբը 2012 թվականին
Հիմնական տվյալներ
Երկիր Լաֆեյտալ, Անգլիա
Ժանրեր Ռոք, Ծանր ռոք, Փանկ, Բլյուզ
Գործունեություն 1985- մեր օրեր
Լեյբլ Uzi Suicide
Geffen Records
Universal Music Group
Կայք www.gunsnroses.com
Անդամներ
Էքսլ Ռոուզ, Դիզզի Ռիդ, DJ Աշբա, Ռոն Բամֆլֆուտ, Թոմի Սթինսոն, Քրիս Փիթման, Ռիչարդ Ֆորտուս, Ֆրանկ Ֆերրեր -->

Գանս Ն' Րոզիս(Guns N’ Roses), ամերիկյան ռոք խումբը համաշխարհային ճանաչման է արժանացել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին։ 1985 թվականի մարտին վոկալիստ Էկսլ Ռոուզը և կիթառահար Թրեյսի Գանզը ստեղծում են խումբ, այն անվանելով իրենց անուններով Guns N’ Roses։ Խմբի մնացած անդամները պարբերաբար փոխվել են, սակայն Guns N’ Roses – ի դասական կազմը ունի հետևյալ տեսքը` Էկսլ Ռոուզը – վոկալ, Սլեշ – սոլո կիթառ, Իզզի Ստրեդլին- ռիթմ կիթառ, Դաֆֆ Մակկագան – բաս կիթառ և Ստիվեն Ադլեր – հարվածային գործիքներ։

Խմբի ստեղծումը[խմբագրել]

1980-ական թվականների սկզբին վոկալիստ Էքսլ Ռոուզը և նրա դպրոցական ընկեր կիթառիստ Իզզի Ստրեդլին գալիս են Լոս Անջելես Լաֆեյտա քաղաքից: Էքսլը մտավ մի քանի խումբ, ներառյալ Hollywood Rose խումբը, որտեղ նրա հետ նվագում էր Իզզին, նաև L.A. Guns խումբը, որի անդամն է եղել կիթառիս Թրեյսի Գանզը: 1985 թվականի մարտին Գանզը և Ռոուզը ստեղծեցին Guns N' Roses խումբը, Իզզի Ստրեդլինը՝ Hollywood Rose խմբից և հարվածային գործիքներ նվագող Ռոբ Հարդները՝ L.A.Guns խմբից և բաս կիթառահար Օուլ Բայխը, ում շուտով փոխարինեց Դաֆֆ Մք Քագանը, ևս միացան խմբին: Խումբը ներկայացնում էր ռոք, ծանր ռոք, բլյուզ և փանք ժանրերը: Հյուրախաղերի ժամանակ Սիեթլ Թրեյսի Գանզն ու Ռոբ Հարդները չկարողացան մասնակցել առաջին համերգին, հետո Ռոուզը կիթառիստ Սոլ Սլեշին և հարվածային գործիքներ նվագող Սթիվեն Ալլերին առաջարկեց ելույթ ունենալ իրենց հետ: 1986 թվականի սկզբին նրանք դարձան խմբի անդամներ և կազմեցին խմբի դասական կազմը. Էքսլ Ռոուզ(վոկալ), Սլեշ(սոլո կիթառ), Իզզի Ստրեդլին, Դաֆֆ Մք Քագան, Սթիվեն Ադլեր:

Ալբոմները[խմբագրել]

Իզզի Սթրեդլինը և Guns N' Roses խումբը

1987 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսնում խմբի «Appetite For Destruction» առաջին ալբոմը իսկ ալբոմի «Welcome To The Jungle» երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ։ Սկզբնական շրջանում ալբոմը և տեսահոլովակը հաջողություն չեն ունենում, բայց երբ «Geffen Records» ստուդիայի հիմնադիր Դևիդ Գիֆֆենը MTV-ի ղեկավարությանը համոզում է այն ցուցադրել գիշերային երաժշտական թողարկումներում, խումբը սկսում է ձեռք բերել ճանաչում։ Հետագայում ալբոմի մեկ այլ երգ «Sweet Child O`Mine»-ը 1988 թվականին դառնալով հիթ մշտապես սկսում է հայտնվել ռադիո եթերներներում և հեռուստալիքներում։ Մինչ խմբի հաջորդ «Paradise City» սուպերհիթի դուրս գալը, «Appetite For Destruction» ալբոմը Billboard –ի հիթ-շքերթում բարձրանում է առաջին հորիզոնական իսկ ալբոմի վաճառված օրինակների քանակը հասնում է 32 միլիոնի։

Մեծ Բրիտանիայի ռադիոկայանները սկսում են հաճախակի հաղորդել Guns N’ Roses–ի երգերը, որը նպաստում է նրանց հանրաճանաչության աճին Անգլիայում և երբ 1987 թվականի հունիսի 28-ին խումբը հանդես է գալիս լոնդոնյան հանրահայտ Marquee-ի ակումբում, երաժշտասերները նրանց ընդունում են մեծ ջերմությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 6-ին «Geffen Records»-ը թողարկում է խմբի երկրորդ «GN’R Lies» ալբոմը, որի մի կողմում ձայնագրված էր «Live?! @ Like A Suicide» մինի-ալբոմի երգերը իսկ մյուս կողմում չորս ակուստիկ կիթառային ստեղծագործություններ։ Ձայնասկավառակը 1989 թվականի փետրվարին հայտնվում է Billboard –ի ամենավաճառվող ալբոմների շարքում և քանի որ «Appetite For Destruction» -ը դեռ գտնվում էր նույն ցուցակում, ապա Guns N’ Roses – ը դառնում է 1980-ական թվականների միակ խումբը, որի երկու ալբոմներ միաժամանակ գտնվում էին Թոփ 5-ում։

Եթե խմբի առաջին ալբոմը մեծ աղմուկ է բարձացնում իր ձևավորմամբ (ալբոմի վրա պատկերված էր հրեշ և պատառոտված հագուստով աղջիկ իջեցված վարտիքով), ապա երկրորդ ալբոմը արժանանում է մամուլի կատաղի հարձակումներին «One In A Million» երգի համար, որտեղ Էկսլը միաժամանակ անպատվում է նեգրերին, ոստիկաններին, էմիգրանդներին և հոմոսեքսուալիստներին։ Սակայն այդ ամենը չի խանգարում սեպտեմբերի 11-ին ստանալ MTV-ի մրցանակը «Best Heavy Metal/Hard Rock Video» անվանակարգում։

1990 թվականին փոխելով հարվածող Ստիվեն Ադլերին, մենեջեր Ալեն Նիվենին և վերցնելով ստեղնահար Դիզզի Ռիդին Guns N’ Roses-ը ձեռնամուխ է լինում իր ամենափառամոլ ծրագրի` «Use Your Illusion I» և «Use Your Illusion II» ալբոմների ձայնագրման աշխատանքին։ 1991 թվականի սեպտեմբերի 17-ին ալբոմները հայտնվում են երաժշտական խանութների վաճառասեղանների վրա։ Ձայնասկավառակները անմիջապես հայտնվում են Billboard–ի հիթ-շքերթների 1-ին և 2-րդ հորիզոնականներում։ Guns N’ Roses-ը այս ալբոմներով ահմանում է մինչ օրս չգերազանցված համաշխարհային ռեկորդ. նրանք մնում են միակ խումբը, որը կարողացել է նման սխրանք գործել և միանգամից երկու ալբոմներով բարձրանալ Billboard–ի առաջին երկու հորիզոնականները։

Ալբոմները հիթ-շքերթներում մնում են 108 շաբաթ։ Ալբոմների ձայնագրման հետ զուգահեռ խումբը նկարահանում է «Don’t Cry», «November Rain» և «Estranged» հոյակապ տեսահոլովակները։ «November Rain» բալլադը MTV-ում դառնում է ամենամեծ պահանջարկ ունեցող տեսահոլովակներից մեկը, որը ի վերջո 1992 թվականին արժանանում է «MTV Video Music Award» մրցանակին։ Ալբոմների թողարկումից հետո խումբը 28 ամսով մեկնում է հյուրախաղերի, որը կոչվում էր «Use Your Illusion World Tour»։ Այն հայտնի է իր ֆինանսական հաջողությամբ և սկանդալային միջադեպերով։ Այդ համերգները համարվում են ռոք երաժշտության պատմության մեջ ամենաերկար հյուրախաղերը։

Ալբոմի անունը Տարեթիվը
Appetite for Destruction 1987
GN`R Lies 1988
Use Your Illusion I 1991
Use Your Illusion II 1991
The Spaghetti Incident? 1993
Live Era։ `87-`93 1999
Chinese Democracy 2008

Խմբի գործունեությունը հետագա տարիներին[խմբագրել]

Հետագա տարիներին խմբի երաժիշտները սկսում են լքել խումբը։ 1998 թվականին Սլեշի և Մակկագանի հեռանալուց հետո խմբի դասական կազմից մնում է միայն Էկսլը։ Սակայն դա չի խանգարում Էկսլին նոր երաժիշտների հետ շարունակել Guns N’ Roses – ի ելույթները։ 2012 թվականին Guns N’ Roses-ը ընտրվել է «Ռոք-ընդ-ռոլլի փառքի սրահ»-ի անդամ։ Սակայն մրցանաբաշխության օրը խմբի դասական կազմը հավաքել չի հաջողվում։ Էկսլ Ռոուզը ոչ միայն հրաժարվում է մասնակցել մրցանաբաշխությանը, այլև խնդրում է իր անունը ջնջել մրցանակակիրների ցուցակից, քանի որ նա համարում է, որ հրավիրելով մնացած երաժիշտներին վիրավորել են իրեն։ Մրցանաբաշխությանը չի մասնակցել նաև կիթառահար Իզզի Ստրեդլին։

Խմբի անդամները[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]