Full House Take 2 (դորամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Full House Take 2
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրմելոդրամա, մյուզիքլ
Թվական2012 թվական
Պրեմիերա2012 թվականի հոկտեմբերի 22-դեկտեմբերի 13 (Հարավային Կորեա)
Հոկտեմբերի 5 (Ճապոնիա)
Լեզուկորեերեն, ճապոներեն
ՊրոդյուսերԿիմ Ջին Յոնգ, Նամ Կի Հուն
Սցենարի հեղինակՊակ Յոնգ Սուն
Դերակատարներգլխ. դեր.՝
Նո Մին Ու
Հվան Ջոնգ Ըմ
Պակ Կի Ունգ
Տևողություն30 րոպե (20 սերիա Ճապոնիա)
30 րոպե (32 սերիա Հարավային Կորեա)
ՆախորդFull House
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Full House Take 2 (հանգըլ՝ 풀하우스 테이크 2/ Փուլհաուսը թեյք թու, ճապ.՝ フルハウスTAKE2/ Ֆուրուհաուսու թեիքու 2), 2012 թվականին նկարահանված հարավկորեական հեռուստասերիալ, որը Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի ստացված համագործակցության արդյունքն է։ Այն հեռարձակվել է նույն թվականին ճապոնական TBS[1] և հարավկորեական SBS Plus հեռուստաալիքներով[2][3][4][5]։

Այն նկարահանվել է Ու Սու Յոնի մանգային համապատասխան, սակայն տարբերվում է մյուս Full House-ից՝ սյուժեով և հերոսների բնավորություններով ու մասնագիտություններով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգ Ման Օկը հապկիդոյի ուսուցիչ է, ով երազում է դառնալ ոճաբան։ Եվ վերջապես նրան բախտ է վիճակվում բացել սեփական ինտերնետ-խանութը։ Որոշ անհարթություններից հետո (կապված TAKE ONE խմբի հետ) ոստիկանությունը որոշում է կայացնում փակել և՛ հապկիդոյի դահլիճը, և՛ խանութը։

Պատահականության սկզբունքով Ման Օկը ծանոթանում է TAKE ONE խմբի երկու մասնակիցների՝ Վոն Կանգ Հվիի և Լի Թհե Իկի հետ։ Սակայն, քանի որ փակել էին խանութը և տարածքը, Ման Օկը մնացել էր անաշխատանք, և Կանգ Հվին նրան առաջարկում է աշխատել որպես իրենց խմբի ոճաբան։ Շուտով Ման Օկը հայտնվում է սիրային եռյակի կենտրոնում (Լի Թհե Իկ-Ման Օկ-Վոն Կանգ Հվի)[6][7]։

Որոշ խնդիրների պատճառով Woo Entertaiment-ը որոշում է կայացնում հեռացնել Կանգ Հվիին խմբից, դրան հաջորդում է Թհե Իկի ինքնակամ հեռացումը։ Հաջորդաբար հեռանում են գլխավոր մենեջերը և նրա օգնականը։ Ընկերության տնօրենը ետ է վերադարձնում Կանգ Հվիին, ով շատ լարվածության, ուժեղ լուսավորության և փոքր ժամանակ ստացած վնասվածքի պատճառով կարող է կուրանալ։ Այդ ժամանակ գլխավոր մենեջերը կազմավորում է նոր խումբ՝ Take Two-ն Լի Թհե Իկի և օգնականի մասնակցությամբ։ Իսկ Կանգ Հվին հանդես է գալիս Only one անունով։ Երկու խմբերի դեբյուտը պետք է կայանա «Թշնամիներ» հաղորդման շրջանակներում։ Եվ հաղթող է ճանաչվում Take Two-ն, իսկ Վոն Կանգ Հվին մինչ իր ելույթը կորցնում է տեսողությունը, իսկ հաղորդման ավարտին̀ ուշաթափվում է։

Արդյունքում Չանգ Ման Օկը մնում է Լի Թհե Իկի հետ, իսկ Կանգ Հվին մեկնում է Չինաստան՝ բուժում ստանալու նպատակով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հվանգ Ջոնգ Ըմ- Չանգ Ման Օկ
  • Հվանգ Ջոնգ Ըմ- Չան Ման Օկ (Միշել Չան), մանուկ հասակում կորցրել է ծնողներին հրդեհի արդյունում, որից հետո սկսել է ապրել պապիկի տանը։ Նրա պապիկը հապկիդոյի վարպետ է։ Հենց նա էլ Միշելին կնքել է Ման Օկ անվանումը (Ման-լի, Օկ-տուն, «լի տուն»)։ Փոքր ժամանակվանից սովորել է հապկիդո, որի արդյունքում հիմա լավ է տիրապետում և ունի սև գոտի։
    Նրա պապիկը աշխատանքի բերումով մեկնում է այլ երկիր̀̀̀̀̀̀, և նա մնում է, որպեսզի հետևի տանը։ Իսկ նա օգտվելով առիթից, բացում է հագուստների խանութ և իր իսկ կարած հագուստները սկսում վաճառել։ Նա նաև գումար աշխատելու համար, երեկոյան հապկիդոյի դահլիճը տրամադրում է ոմն պարուսույցի, իսկ երեկոյան վերադառնալով տեսնում է, որ ոստիկանները ձերբակալել են պարուսույցին։ Նրանք իմանալով, որ Ման Օկը ապօրինի ձևով նրանցից փող պետք է վերցներ, փակում են դահլիճը։
    Բախտի բերումով նա փրկում է Կանգ Հվիին երկրպագուհիների հարձակումից։ Դրանից հետո̀ տուն վերադառնալիս, նա հանդիպում է Լի Թհե Իկին, ում մեքենան փչացել էր։ Թհե Իկը խաբեությամբ վերցնում է Ման Օկի մոտոցիկլը։ Որոշ ժամանակ անց Կանգ Հվին առաջարկում է ման Օկին աշխատել որպես իրենց խմբի ոճաբան։
Նո Մին Ու-Լի Թհե Իկ
  • Նո Մին Ու- Լի Թհե Իկ, նա ալերգիա ունի գրեթե ամեն արհեստական բաներից և կենդանիներից։ 6 տարի առաջ կորցրել է հորը, իսկ մայրը դրանից հետո հոգեկան շեղումներ է ստացել։ Այդ պատճառով Թհե Իկը նրան տանրել է մորաքրոջ մոտ՝ Ճապոնիա։ Նրա հայրը եղել է հայտնի ճարտարապետ և ամիսը 2-3 անգամ Ման Օկի պապիկի մոտ հապկիդո է պարապել։ Նրա և ման Օկի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոր կառուցած տան բնակարանամուտի խնջույքի ժամանակ։ Որպեսզի վերադարձնի հոր կառուցած տունը (Full House-լի տուն), դարձել է TAKE ONE խմբի անդամներից մեկը։
    Նա և Կանգ Հվին եղել են լավագույն ընկերներ, սակայն Կի Սի Րյոնգի (նրա առաջին սերը) պատճառով նրանք վիճում են, և այլևս իրար հանդուրժել չեն կարողանում։ Ֆիլմի վերջում, Թհե Իկը իմանալով ճշմարտությունը, ներողություն է խնդրում Կանգ Հվիից և նրանք նորից վերականգնում են հարաբերությունները։ Նա նաև կարողանում է ետ վերադարձնել հոր կառուցած տունը, որը պատկանում էր Woo Entertaiment-ին։
Պակ Կի Ունգ-Վոն Կանգ Հվի
  • Պակ Կի Ունգ- Վոն Կանգ Հվի, Չինաստանում հայտնի գործարարի ապօրինի որդին է։ Փոքր ժամանակ մոր գեղեցկության սրահի ապակիները ջարրդելու հետևանքով, նրա աչքի մեջ ապակի է մտնում̀ վնասելով աչքի նյարդը։ Դրանից հետո սկսել է ապրել հոր տանը և հոր ավագ դստեր հետ լավ հարաբերություններ է ունեցել, իսկ կրտսերը̀ մինչև հիմա էլ չի սիրում նրան։ Ավագ դուստրը հիմա հայտնի ոճաբան է, և առաջարկում է նրան ներկայացնել նոր հավաքածուն։ Նա ընդունում է և մեկնում Չինաստան։ Այնտեղ տեղեկացվում է, որ հայրը վատ վիճակում է և գնում է նրան տեսնելու։
    Նա TAKE ONE խմբի ռեփերն է։ Սակայն խմբի և իր շուրջ պտտվող լուրերից հետո Woo Entertaiment-ի տնօրենը տեղեկացնում է մամլո ասուլիսի ժամանակ, որ Կանգ Հվին հեռացված է խմբից։ Բայց Թհե Իկի ինքնակամ հեռանալուց հետո, տնօրենը նրան ետ է կանչում և իմանալով, որ նա շուտով կարող է կորցնել տեսողությունը պնդում է, որ շուտ կատարի դեբյուտը։ «Թշնամիներ» հեռուստահաղորդման ժամանակ̀̀̀̀̀̀̀՝ իր ելույթից 15 րոպե առաջ կորցնում է տեսողությունը։ Թհե Իկը օգնում է, որպեսզի նա կարողանա բարձրանալ բեմ և ելույթ ունենալ։ Հաղթողին որոշելու ժամանակ նա ուշաթափվում է և համացանցում կայծակնային արագությամբ տարածվում են նրա կույր լինելու մասին նյութերը։ Նա մեկնում է Չինաստան՝ բուժում ստանալու նպատակով։ Նա վերադառնում է Կորեա և ելույթ ունենում Թհե Իկի հետ̀̀ Take Two-ի համերգի ժամանակ։

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլ Սո Ա - Կիմ Սի Րյոնգ Լի Թհե Իկի առաջին սերը (Նա կարիերայի պատճառով պետք է բաժանվեր Թհե Իկից, հետո վերադառնում է, որ միավորվի նրա հետ, սակայն Թհե Իկը մերժում է)
  • Լի Սընգ Հյո - մենեջեր Բե Կո Դոն (Նա ևս հեռանում է Woo Entertaiment-ից, իսկ հետո սկսում է երգել Թհե Իկի հետ Take Two-ի կազմում)
  • Կիմ Բյոնգ Սե - Գլխավոր մենեջեր Հվան Բոմ Սու (նա կազմավոր ում է Take Two-ն, իսկ հետո ստանձնում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը)
  • Լի Հուն - Լի Ջուն Woo Entertaiment-ի գլխավոր տնօրենը (հետո ընկերության նախագահը հեռացնում էնրան, իմանալով նրա գործունեության մասին)
  • Ջանգ Հանգ Սոն - Ման Օկի պապիկը
  • Կիմ Դո Յոն - Հա Գա Րյոն Ման Օկի ամենամոտ ընկերուհին (Կանգ Հվիի երկրպագուհին է)
  • Ջունգ Ջի Ա - Սոնգ Նո Րա TAKE ONE խմբի ֆրանսիացի երկրպագու (Խմբի հետևից ամենուր գնում է, հետո նա ծանոթանում է Գա Րյոնի հետ, ում հետ սկսում է աշխատել որպես լրագրող)
  • Հեո Ջո Հո - Սո Ջի Սոնգ (լրագրող, ում օգնությամբ հետագայում Հա Գա Րյոնը և Սոնգ Նո Րան սկսում են աշխատել որպես լրագրողներ)
  • Յու Թհե Ունգ - Լի Թհե Իկի հայրը
  • Կիմ Յե Ռյոնգ - Լի Թհե Իկի մայրը
  • Ֆուկումի Կուրուդա - Լի Թհե Իկի մորաքույրը
  • Ան Յոնգ Ջուն - Ջեյ (Կանգ Հվիի թշնամին, ևս երգիչ)
  • Սոնգ Մին Հյոնգ - Woo Entertaiment-ի նախագահը
  • Օ Նա Մի - խմբի նախկին ոճաբանը
  • Նո Ջունգ Վի – երեխա Չանգ Ման Օկ
  • Ան Դոն Կյու – երեխա Լի Թհե Իկ
  • Օ Ջա Մու – երիտասարդ Լի Թհե Իկ
  • Ջունգ Յոնգ Սուկ – երեխա Վոն Կանգ Հվի
  • Յանգ Հան Յոլ – Ման Օկի աշակերտներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee, Hye-ji (2012 թ․ սեպտեմբերի 26). «Full House Take 2 to Premiere in Japan Next Week». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Ho, Stewart (2012 թ․ հոկտեմբերի 9). «Full House Take 2 Starring Park Ki Woong, Hwang Jung Eum, Noh Min Woo Premieres on SBS Plus on Oct 22». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Full House Take 2 starring Hwang Jung Eum to air on SBS Plus later this month». Allkpop. 2012 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Sunwoo, Carla (2012 թ․ հոկտեմբերի 11). «Full House 2 to air soon». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Cable channel SBS Plus' Full House Take 2 is coming soon». Korea.com. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. Lee, Hye-ji (2012 թ․ հոկտեմբերի 18). «Park Ki-woong "Tried to Be G-Dragon and Super Junior's Heechul"». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. Lee, Hye-ji (2012 թ․ հոկտեմբերի 19). «No Min-woo "I Looked Like Grandpa When Dancing"». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]